00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:39
5 ր
Ուղիղ եթեր
09:44
16 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:09
51 ր
Ուղիղ եթեր
11:00
10 ր
Ուղիղ եթեր
13:00
11 ր
Ուղիղ եթեր
14:00
11 ր
Ուղիղ եթեր
17:00
17 ր
Ուղիղ եթեր
18:00
11 ր
Ուղիղ եթեր
19:00
13 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
2 ր
Ուղիղ եթեր
09:34
25 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
10 ր
Ուղիղ եթեր
13:00
10 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Երդվյալ ատենակալների դեպքում մի շարք մեղադրանքները դատարան չէին հասնի․ Արամ Օրբելյան

© Sputnik / Aram NersesyanԱրամ Օրբելյան
Արամ Օրբելյան - Sputnik Արմենիա, 1920, 24.09.2026
Բաժանորդագրվել
Արամ Օրբելյանի խոսքով` երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրումը թանկացնելու է դատավարական գործընթացները։
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik․ Հայաստանում երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրումը կարող է ոչ միայն էապես բարդացնել և թանկացնել դատավարությունները, այլև փոխել դատավորների դերակատարությունը դեռևս դատաքննության սկզբնական փուլում։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս տեսակետը հայտնեց փաստաբան Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով դատական համակարգի հնարավոր փոփոխություններին։
Նշենք, որ դեռևս 2025 թվականին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մտադիր է Հայաստանում երդվյալ ատենակալների ինստիտուտ ստեղծել։ 2026 թվականի սեպտեմբերի 16-ին արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտնեց, որ Սահմանադրության նոր տեքստում կա երդվյալ ատենակալների ինստիտուտի մասին։
Օրբելյանի խոսքով՝ երդվյալ ատենակալների ինստիտուտը մի շարք երկրներում գործող և ինքնին վատ մեխանիզմ չէ, բայց դրա ներդրումը շատ ավելի բարդ է, քան կարող է առաջին հայացքից թվալ։
«Երդվյալ ատենակալներ ասողը գիտի, թե այդ ժողովուրդը գալու է, այդ մարդուն դատի։ Չի պատկերացնում՝ երդվյալ ատենակալների ինստիտուտն ինչ բարդ ինստիտուտ է։ Ներդնելուց հետո հաջորդ օրն իրենք են հրաժարվելու, որովհետև երդվյալ ատենակալների դեպքում այսօրվա մի շարք մեղադրանքները տեղ չէին հասնելու»,– ասաց Օրբելյանը։
Փաստաբանը բացատրեց, որ նման համակարգերում մեղադրանքը երդվյալ ատենակալների քննությանը հասցնելուց առաջ գործում են լրացուցիչ ընթացակարգային մեխանիզմներ և սահմանափակումներ։ Ըստ նրա`որոշ համակարգերում, օրինակ, գործում է նաև մեծ ժյուրիի ինստիտուտը։
«Վատ ինստիտուտ չէ, մի շարք երկրներում կա, սակայն բարդ է ու խնդրահարույց։ Այդքան հեշտ չէ, որքան թվում է, ու բավականին թանկացնելու է դատավարությունը»,– նշեց նա։
Օրբելյանի գնահատմամբ՝ երդվյալ ատենակալների մասնակցությամբ դատավարությունը նաև դ ավելի ակտիվ դեր է պահանջում դատավորներից։
«Ապացույցների մի մասն ընդհանրապես երդվյալ ատենակալներին չպետք է հասնի։ Դա նշանակում է՝ դատարանները հենց դատավարության ամենասկզբից պետք է շատ ակտիվ դերակատարություն ունենան, ինչից այսօր խուսափում են մեր դատավարները` նշելով, որ վճռի ժամանակ կասեն»,– ընդգծեց փաստաբանը։
Օրբելյանի խոսքով` որևէ դատական համակարգ ամբողջությամբ զերծ չէ խնդիրներից։ Նրա կարծիքով՝ առանցքային հարցը իրավական կանխատեսելիությունն է։
«Դատարանը պետք է ունենա ազատություն՝ փաստերը գնահատելու, սակայն դատարանը չպետք է ունենա ազատություն՝ իրավունքը ծայրահեղ լայն մեկնաբանելու՝ քաղաքական թիմին հաճելի դաշտում։ Մեղադրանքները պետք է լինեն հստակ, սահմանադրական նորմերին չհակասեն»,– ասաց նա։
Օրբելյանը նաև պնդեց, որ այսօր հարուցված մի շարք գործեր իրավական բավարար հիմքեր չունեն։ Ըստ նրա՝ նման իրավիճակներում գործերի շուրջ ակտիվ հրապարակայնացումը կարող է վերածվել դատավորների նկատմամբ հանրային ճնշման միջոցի։ Նա ընդգծեց` իրավապահ համակարգը հասկանում է, որ փաստեր չի կարողանալու ներկայացնել, որին հաջորդում է կողմնակալ հրապարակայնացում՝ դատավորների վրա նաև հանրային ճնշում ունենալու նպատակով։
Լրահոս
0