https://arm.sputniknews.ru/20260924/hh-zun-natoi-chapanishnerin-hamapataskhanecnelu-hajtararutjunnery-deklarativ-en-rd-akh-107272814.html
ՀՀ ԶՈւ–ն ՆԱՏՕ–ի չափանիշներին համապատասխանեցնելու հայտարարությունները դեկլարատիվ են. ՌԴ ԱԽ
ՀՀ ԶՈւ–ն ՆԱՏՕ–ի չափանիշներին համապատասխանեցնելու հայտարարությունները դեկլարատիվ են. ՌԴ ԱԽ
Sputnik Արմենիա
Բանակի գեներալ Օլեգ Սալյուկովը մեկնաբանել է Հայաստանից հնչող հայտարարությունները։ 24.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-24T21:17+0400
2026-09-24T21:17+0400
2026-09-24T21:33+0400
հայաստան
բանակ
նատօ
ռուսաստան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/18/107271825_0:87:3332:1961_1920x0_80_0_0_38dae00a9307cf2137284775d83bcf3f.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի զինուժը ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանեցնելու մասին Երևանի հայտարարությունները դեռևս դեկլարատիվ բնույթ են կրում։ Այս հայտարարությունն արել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ, բանակի գեներալ Օլեգ Սալյուկովը։Սալյուկովը հավելել է` եթե ՀՀ զինուժն իսկապես անցնի ՆԱՏՕ-ի չափանիշներին, ապա դա կլինի երկարատև, բարդ գործընթաց, որը բյուջետային մեծ ծախսեր կպահանջի՝ Հայաստանի անվտանգության համար անհայտ հեռանկարով։Գեներալը թվեր է ներկայացրել․ «2025 թվականին ՆԱՏՕ-ի երկրները համախառն պաշտպանական բյուջեի վրա ծախսել են 1 տրիլիոն 626 միլիարդ 630 միլիոն դոլար։ ՆԱՏՕ-ի զորքերի 3 միլիոն 304 հազար թվի պարագայում մեկ զինծառայողի հաշվով ծախսերը տարեկան կազմել են մոտ 493 հազար դոլար։ Հայաստանի ռազմական բյուջեն նույն 2025 թվականին կազմել է 1 միլիարդ 713 միլիոն դոլար»։Նա նշել է, որ Հայաստանի զինված ուժերի 65 հազար թվաքանակի պարագայում տարեկան մեկ զինծառայողի վրա ծախսվել է 26 հազար դոլար։Միևնույն ժամանակ նա նախազգուշացրել է, որ ՆԱՏՕ-ի և ՀԱՊԿ-ի չափանիշների միջև տարբերությունը փակելու են Հայաստանի հարկատուները։Ի՞նչ նպատակով է ՀՀ ԶՈւ-ն բերվում ՆԱՏՕ–ի ստանդարտներին. փորձագետի կարծիքըՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալը հայտարարել է նաև, որ Ռուսաստանը պատրանքներ չունի Հայաստանի իշխանությունների ներկայիս քաղաքականության վերաբերյալ և ելնում է արդեն իսկ ստորագրված փաստաթղթերի և ստանձնած պարտավորությունների վերլուծությունից։«2025 թվականին Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված ռազմավարական գործընկերության մասին խարտիայում նշված է, որ «եվրատլանտյան ինստիտուտներում Հայաստանի ինտեգրման խորացումը ընդհանուր առաջնահերթություն է», իսկ կողմերը «ծրագրում են ընդլայնել համագործակցությունը անվտանգության ոլորտում և օպերատիվ համատեղելիության բարձրացմանն ուղղված բարեփոխումների ծրագրերում»»,- նշել է Սալյուկովը։Նրա խոսքով՝ եթե Երևանը նախապատվությունը տա անվտանգության ամերիկյան երաշխիքներին, դա միանշանակ սպառնում է հնարավոր հիասթափությամբ։Հիշեցնենք` 2023 թ.–ի նոյեմբերին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ԱԺ-ում հայտարարեց, որ բանակում նախաձեռնվել է համազգեստի փոխարինման գործընթացը, և միջազգային գործընկերների հետ աշխատանք է տարվում։Ավելի ուշ նա հայտարարեց, որ նոր համազգեստը լինելու է ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանող։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/18/107271825_301:0:3032:2048_1920x0_80_0_0_0c9e6402dc770d06f1209d57b12aa4ef.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, բանակ, նատօ, ռուսաստան
հայաստան, բանակ, նատօ, ռուսաստան
ՀՀ ԶՈւ–ն ՆԱՏՕ–ի չափանիշներին համապատասխանեցնելու հայտարարությունները դեկլարատիվ են. ՌԴ ԱԽ
21:17 24.09.2026 (Թարմացված է: 21:33 24.09.2026) Բանակի գեներալ Օլեգ Սալյուկովը մեկնաբանել է Հայաստանից հնչող հայտարարությունները։
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի զինուժը ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանեցնելու մասին Երևանի հայտարարությունները դեռևս դեկլարատիվ բնույթ են կրում։ Այս հայտարարությունն արել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ, բանակի գեներալ Օլեգ Սալյուկովը։
«Կարծում եմ` զինված ուժերը եվրատլանտյան չափանիշներին համապատասխանեցնելու ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների մասին Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության հայտարարությունները և այդ ուղղությամբ որոշակի քայլերի ու գործողությունների ցուցադրումը դեռևս ավելի շատ դեկլարատիվ և քաղաքական բնույթ են կրում»,- Սալյուկովի խոսքերը մեջբերում է ՌԴ ԱԽ աշխատակազմի մամուլի ծառայությունը։
Սալյուկովը հավելել է` եթե ՀՀ զինուժն իսկապես անցնի ՆԱՏՕ-ի չափանիշներին, ապա դա կլինի երկարատև, բարդ գործընթաց, որը բյուջետային մեծ ծախսեր կպահանջի՝ Հայաստանի անվտանգության համար անհայտ հեռանկարով։
Գեներալը թվեր է ներկայացրել․ «2025 թվականին ՆԱՏՕ-ի երկրները համախառն պաշտպանական բյուջեի վրա ծախսել են 1 տրիլիոն 626 միլիարդ 630 միլիոն դոլար։ ՆԱՏՕ-ի զորքերի 3 միլիոն 304 հազար թվի պարագայում մեկ զինծառայողի հաշվով ծախսերը տարեկան կազմել են մոտ 493 հազար դոլար։ Հայաստանի ռազմական բյուջեն նույն 2025 թվականին կազմել է 1 միլիարդ 713 միլիոն դոլար»։
Նա նշել է, որ Հայաստանի զինված ուժերի 65 հազար թվաքանակի պարագայում տարեկան մեկ զինծառայողի վրա ծախսվել է 26 հազար դոլար։
Միևնույն ժամանակ նա նախազգուշացրել է, որ ՆԱՏՕ-ի և ՀԱՊԿ-ի չափանիշների միջև տարբերությունը փակելու են Հայաստանի հարկատուները։
ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալը հայտարարել է նաև, որ Ռուսաստանը պատրանքներ չունի Հայաստանի իշխանությունների ներկայիս քաղաքականության վերաբերյալ և ելնում է արդեն իսկ ստորագրված փաստաթղթերի և ստանձնած պարտավորությունների վերլուծությունից։
«2025 թվականին Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված ռազմավարական գործընկերության մասին խարտիայում նշված է, որ «եվրատլանտյան ինստիտուտներում Հայաստանի ինտեգրման խորացումը ընդհանուր առաջնահերթություն է», իսկ կողմերը «ծրագրում են ընդլայնել համագործակցությունը անվտանգության ոլորտում և օպերատիվ համատեղելիության բարձրացմանն ուղղված բարեփոխումների ծրագրերում»»,- նշել է Սալյուկովը։
Նրա խոսքով՝ եթե Երևանը նախապատվությունը տա անվտանգության ամերիկյան երաշխիքներին, դա միանշանակ սպառնում է հնարավոր հիասթափությամբ։
Հիշեցնենք` 2023 թ.–ի նոյեմբերին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ԱԺ-ում հայտարարեց, որ բանակում նախաձեռնվել է համազգեստի փոխարինման գործընթացը, և միջազգային գործընկերների հետ աշխատանք է տարվում։
Ավելի ուշ նա հայտարարեց, որ նոր համազգեստը լինելու է ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանող։