https://arm.sputniknews.ru/20260923/mirzvojany-ghazakh-pashtvonakci-het-qnnarkel-e-arevelq-arevmutq-transpvortajin-ertughinery-107219863.html
Միրզոյանը ղազախ պաշտոնակցի հետ քննարկել է Արևելք-Արևմուտք տրանսպորտային երթուղիները
Միրզոյանը ղազախ պաշտոնակցի հետ քննարկել է Արևելք-Արևմուտք տրանսպորտային երթուղիները
Sputnik Արմենիա
Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են բազմամոդալ տրանսպորտային փոխադրումների զարգացումը։ 23.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-23T22:03+0400
2026-09-23T22:03+0400
2026-09-23T22:03+0400
հայաստան
ղազախստան
արարատ միրզոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/17/107218683_0:106:2048:1258_1920x0_80_0_0_4ede6d6ef0c06fa7063021c50cfdd572.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik․ ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը և Ղազախստանի ԱԳ նորանշանակ նախարար Մուխտար Տլեուբերդին քննարկել են Արևելք-Արևմուտք տրանսպորտային երթուղիների զարգացումը: Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՄԱ նախարարության մամուլի ծառայությունից, հանդիպումը տեղի է ունեցել Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակներում:Միրզոյանը շնորհավորել է Տլեուբերդիին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ (Տլեուբերդին վերանշանակվել է այս պաշտոնում մի քանի տարվա դադարից հետո, նախկինում նույն պաշտոնը զբաղեցրել է 2019-2023 թթ․ խմբ․)։Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ղազախստանի միջև ռազմավարական համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր, մասնավորապես՝ տրանսպորտային հաղորդակցությունների և մուլտիմոդալ փոխադրումների (տրանսպորտի տարբեր տեսակների կիրառմամբ. խմբ․) զարգացմանն առնչվող։Քննարկվել են նաև երկկողմ առևտրի ընդլայնմանն առնչվող հարցեր: Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են երկկողմ շփումների ակտիվ դինամիկան։Հիշեցնենք, որ 2024 թվականին պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, իսկ նույն թվականի հոկտեմբերին՝ Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովը։ Այս տարվա հոկտեմբերին սպասվում է Տոկաևի ևս մեկ այց։ Հայկական կողմից 2025 թվականի ընթացքում պաշտոնական այցերով Ղազախստան են այցելել ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ինչպես նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
ղազախստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/17/107218683_115:0:1934:1364_1920x0_80_0_0_4d0e594a9510002980b3244cb972304a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ղազախստան, արարատ միրզոյան
հայաստան, ղազախստան, արարատ միրզոյան
Միրզոյանը ղազախ պաշտոնակցի հետ քննարկել է Արևելք-Արևմուտք տրանսպորտային երթուղիները
Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են բազմամոդալ տրանսպորտային փոխադրումների զարգացումը։
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik․ ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը և Ղազախստանի ԱԳ նորանշանակ նախարար Մուխտար Տլեուբերդին քննարկել են Արևելք-Արևմուտք տրանսպորտային երթուղիների զարգացումը: Ինչպես հայտնում են
ՀՀ ԱԳՄԱ նախարարության մամուլի ծառայությունից, հանդիպումը տեղի է ունեցել Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակներում:
Միրզոյանը շնորհավորել է Տլեուբերդիին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ (Տլեուբերդին վերանշանակվել է այս պաշտոնում մի քանի տարվա դադարից հետո, նախկինում նույն պաշտոնը զբաղեցրել է 2019-2023 թթ․ խմբ․)։
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ղազախստանի միջև ռազմավարական համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր, մասնավորապես՝ տրանսպորտային հաղորդակցությունների և մուլտիմոդալ փոխադրումների (տրանսպորտի տարբեր տեսակների կիրառմամբ. խմբ․) զարգացմանն առնչվող։
Քննարկվել են նաև երկկողմ առևտրի ընդլայնմանն առնչվող հարցեր: Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են երկկողմ շփումների ակտիվ դինամիկան։
Հիշեցնենք, որ 2024 թվականին պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, իսկ նույն թվականի հոկտեմբերին՝ Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովը։ Այս տարվա հոկտեմբերին սպասվում է Տոկաևի ևս մեկ այց։ Հայկական կողմից 2025 թվականի ընթացքում պաշտոնական այցերով Ղազախստան են այցելել ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ինչպես նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: