https://arm.sputniknews.ru/20260924/iranamn-hakamartutjan-gvotin-karvogh-e-hasnel-minchev-hndkakan-ovkianvos-khameneii-khvorhrdakan-107254444.html
Իրան–ԱՄՆ հակամարտության գոտին կարող է հասնել մինչև Հնդկական օվկիանոս. Խամենեիի խորհրդական
Իրան–ԱՄՆ հակամարտության գոտին կարող է հասնել մինչև Հնդկական օվկիանոս. Խամենեիի խորհրդական
Sputnik Արմենիա
Հակամարտության նոր փուլի դեպքում Թեհրանը կարող է ընդլայնել պատասխան գործողությունների աշխարհագրությունը։ 24.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-24T16:08+0400
2026-09-24T16:08+0400
2026-09-24T16:15+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
հորմուզի նեղուց
թեհրան
հնդկական օվկիանոս
սուեզի ջրանցք
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/03/03/99416355_0:0:2798:1574_1920x0_80_0_0_74dc74a38b7ca036957fdd73148376ef.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի - Sputnik. Ամերիկյան հարձակումների վերսկսման դեպքում Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտության ռազմական գործողությունների գոտին կարող է տարածվել մինչև Հնդկական օվկիանոս: Այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Ռահիմ Սաֆավին։Նրա խոսքով՝ ռազմական գործողություններն արդեն դուրս են եկել Պարսից ծոցի և Հորմուզի նեղուցի շրջանակներից՝ ազդելով Կարմիր ծովի վրա: Հակամարտության նոր փուլի դեպքում, Սաֆավիի խոսքով, Թեհրանը կարող է ընդարձակել պատասխան գործողությունների աշխարհագրությունը՝ ընդհուպ մինչև Հնդկական օվկիանոս և այլ շրջաններ:Սուեզի ջրանցքի ճգնաժամը. ինչպես Հայաստանը կարող է Հնդկաստանը կապել ԵՄ-ի և ՌԴ-ի հետՆրա խոսքով՝ Թեհրանը տեղյակ չէ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետագա քայլերի մասին: Ընդ որում, Սաֆավին նշել է, որ իրանական զինված ուժերը դիտարկում են իրավիճակի զարգացման տարբեր սցենարներ և իրադարձությունների առավել անբարենպաստ զարգացման դեպքում ունեն նախապատրաստված պլաններ:Նշենք, որ Հորմուզի նեղուցը ռազմավարական նշանակություն ունի Պարսից ծոցի երկրներից նավթի և գազի համաշխարհային մատակարարումների համար: Կարմիր ծովը և Բաբ էլ-Մանդեբի նեղուցը, իրենց հերթին, Ասիայի և Եվրոպայի միջև Սուեզի ջրանցքով անցնող հիմնական նավագնացության ուղիների մաս են կազմում:Հնդկական օվկիանոսով անցնում են Մերձավոր Արևելքի, Ասիայի և Աֆրիկայի կարևորագույն առևտրային երթուղիները: Դեպի Հնդկական օվկիանոս ռազմական գործողությունների տարածումը կարող է ազդել միջազգային բեռնափոխադրումների և էներգառեսուրսների մատակարարման վրա։«Հյուսիս-հարավ» նոր միջանցքի կառուցումը կհարվածի Իսրայելի տնտեսությանը. Բալասանյան
իրանի իսլամական հանրապետություն
ամն
հորմուզի նեղուց
թեհրան
հնդկական օվկիանոս
սուեզի ջրանցք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/03/03/99416355_67:0:2798:2048_1920x0_80_0_0_ea7eab1478b264fb1d70fc7c986f734e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ամն, հորմուզի նեղուց, թեհրան, հնդկական օվկիանոս, սուեզի ջրանցք
իրանի իսլամական հանրապետություն, ամն, հորմուզի նեղուց, թեհրան, հնդկական օվկիանոս, սուեզի ջրանցք
Իրան–ԱՄՆ հակամարտության գոտին կարող է հասնել մինչև Հնդկական օվկիանոս. Խամենեիի խորհրդական
16:08 24.09.2026 (Թարմացված է: 16:15 24.09.2026) Հակամարտության նոր փուլի դեպքում Թեհրանը կարող է ընդլայնել պատասխան գործողությունների աշխարհագրությունը։
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի - Sputnik. Ամերիկյան հարձակումների վերսկսման դեպքում Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտության ռազմական գործողությունների գոտին կարող է տարածվել մինչև Հնդկական օվկիանոս: Այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Ռահիմ Սաֆավին։
Նրա խոսքով՝ ռազմական գործողություններն արդեն դուրս են եկել Պարսից ծոցի և Հորմուզի նեղուցի շրջանակներից՝ ազդելով Կարմիր ծովի վրա: Հակամարտության նոր փուլի դեպքում, Սաֆավիի խոսքով, Թեհրանը կարող է ընդարձակել պատասխան գործողությունների աշխարհագրությունը՝ ընդհուպ մինչև Հնդկական օվկիանոս և այլ շրջաններ:
Նրա խոսքով՝ Թեհրանը տեղյակ չէ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետագա քայլերի մասին: Ընդ որում, Սաֆավին նշել է, որ իրանական զինված ուժերը դիտարկում են իրավիճակի զարգացման տարբեր սցենարներ և իրադարձությունների առավել անբարենպաստ զարգացման դեպքում ունեն նախապատրաստված պլաններ:
Նշենք, որ Հորմուզի նեղուցը ռազմավարական նշանակություն ունի Պարսից ծոցի երկրներից նավթի և գազի համաշխարհային մատակարարումների համար: Կարմիր ծովը և Բաբ էլ-Մանդեբի նեղուցը, իրենց հերթին, Ասիայի և Եվրոպայի միջև Սուեզի ջրանցքով անցնող հիմնական նավագնացության ուղիների մաս են կազմում:
Հնդկական օվկիանոսով անցնում են Մերձավոր Արևելքի, Ասիայի և Աֆրիկայի կարևորագույն առևտրային երթուղիները: Դեպի Հնդկական օվկիանոս ռազմական գործողությունների տարածումը կարող է ազդել միջազգային բեռնափոխադրումների և էներգառեսուրսների մատակարարման վրա։