https://arm.sputniknews.ru/20260924/hajastani-ev-chinastani-mijev-arevtrashrjanarutjunn-atshel-e-229-vov-chzhh-despan-107271493.html
Հայաստանի և Չինաստանի միջև առևտրաշրջանառությունն աճել է 22,9%-ով․ ՉԺՀ դեսպան
Հայաստանի և Չինաստանի միջև առևտրաշրջանառությունն աճել է 22,9%-ով․ ՉԺՀ դեսպան
Sputnik Արմենիա
Ավելացել է նաև Երևան-Ուրումչի երթուղով ուղիղ չվերթերի քանակը։ 24.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-24T20:40+0400
2026-09-24T20:40+0400
2026-09-24T20:42+0400
հայաստան
չինաստան
մհեր գրիգորյան
լի սինվեյ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/18/107265142_0:0:1600:901_1920x0_80_0_0_21df98b6fd0c86f003b2c5f167b56d08.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. 2026 թվականի առաջին կեսին Հայաստանի և Չինաստանի միջև առևտրաշրջանառությունը գերազանցել է 1,4 մլրդ դոլարը՝ տարեկան կտրվածքով ավելանալով 22,9%-ով։ Երևանում դիվանագիտական ներկայացուցչությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման օրվա առթիվ կազմակերպված ընդունելության ժամանակ այս մասին հայտնեց Հայաստանում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեյը։Նա նշեց, որ Չինաստանը Հայաստանի երկրորդ խոշոր առևտրային գործընկերն է։Դիվանագետի խոսքով` 2025 թվականին երկկողմ առևտրի ծավալը հասել է 1,79 մլրդ դոլարի՝ ավելանալով ավելի քան 22%-ով։Սինվեյը նաև ընդգծեց Երևանի և Ուրումչիի միջև ուղիղ չվերթերի քանակի ավելացման փաստը։ Հիմա չվերթեր են իրականացվում շաբաթական վեց անգամ (նախկին երեքի փոխարեն)։Նա հայտնեց նաև, որ չինական կողմը բարձր մակարդակի պատվիրակություն կուղարկի ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) համապատասխան միջոցառումներին մասնակցելու համար։ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն իր հերթին հայտարարեց, որ Չինաստանի հետ հարաբերությունների խորացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունն է։«Մենք բարձր ենք գնահատում մեր երկրների միջև քաղաքական երկխոսությունը, ինչպես նաև Չինաստանի աջակցությունը «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրականացմանը», - ասաց Գրիգորյանը։Նա իրատեսական անվանեց «Խաղաղության խաչմերուկ»-ի և «Գոտի և ճանապարհ» նախագծի համադրման հնարավորությունը։
https://arm.sputniknews.ru/20260923/hajastann-u-chinastany-qnnarkel-en-depi-chzhh-hajkakan-artahanman-avelacumy-107216539.html
չինաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/18/107265142_35:0:1458:1067_1920x0_80_0_0_45a7e6e5bad040d7c69733ff562e49dc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, չինաստան, մհեր գրիգորյան, լի սինվեյ
հայաստան, չինաստան, մհեր գրիգորյան, լի սինվեյ
Հայաստանի և Չինաստանի միջև առևտրաշրջանառությունն աճել է 22,9%-ով․ ՉԺՀ դեսպան
20:40 24.09.2026 (Թարմացված է: 20:42 24.09.2026) Ավելացել է նաև Երևան-Ուրումչի երթուղով ուղիղ չվերթերի քանակը։
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. 2026 թվականի առաջին կեսին Հայաստանի և Չինաստանի միջև առևտրաշրջանառությունը գերազանցել է 1,4 մլրդ դոլարը՝ տարեկան կտրվածքով ավելանալով 22,9%-ով։ Երևանում դիվանագիտական ներկայացուցչությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման օրվա առթիվ կազմակերպված ընդունելության ժամանակ այս մասին հայտնեց Հայաստանում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեյը։
Նա նշեց, որ Չինաստանը Հայաստանի երկրորդ խոշոր առևտրային գործընկերն է։
Դիվանագետի խոսքով` 2025 թվականին երկկողմ առևտրի ծավալը հասել է 1,79 մլրդ դոլարի՝ ավելանալով ավելի քան 22%-ով։
Սինվեյը նաև ընդգծեց Երևանի և Ուրումչիի միջև ուղիղ չվերթերի քանակի ավելացման փաստը։ Հիմա չվերթեր են իրականացվում շաբաթական վեց անգամ (նախկին երեքի փոխարեն)։
«Դրա շնորհիվ երկու երկրների քաղաքացիների փոխադարձ ուղևորություններն ավելի հարմարավետ են դարձել»,- ասաց դեսպանը՝ մատնանշելով Հայաստան ժամանող չինացի զբոսաշրջիկների թվի աճը։
Նա հայտնեց նաև, որ չինական կողմը բարձր մակարդակի պատվիրակություն կուղարկի ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) համապատասխան միջոցառումներին մասնակցելու համար։
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն իր հերթին հայտարարեց, որ Չինաստանի հետ հարաբերությունների խորացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունն է։
«Մենք բարձր ենք գնահատում մեր երկրների միջև քաղաքական երկխոսությունը, ինչպես նաև Չինաստանի աջակցությունը «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրականացմանը», - ասաց Գրիգորյանը։
Նա իրատեսական անվանեց «Խաղաղության խաչմերուկ»-ի և «Գոտի և ճանապարհ» նախագծի համադրման հնարավորությունը։