https://arm.sputniknews.ru/20260925/amn-n-75-mln-dvolar-e-tsakhsel-hajkakan-zlm-neri-ev-blvogerneri-finansavvorman-hamar-107280318.html
ԱՄՆ-ն 7,5 մլն դոլար է ծախսել հայկական ԶԼՄ-ների և բլոգերների ֆինանսավորման համար
ԱՄՆ-ն 7,5 մլն դոլար է ծախսել հայկական ԶԼՄ-ների և բլոգերների ֆինանսավորման համար
Sputnik Արմենիա
Ի սկզբանե Վաշինգտոնը նախատեսել է ծրագրի համար հատկացնել 15 մլն դոլար։ 25.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-25T09:04+0400
2026-09-25T09:04+0400
2026-09-25T09:25+0400
հայաստան
ամն
զլմ
փող
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/02/05/85480905_0:167:1600:1067_1920x0_80_0_0_562b0e3394a2afa112255a94899fed4f.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ-ն «Media Program ին Armenia» ծրագրի շրջանակում մոտ 7,5 մլն դոլար է ուղղել հայաստանյան ԶԼՄ-ների, լրագրողների և բլոգերների ֆինանսավորմանը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ամերիկյան կառավարության ծախսերի վերաբերյալ ուսումնասիրված տվյալները։Ի սկզբանե Վաշինգտոնը պատրաստվել է 15 մլն դոլար ծախսել ծրագրի համար։ Այն մեկնարկել է 2023 թվականին և պետք է գործեր մինչև 2028 թվականը, սակայն 2 տարի անց ֆինանսավորումը դադարեցվել է։Միջոցները տրամադրվել են «Internews» միջազգային ոչ առևտրային կազմակերպության միջոցով, որը զբաղվում է այսպես կոչված անկախ լրատվամիջոցների աջակցությամբ։Ըստ փաստաթղթերի, որոնց հղում է անում ՌԻԱ Նովոստին, ծրագրի շրջանակում 2024 թվականի դեկտեմբերին աջակցություն է ստացել 59 հայաստանյան լրատվամիջոց, վերապատրաստվել են մեդիաոլորտի 338 ներկայացուցիչներ։ Նախագծի աջակցությամբ լրագրողներն ու բլոգերները հրապարակել են 805 նյութ։Ծրագիրը դադարեցվել է, երբ մեկնարկել է Դոնալդ Թրամփի նախագահակական երկրորդ ժամկետը, և նրա վարչակազմը սկսել է վերանայել արտասահմանյան նախագծերի ֆինանսավորումը, այդ թվում՝ USAID-ի գծով։ Հայաստանյան մեդիանախագծի համար «Internews»-ի դրամաշնորհների ֆինանսավորումը դադարեցվել է 2025 թվականի մարտի 1-ին։Ռուսական կողմն ավելի վաղ քննադատել էր Հայաստանում ԱՄՆ ՄԶԳ-ի գործունեությունը։ 2025 թվականի մայիսին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով Երևանում տեղի ունեցած հակառուսական ակցիան, կարծիք էր հայտնել, որ գործակալության կողմից նախկինում հատկացված միջոցների տրամադրումը կարող էր շարունակվել նման նախագծերի համար։
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/02/05/85480905_0:0:1424:1067_1920x0_80_0_0_6ce413ae16eef8db117a70d9eaefe47d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ամն, զլմ, փող
ԱՄՆ-ն 7,5 մլն դոլար է ծախսել հայկական ԶԼՄ-ների և բլոգերների ֆինանսավորման համար
09:04 25.09.2026 (Թարմացված է: 09:25 25.09.2026) Ի սկզբանե Վաշինգտոնը նախատեսել է ծրագրի համար հատկացնել 15 մլն դոլար։
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ-ն «Media Program ին Armenia» ծրագրի շրջանակում մոտ 7,5 մլն դոլար է ուղղել հայաստանյան ԶԼՄ-ների, լրագրողների և բլոգերների ֆինանսավորմանը: Այս մասին հայտնում է
ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ամերիկյան կառավարության ծախսերի վերաբերյալ ուսումնասիրված տվյալները։
Ի սկզբանե Վաշինգտոնը պատրաստվել է 15 մլն դոլար ծախսել ծրագրի համար։ Այն մեկնարկել է 2023 թվականին և պետք է գործեր մինչև 2028 թվականը, սակայն 2 տարի անց ֆինանսավորումը դադարեցվել է։
Միջոցները տրամադրվել են «Internews» միջազգային ոչ առևտրային կազմակերպության միջոցով, որը զբաղվում է այսպես կոչված անկախ լրատվամիջոցների աջակցությամբ։
Ըստ փաստաթղթերի, որոնց հղում է անում ՌԻԱ Նովոստին, ծրագրի շրջանակում 2024 թվականի դեկտեմբերին աջակցություն է ստացել 59 հայաստանյան լրատվամիջոց, վերապատրաստվել են մեդիաոլորտի 338 ներկայացուցիչներ։ Նախագծի աջակցությամբ լրագրողներն ու բլոգերները հրապարակել են 805 նյութ։
Ծրագիրը դադարեցվել է, երբ մեկնարկել է Դոնալդ Թրամփի նախագահակական երկրորդ ժամկետը, և նրա վարչակազմը սկսել է վերանայել արտասահմանյան նախագծերի ֆինանսավորումը, այդ թվում՝ USAID-ի գծով։ Հայաստանյան մեդիանախագծի համար «Internews»-ի դրամաշնորհների ֆինանսավորումը դադարեցվել է 2025 թվականի մարտի 1-ին։
Ռուսական կողմն ավելի վաղ քննադատել էր Հայաստանում ԱՄՆ ՄԶԳ-ի գործունեությունը։ 2025 թվականի մայիսին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով Երևանում տեղի ունեցած հակառուսական ակցիան, կարծիք էր հայտնել, որ գործակալության կողմից նախկինում հատկացված միջոցների տրամադրումը կարող էր շարունակվել նման նախագծերի համար։