https://arm.sputniknews.ru/20260924/hajastanic-sndik-parunakvogh-apranqneri-artahanumy-ev-nermutsumy-evs-6-amsvov-argelvec-107238998.html
Հայաստանից սնդիկ պարունակող ապրանքների արտահանումը և ներմուծումը ևս 6 ամսով արգելվեց
Հայաստանից սնդիկ պարունակող ապրանքների արտահանումը և ներմուծումը ևս 6 ամսով արգելվեց
Sputnik Արմենիա
ՀՀ կառավարությունը վերջին անգամ սնդիկի արտահանումն ու ներմուծումն արգելել էր այս տարվա փետրվարին։ 24.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-24T11:43+0400
2026-09-24T11:43+0400
2026-09-24T11:43+0400
սնդիկ
արտահանում
ներմուծում
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/18/107239491_0:22:1500:866_1920x0_80_0_0_ce510d9b906c571460390aaa779ce2fd.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանից սնդիկ պարուկանող ապրանքների արտահանումն ու ներմուծումը ևս 6 ամսով արգելվեց։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։ Որոշման մեջ նշվում է, որ սնդիկի ներթափանցումը մարդու օրգանիզմ հաճախ տեղի է ունենում դրա գոլորշիների ներշնչման ժամանակ, որոնք հոտ չունեն, սնդիկի նույնիսկ փոքր քանակների ազդեցության հետևանքով կարող են առաջանալ առողջական խնդիրներ և ծանր թունավորում։ Բացի այդ, սնդիկը թունավոր ազդեցություն է թողնում նյարդային, մարսողական և իմունային համակարգերի, թոքերի, երիկամների, մաշկի և աչքերի վրա։Այս որոշման ընդունումը պայմանավորված է նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակում ոչ սակագնային կարգավորման միջոցների կիրառման հետ կապված հարաբերությունների միասնական համակարգով։Նշենք, որ ՀՀ կառավարությունը հերթական անգամ վեց ամսով սնդիկի հավելիչով արտադրանքի (օրինակ՝ սնդիկ պարունակող չափիչ սարքերի, ջերմաչափերի և այլն) ներմուծումն ու արտահանումն արգելեց 2026 թ. փետրվարին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/18/107239491_158:0:1342:888_1920x0_80_0_0_5535d0bda438c4b9759613af4dbc0438.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սնդիկ, արտահանում, ներմուծում
սնդիկ, արտահանում, ներմուծում
Հայաստանից սնդիկ պարունակող ապրանքների արտահանումը և ներմուծումը ևս 6 ամսով արգելվեց
ՀՀ կառավարությունը վերջին անգամ սնդիկի արտահանումն ու ներմուծումն արգելել էր այս տարվա փետրվարին։
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանից սնդիկ պարուկանող ապրանքների արտահանումն ու ներմուծումը ևս 6 ամսով արգելվեց։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
«Որոշման նպատակն է մարդու առողջության և շրջակա միջավայրի պահպանումը սնդիկի և սնդիկի միացությունների մարդածին ազդեցություններից, քանի որ վերջիններս խիստ թունավոր են և վնասակար մարդու առողջության, վայրի բնության և էկոհամակարգերի համար»,– ասված է որոշման մեջ։
Որոշման մեջ նշվում է, որ սնդիկի ներթափանցումը մարդու օրգանիզմ հաճախ տեղի է ունենում դրա գոլորշիների ներշնչման ժամանակ, որոնք հոտ չունեն, սնդիկի նույնիսկ փոքր քանակների ազդեցության հետևանքով կարող են առաջանալ առողջական խնդիրներ և ծանր թունավորում։ Բացի այդ, սնդիկը թունավոր ազդեցություն է թողնում նյարդային, մարսողական և իմունային համակարգերի, թոքերի, երիկամների, մաշկի և աչքերի վրա։
Այս որոշման ընդունումը պայմանավորված է նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակում ոչ սակագնային կարգավորման միջոցների կիրառման հետ կապված հարաբերությունների միասնական համակարգով։
Նշենք, որ ՀՀ կառավարությունը հերթական անգամ վեց ամսով սնդիկի հավելիչով արտադրանքի (օրինակ՝ սնդիկ պարունակող չափիչ սարքերի, ջերմաչափերի և այլն) ներմուծումն ու արտահանումն արգելեց 2026 թ. փետրվարին։