https://arm.sputniknews.ru/20260924/pashinjany-nju-jvorqum-handipel-e-pezeqianin-ev-micvotakisin-107231888.html
Փաշինյանը Նյու Յորքում հանդիպել է Փեզեշքիանին և Միցոտակիսին
Փաշինյանը Նյու Յորքում հանդիպել է Փեզեշքիանին և Միցոտակիսին
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում` ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանի շրջանակում, երկկողմ հանդիպումներ է... 24.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-24T08:35+0400
2026-09-24T08:35+0400
2026-09-24T09:16+0400
նիկոլ փաշինյան
տեսանյութեր
իրանի իսլամական հանրապետություն
հայաստան
հունաստան
մասուդ փեզեշքիան
կիրիակոս միցոտակիս
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/18/107231475_0:0:1920:1080_1920x0_80_0_0_e705910fba9e8679cf1bb79eca58486c.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում` ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանի շրջանակում, երկկողմ հանդիպումներ է անցկացրել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի և Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ։ ՀՀ կառավարությունից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը և Մասուդ Փեզեշքիանն անդրադարձել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններին և դրանց ընդլայնմանը միտված քայլերին:«Կողմերը կարևորել են տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովումը: Անդրադարձ է կատարվել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի»,–ասված է հաղորդագրության մեջ:ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են նաև, որ Փաշինյանն ու Միցոտակիսը քննարկել են երկկողմ բարեկամական հարաբերությունների հետևողական զարգացումը և պատրաստակամություն հայտնել սերտորեն համագործակցել Հայաստան-Հունաստան հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ։ Նիկոլ Փաշինյանը և Կիրիակոս Միցոտակիսն անդրադարձել են երկկողմ տնտեսական կապերի ընդլայնմանը, ինչպես նաև երկկողմ օրակարգին վերաբերող այլ թեմաների:Քննարկվել են նաև ՀՀ-ԵՄ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցությանն առնչվող ծրագրերը:Նշենք, որ սեպտեմբերի 22-25-ը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով գտնվում է Նյու Յորքում։ Փաշինյանը մասնակցում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի աշխատանքներին։ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանը բացվել է սեպտեմբերի 8-ին։ Պետությունների և կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ ընդհանուր քաղաքական քննարկումները Նյու Յորքում անցկացվում են սեպտեմբերի 22-28-ը։
իրանի իսլամական հանրապետություն
հունաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Состоялась встреча премьер-министра РА и президента ИРИ
Sputnik Արմենիա
Состоялась встреча премьер-министра РА и президента ИРИ
2026-09-24T08:35+0400
true
PT0M13S
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Կիրիակոս Միցոտակիսի հանդիպումը
Sputnik Արմենիա
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Կիրիակոս Միցոտակիսի հանդիպումը
2026-09-24T08:35+0400
true
PT0M20S
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/18/107231475_318:0:1758:1080_1920x0_80_0_0_31c4a1a9d80d304f62eeee1127693574.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, տեսանյութեր, видео, իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, հունաստան, մասուդ փեզեշքիան, կիրիակոս միցոտակիս
նիկոլ փաշինյան, տեսանյութեր, видео, իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, հունաստան, մասուդ փեզեշքիան, կիրիակոս միցոտակիս
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում` ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանի շրջանակում, երկկողմ հանդիպումներ է անցկացրել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի և Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ։
ՀՀ կառավարությունից
հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը և Մասուդ Փեզեշքիանն անդրադարձել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններին և դրանց ընդլայնմանը միտված քայլերին:
«Կողմերը կարևորել են տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովումը: Անդրադարձ է կատարվել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի»,–ասված է հաղորդագրության մեջ:
ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են նաև, որ Փաշինյանն ու Միցոտակիսը
քննարկել են երկկողմ բարեկամական հարաբերությունների հետևողական զարգացումը և պատրաստակամություն հայտնել սերտորեն համագործակցել Հայաստան-Հունաստան հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ։
Նիկոլ Փաշինյանը և Կիրիակոս Միցոտակիսն անդրադարձել են երկկողմ տնտեսական կապերի ընդլայնմանը, ինչպես նաև երկկողմ օրակարգին վերաբերող այլ թեմաների:
Քննարկվել են նաև ՀՀ-ԵՄ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցությանն առնչվող ծրագրերը:
Նշենք, որ սեպտեմբերի 22-25-ը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով գտնվում է Նյու Յորքում։ Փաշինյանը մասնակցում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի աշխատանքներին։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանը բացվել է սեպտեմբերի 8-ին։ Պետությունների և կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ ընդհանուր քաղաքական քննարկումները Նյու Յորքում անցկացվում են սեպտեմբերի 22-28-ը։