https://arm.sputniknews.ru/20260924/trampn-andzamb-e-dimavvorel-si-tsinpinin-khakhtelvov-grete-60-tari-pahpanvvogh-ararvoghakargy-107227415.html
Թրամփն անձամբ է դիմավորել Սի Ծինփինին՝ խախտելով գրեթե 60 տարի պահպանվող արարողակարգը
Թրամփն անձամբ է դիմավորել Սի Ծինփինին՝ խախտելով գրեթե 60 տարի պահպանվող արարողակարգը
Sputnik Արմենիա
Չինաստանի նախագահն ԱՄՆ է մեկնել պետական այցով։ 24.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-24T02:29+0400
2026-09-24T02:29+0400
2026-09-24T03:56+0400
ամն
չինաստան
դոնալդ թրամփ
սի ծինփին (չինաստանի նախագահ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/18/107226535_0:156:1500:1000_1920x0_80_0_0_5a7257d16f3dce2e054f9d724d20808b.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անձամբ է դիմավորել Չինաստանի նախագահ Սի Ծինփինին «Էնդրյուս» ավիաբազայում՝ խախտելով գրեթե 60 տարի պահպանվող արարողակարգը։Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Սի Ծինփինը պետական այցով ժամանել է ԱՄՆ։Ինչպես նախկինում հայտնել էր «Financial Times»-ը, ավիաբազայում նման հանդիպում է եղել 1962 թվականին, երբ ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին թռիչքուղում ողջունել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Հարոլդ Մակմիլանին։Ըստ լրատվամիջոցի՝ ավիաբազայում Չինաստանի առաջնորդին անձամբ դիմավորելը առանձնահատուկ հարգանքի դրսևորում է։Սի Ծինփինն առաջին անգամ պետական այցով ԱՄՆ էր մեկնել 2015 թվականի սեպտեմբերին։ Այդ ժամանակ նա այցելել էր Սիեթլ, Վաշինգտոն և Նյու Յորք, որտեղ մասնակցել էր ՄԱԿ-ի 70-ամյակին նվիրված միջոցառումներին։ 2016-ին Չինաստանի առաջնորդը Վաշինգտոն էր մեկնել միջուկային անվտանգության գագաթնաժողովին մասնակցելու համար, 2017-ին Թրամփի հետ հանդիպել էր Ֆլորիդայի Մար-ա-Լագոյի նստավայրում, իսկ 2023-ին այցելել էր Սան Ֆրանցիսկո՝ մասնակցելու ԱԽՏՀ գագաթնաժողովին:Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գո Ծյակունը, այցի ընթացքում Սի Ծինփինը մտադիր է Թրամփի հետ քննարկել երկկողմ հարաբերությունների առանցքային հարցեր, ինչպես նաև գլոբալ խաղաղության և զարգացման թեմաներ:
ամն
չինաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/18/107226535_0:0:1333:1000_1920x0_80_0_0_58f2865c500acddcda48aacabd51212c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, չինաստան, դոնալդ թրամփ, սի ծինփին (չինաստանի նախագահ)
ամն, չինաստան, դոնալդ թրամփ, սի ծինփին (չինաստանի նախագահ)
Թրամփն անձամբ է դիմավորել Սի Ծինփինին՝ խախտելով գրեթե 60 տարի պահպանվող արարողակարգը
02:29 24.09.2026 (Թարմացված է: 03:56 24.09.2026) Չինաստանի նախագահն ԱՄՆ է մեկնել պետական այցով։
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անձամբ է դիմավորել Չինաստանի նախագահ Սի Ծինփինին «Էնդրյուս» ավիաբազայում՝ խախտելով գրեթե 60 տարի պահպանվող արարողակարգը։
Ավելի վաղ
տեղեկացրել էինք, որ Սի Ծինփինը պետական այցով ժամանել է ԱՄՆ։
Ինչպես նախկինում հայտնել էր «Financial Times»-ը, ավիաբազայում նման հանդիպում է եղել 1962 թվականին, երբ ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին թռիչքուղում ողջունել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Հարոլդ Մակմիլանին։
Ըստ լրատվամիջոցի՝ ավիաբազայում Չինաստանի առաջնորդին անձամբ դիմավորելը առանձնահատուկ հարգանքի դրսևորում է։
Սի Ծինփինն առաջին անգամ պետական այցով ԱՄՆ էր մեկնել 2015 թվականի սեպտեմբերին։ Այդ ժամանակ նա այցելել էր Սիեթլ, Վաշինգտոն և Նյու Յորք, որտեղ մասնակցել էր ՄԱԿ-ի 70-ամյակին նվիրված միջոցառումներին։ 2016-ին Չինաստանի առաջնորդը Վաշինգտոն էր մեկնել միջուկային անվտանգության գագաթնաժողովին մասնակցելու համար, 2017-ին Թրամփի հետ հանդիպել էր Ֆլորիդայի Մար-ա-Լագոյի նստավայրում, իսկ 2023-ին այցելել էր Սան Ֆրանցիսկո՝ մասնակցելու ԱԽՏՀ գագաթնաժողովին:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գո Ծյակունը, այցի ընթացքում Սի Ծինփինը մտադիր է Թրամփի հետ քննարկել երկկողմ հարաբերությունների առանցքային հարցեր, ինչպես նաև գլոբալ խաղաղության և զարգացման թեմաներ: