https://arm.sputniknews.ru/20260924/zvoravarzhutjunner-kaspic-tsvovum-ghazakhstani-19-zintsarajvogh-tsvovn-en-ynkel-9-y-zvohvel-107249653.html
Զորավարժություններ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել
Զորավարժություններ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել
Sputnik Արմենիա
Երեք զինծառայողի փրկել են, նրանցից մեկը հոսպիտալացվել է։ Ընթանում են մյուս զինծառայողների որոնողական աշխատանքները։ 24.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-24T13:59+0400
2026-09-24T13:59+0400
2026-09-24T13:59+0400
ղազախստան
զորավարժություններ
զոհ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/18/107245180_0:132:2560:1572_1920x0_80_0_0_265a98071bb4da08100ed904fca14d6b.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի - Sputnik. Ղազախստանի 19 զինծառայողներ ծովն են ընկել Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ, զոհվել է 9 մարդ: Այս մասին հայտնում է Sputnik Ղազախստանը՝ վկայակոչելով պաշտպանության նախարարությունը:Նշվում է, որ երեք զինծառայողի փրկել են, նրանցից մեկը հոսպիտալացվել է: Ընթանում են մյուս զինծառայողների որոնողական աշխատանքները։Դեպքի վայր է մեկնել պաշտպանության նախարարության հանձնաժողովը՝ գերատեսչության ղեկավար, ավիացիայի գեներալ-լեյտենանտ Դաուրեն Կոսանովի գլխավորությամբ:Ըստ նախնական վարկածի՝ ողբերգությունը տեղի է ունեցել եղանակի կտրուկ վատթարացման և քամու ուժգնացման պատճառով:
ղազախստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/18/107245180_145:0:2416:1703_1920x0_80_0_0_29e5ba90132e84e23422ae41d9111aa1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ղազախստան, զորավարժություններ, զոհ
ղազախստան, զորավարժություններ, զոհ
Զորավարժություններ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել
Երեք զինծառայողի փրկել են, նրանցից մեկը հոսպիտալացվել է։ Ընթանում են մյուս զինծառայողների որոնողական աշխատանքները։
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի - Sputnik. Ղազախստանի 19 զինծառայողներ ծովն են ընկել Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ, զոհվել է 9 մարդ: Այս մասին հայտնում է Sputnik Ղազախստանը՝ վկայակոչելով պաշտպանության նախարարությունը:
Նշվում է, որ երեք զինծառայողի փրկել են, նրանցից մեկը հոսպիտալացվել է: Ընթանում են մյուս զինծառայողների որոնողական աշխատանքները։
«Անհապաղ դեպքի վայր են ուղարկվել փրկարար ծառայությունների ուժերն ու միջոցները։ Որոնողափրկարարական գործողությանը ներգրավված են ռազմածովային ուժերի, արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանումներ, ավիացիա և այլ համապատասխան ծառայություններ»,-ասված է Ղազախստանի ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ:
Դեպքի վայր է մեկնել պաշտպանության նախարարության հանձնաժողովը՝ գերատեսչության ղեկավար, ավիացիայի գեներալ-լեյտենանտ Դաուրեն Կոսանովի գլխավորությամբ:
Ըստ նախնական վարկածի՝ ողբերգությունը տեղի է ունեցել եղանակի կտրուկ վատթարացման և քամու ուժգնացման պատճառով: