https://arm.sputniknews.ru/20260924/vostikanin-khvoshtangelu-depqy-hakakvorupcivony-qrgvorts-e-harucel-qki-2-qnnichneri-nkatmamb-107273134.html
Ոստիկանին խոշտանգելու դեպքը. Հակակոռուպցիոնը քրգործ է հարուցել ՔԿ–ի 2 քննիչների նկատմամբ
Ոստիկանին խոշտանգելու դեպքը. Հակակոռուպցիոնը քրգործ է հարուցել ՔԿ–ի 2 քննիչների նկատմամբ
Sputnik Արմենիա
Մեղադրյալների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ՀՀ–ից բացակայելու արգելքը։ 24.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-24T21:31+0400
2026-09-24T21:31+0400
2026-09-24T21:34+0400
ոստիկան
ծեծ
հհ քննչական կոմիտե
հակակոռուպցիոն կոմիտե
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/06/06/103128671_0:0:1501:844_1920x0_80_0_0_75a98af5287dd8aaaaf90a259730816b.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Ավտոմեքենան կայանելու շուրջ Երևանի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանում առաջացած վեճի հետ կապված գործի քննության շրջանակում քրեական հետապնդում է հարուցվել 2 քննիչի, ինչպես նաև ոստիկանության ծառայողի և նրա հետ գտնված 4 անձի նկատմամբ։ Բոլոր 7 մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ՀՀ-ից բացակայելու արգելքը: Տեղեկությունը հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից, որտեղ իրականացվում է քրեական վարույթի նախաքննությունը։Նշենք, որ դեպքը տեղի էր ունեցել օգոստոսի 22–ին Մալաթիա–Սեբաստիայի քննչական բաժնի հարևանությամբ։ Շենքերից մեկում բնակվող ոստիկանի և այդ բաժնի քննիչների միջև ծեծկռտուք էր սկսվել ավտոմեքենայի կայանման շուրջ ծագած վեճի ընթացքում։ Սկզբում նշվում էր, որ քննիչները` վարչության պետի մասնակցությամբ, ծեծի են ենթարկել ոստիկանին, բայց ՔԿ–ն հերքեց այդ տեղեկությունը, ավելին` քննիչին ծեծի ենթարկելու մեղադրանքով ոստիկանը և ևս 1 անձ կալանավորվեցին։Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդմամբ` քննիչների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (ֆիզիկական ներգործություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից): Ոստիկանության ծառայողի և նրա հետ գտնված 4 անձի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում խուլիգանության հոդվածով։Պաշտոնատար անձանց կողմից ոստիկանության աշխատակցին խոշտանգելու, ինչպես նաև քննիչներից մեկի առողջությանը ծանր մարմնական վնասվածք պատճառելու առերևույթ հանցագործությունների դեպքերով նախաքննությունը շարունակվում է:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/06/06/103128671_115:0:1240:844_1920x0_80_0_0_1184b04d36d7c2734cc10ec7c714b086.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ոստիկան, ծեծ, հհ քննչական կոմիտե, հակակոռուպցիոն կոմիտե
ոստիկան, ծեծ, հհ քննչական կոմիտե, հակակոռուպցիոն կոմիտե
Ոստիկանին խոշտանգելու դեպքը. Հակակոռուպցիոնը քրգործ է հարուցել ՔԿ–ի 2 քննիչների նկատմամբ
21:31 24.09.2026 (Թարմացված է: 21:34 24.09.2026) Մեղադրյալների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ՀՀ–ից բացակայելու արգելքը։
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Ավտոմեքենան կայանելու շուրջ Երևանի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանում առաջացած վեճի հետ կապված գործի քննության շրջանակում քրեական հետապնդում է հարուցվել 2 քննիչի, ինչպես նաև ոստիկանության ծառայողի և նրա հետ գտնված 4 անձի նկատմամբ։ Բոլոր 7 մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ՀՀ-ից բացակայելու արգելքը: Տեղեկությունը հայտնում են
Հակակոռուպցիոն կոմիտեից, որտեղ իրականացվում է քրեական վարույթի նախաքննությունը։
Նշենք, որ դեպքը տեղի էր ունեցել օգոստոսի 22–ին Մալաթիա–Սեբաստիայի քննչական բաժնի հարևանությամբ։ Շենքերից մեկում բնակվող ոստիկանի և այդ բաժնի քննիչների միջև ծեծկռտուք էր սկսվել ավտոմեքենայի կայանման շուրջ ծագած վեճի ընթացքում։ Սկզբում նշվում էր, որ քննիչները` վարչության պետի մասնակցությամբ, ծեծի են ենթարկել ոստիկանին, բայց ՔԿ–ն հերքեց այդ տեղեկությունը, ավելին` քննիչին ծեծի ենթարկելու մեղադրանքով
ոստիկանը և ևս 1 անձ կալանավորվեցին։
Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդմամբ` քննիչների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (ֆիզիկական ներգործություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից): Ոստիկանության ծառայողի և նրա հետ գտնված 4 անձի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում խուլիգանության հոդվածով։
Պաշտոնատար անձանց կողմից ոստիկանության աշխատակցին խոշտանգելու, ինչպես նաև քննիչներից մեկի առողջությանը ծանր մարմնական վնասվածք պատճառելու առերևույթ հանցագործությունների դեպքերով նախաքննությունը շարունակվում է: