00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
10 ր
Ուղիղ եթեր
09:36
7 ր
Ուղիղ եթեր
09:43
18 ր
Ուղիղ եթեր
10:01
11 ր
Ուղիղ եթեր
10:13
47 ր
Ուղիղ եթեր
11:00
12 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
11 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:44
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Երևանյան լճի մոտ անասունների գլուխներ կան. գիտնականը` լիճը փրկելու իր տարբերակի մասին

© Sputnik / Andranik GhazaryanԱղտոտված Երևանյան լիճը
Աղտոտված Երևանյան լիճը - Sputnik Արմենիա, 1920, 25.09.2026
Աղտոտված Երևանյան լիճը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Պիպոյանը Sputnik Արմենիան պատմել է, թե ինչ վիճակ է արձանագրել Երևանյան լճում իր կատարած դիտարկումների ընթացքում և ներկայացրել լիճը փրկելու իր տարբերակը։
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik․ Երևանով հոսող Գետառի հարակից հատվածներում ապրող շուրջ 100 000 մարդկանց կոյուղաջրերը, դրանց գումարած նաև բազմաթիվ տնտեսվարողների արտադրական թափոնները տարիներ շարունակ թափվել ու այսօր էլ թափվում են գետի մեջ` առանց որևէ ֆիզիկական, քիմիական ու կենսաբանական մաքրման։ Արդյունքում Երևանյան լիճը դառնում է այդ ամբողջ աղբի ու վտանգավոր կենսաբանական միացությունների «հավաքատեղին»։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասել է կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Պիպոյանը։
«Ստացվում է, որ Երևանի բնակչության 2/3-ը իր կենցաղային կոյուղաջրերը թափում է Գետառ և Հրազդան գետերը, և այդ ամենը գալիս, հասնում է Երևանյան լիճ։ Բնականաբար, գետերն ու լիճը բնական ինքնամաքրման որոշակի հնարավորություններ ունեն, բայց աղբն այնքան շատ է, որ թույլ չի տալիս ջրային համակարգին վերականգնվելու»,– ասում է մասնագետը։
Պիպոյանը հաճախ է այցելում Երևանյան լիճ`ոչ միայն լճի վիճակին ծանոթանալու, այլև կենսաբանական պրոցեսների դիտարկումներ անելու։
«Եթե հիմա գնաք լճի ափ, կտեսնեք, որ ջուրն ամբողջությամբ կանաչ է, ծածկված միաբջիջ կանաչ ջրիմուռներով, ցիանոբակտերիաներով, որոնք ջրի որակը սարսափելի են դարձնում։ Ոչ միայն ջրի մեջ ոտք դնել հնարավոր չէ, այլև ափին մոտենալ չի լինում։ Ամբողջովին կանաչում ես։ Անօրգանական նյութերի, ֆոսֆորի և ազոտի առկայությունը ջրում հանգեցնում է նրան, որ ջրիմուռները սկսեն բուռն կերպով աճել և ծաղկել։ Եվ քանի որ դրանցով սնվող ձկների կամ այլ օրգանիզմների քանակը լճում բավարար չէ, որոշ ժամանակ բուռն ծաղկելուց հետո դրանք մահանում են և նստում ջրի հատակին` առաջացնելով տիղմի շերտեր»,– պարզաբանում է գիտնականը։
Երևանյան լիճը փրկելու միակ տարբերակն այս իրավիճակում քիմիական և կենսաբանական մաքրումն է։ Պիպոյանը չի հերքում` դրանք բավական թանկարժեք տեխնոլոգիաներ են, բայց առողջ Երևան, առողջ երևանցիներ ունենալու, Երևանյան լիճը հանգստի գոտի դարձնելու համար, այլ տարբերակ չկա։
Երևանի քաղաքապետարանը 2022թ–ին Երևանյան լճի մաքրման և հարակից տարածքների բարեկարգման լայնածավալ ծրագիր սկսեց, որից հետո լճում պարբերաբար մաքրման աշխատանքներ է իրականացնում։ Նման վերջին գործողությունն իրականացվել է ս.թ. օգոստոսի 7-ին։ Բայց մեկ ամիս անց, լիճը դարձյալ մաքրման կարիք ունի։
Բացի այդ, մասնագետը կարծում է, որ քաղաքային իշխանությունը նույնիսկ մեխանիկական մաքրման աշխատանքները ճիշտ չի կազմակերպում, կամ, իր բնորոշմամբ` վատ խորհրդատուներ ունի։
Պիպոյանը նկատել է, որ ինչպես լճի ավազանի մաքրման ընթացքում, այնպես էլ հետագայում քաղաքապետարանի աշխատակիցները պայքարում են լճի շուրջն աճող եղեգների դեմ` էքսկավատորի խոփով արմանտախիլ անելով դրանք։
«Երևի նրանց թվում է, թե եղեգները որ հանեն, ջուրը կհոսի և կմաքրվի ինքնամաքրման տարբերակով, սակայն եղեգները ամենամեծ մաքրման աշխատանքն են կատարում, թթվածնով են հարստացնում շրջապատը։ Բացի այդ խիտ աճած եղեգները թաքստոց և բազմացման վայր են հանդիսանում լճում ապրող թռչունների, սողունների, ձկների համար, և այդ էկոհամակարգի անփոխարինելի մասն են»,– նկատում է Պիպոյանը` միաժամանակ չհերքելով նաև այն փաստը, որ հատկապես եղեգնուտներում է կուտակվում լիճը լցվող աղբի մեծ մասը։ Նույնիսկ պլաստիկե շշերն այնտեղ ամբողջովին ծածկված են կանաչ ջրիմուռներով։
«Ամենավատն այն է, որ հենց լճի կողքին ապրող մարդիկ պոլիէթիլենային տոպրակով իրենց աղբը ոչ թե տանում են աղբարկղի մեջ գցում, այլ անմիջապես թափում են լճի ափին, իբրև թե ոչ ոք չի տեսնում։ Այնտեղ նաև անասունների գլուխներ կան թափված։ Չգիտեմ ով և որտեղ է դրանք կտրում, բերում, լցնում լիճը, բայց այնտեղ ոսկորների մեծ քանակություն կա։ Նույնիսկ կատուների մի մեծ պոպուլյացիա է ձևավորվել, որոնք սնվում են սննդային ու ձկնորսների թողած մնացորդներով»,– պատմում է մասնագետը։
Երևանյան լիճը սնուցող գետերի վրա տեղադրված աղբորսիչ ցանցերը ևս, Պիպոյանի գնահատմամբ, էական օգուտ չեն տալիս և պատշաճ չեն սպասարկվում։
«Ցանցերը շատ արագ լցվում են աղբով ու պարբերաբար պետք է մաքրվեն, առնվազն`շաբաթը 1 անգամ։ Կամ պետք է ինչ–որ համակարգ մշակեն, որ աղբը ինքնաշխատ եղանակով հավաքվի ու դուրս բերվի։ Բայց դա հարցի միայն մի կողմն է։ Մեխանիկական մաքրումից բացի անհրաժեշտ են նաև քիմիական և կենսաբանական մաքրում կատարող կայաններ»,– պնդում է մեր զրուցակիցը։
Սամվել Պիպոյանը պարբերաբար Երևանյան լիճ է այցելում նաև իր ուսանողների հետ, նրանց մասնակցությամբ շաբաթօրյակներ կազմակերպում։ Հերթական շաբաթօրյակը նախանշված է առաջիկա շաբաթ օրը` սեպտեմբերի 26-ին, Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողների, դասախոսների և բոլոր ցանկացողների մասնակցությամբ։
Գիտնականի համոզմամբ` այդ նախաձեռնությունը ոչ միայն բնապահպանական, այլև կրթադաստիարակչական նշանակություն ունի։
«Մեր էրեխեքը հիմնականում 18-20 տարեկան աղջիկներ են։ Ես ուզում եմ, որ իրենք տեսնեն այդ վիճակը, որովհետև, երբ ուսանողը տեսնում է, թե ինչ հետևանքների է բերում չնախատեսված տեղերում աղբ թափելը, հաջորդ անգամ աղբը նետելուց առաջ կմտածի, արժե՞ դա անել»,– ասում է դասախոսը։
Հիշեցնենք` օգոստոսի 7-ին Երևանի քաղաքապետարանը հրապարակեց Երևանյան լճի մաքրման մասին պատմող հերթական տեսանյութը, որի համաձայն, այդ աշխատանքներն իրականացվում են 15 օր պարբերականությամբ։ Նշվում էր նաև, որ ներկա պահին ընթացքի մեջ է Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ Հրազդան կիրճի, Հրազդան գետի և Երևանյան լճի հարակից տարածքների բարեկարգման և ռեկրեացիոն գոտու ստեղծման ծրագիրը։ Դրա շրջանակներում հաջորդ տարվանից նախատեսվում է սկսել Հրազդան գետի երկայնքով մաքրման 14 կայանների կառուցման ծրագիրը։
Իսկ ս.թ. սեպտեմբեր– հոկտեմբերին Երևանի քաղաքապետարանը Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ պետք է ձեռք բերի լճի մակերեսի մեխանիկական մաքրման և ջրի նմուշառման հատուկ սարքավորում։
Լրահոս
0