https://arm.sputniknews.ru/20260923/irani-ag-nakharary-handipel-e-amn-nakhagahi-banagnacner-uitkvofi-ev-qushneri-het-107173671.html
Իրանի թեմայով հանդիպում Նյու Յորքում. ի՞նչ է քննարկել Արաղչին Ուիտկոֆի և Քուշների հետ
Իրանի թեմայով հանդիպում Նյու Յորքում. ի՞նչ է քննարկել Արաղչին Ուիտկոֆի և Քուշների հետ
Sputnik Արմենիա
Հաջորդ շփումները նախատեսված են մոտ ապագայում։ 23.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-23T00:48+0400
2026-09-23T00:48+0400
2026-09-23T00:57+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
աբբաս արաղչի
սթիվեն ուիտկոֆ
ջարեդ քուշներ
պատերազմ
բանակցություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/1b/99254276_0:0:1280:721_1920x0_80_0_0_2d67c61c063a467d43cbae06be72f7c6.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի - Sputnik. Իրան-ԱՄՆ հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններ են տեղի ունեցել Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանի շրջանակներում՝ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի և ԱՄՆ նախագահի բանակցողների՝ հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիտկոֆի և նախագահի փեսայի՝ Ջարեդ Քուշների միջև։ Բանակցությունների հիմնական թեման Վաշինգտոնի և Թեհրանի միջև հնարավոր համաձայնության հասնելու ուղու որոնումն էր։ Բանակցությունների հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ դրանք տևել են մոտ երեք ժամ, և հանդիպումն անցել է «շատ լավ»։ Իրանի պետական հեռուստաընկերությունը, իր հերթին, պարզաբանել է, որ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիտկոֆի հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է Թեհրանի պայմանները` վերացնել ծովային շրջափակումը և ապաշրջափակել սառեցված ակտիվները, ինչպես նաև դադարեցնել պատերազմը դիմադրության բոլոր ճակատներում:ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսեցին հարվածներ հասցնել Իրանում գտնվող օբյեկտներին, ինչին իրանական կողմը պատասխանեց սեփական հարվածներով։ Ներկայումս հակամարտությունը մնում է չկարգավորված։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/1b/99254276_143:0:1280:853_1920x0_80_0_0_ef5ce5b73686720a13176c291fd77e26.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ամն, աբբաս արաղչի, սթիվեն ուիտկոֆ, ջարեդ քուշներ, պատերազմ, բանակցություններ
իրանի իսլամական հանրապետություն, ամն, աբբաս արաղչի, սթիվեն ուիտկոֆ, ջարեդ քուշներ, պատերազմ, բանակցություններ
Իրանի թեմայով հանդիպում Նյու Յորքում. ի՞նչ է քննարկել Արաղչին Ուիտկոֆի և Քուշների հետ
00:48 23.09.2026 (Թարմացված է: 00:57 23.09.2026) Հաջորդ շփումները նախատեսված են մոտ ապագայում։
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի - Sputnik. Իրան-ԱՄՆ հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններ են տեղի ունեցել Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանի շրջանակներում՝ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի և ԱՄՆ նախագահի բանակցողների՝ հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիտկոֆի և նախագահի փեսայի՝ Ջարեդ Քուշների միջև։
Բանակցությունների հիմնական թեման Վաշինգտոնի և Թեհրանի միջև հնարավոր համաձայնության հասնելու ուղու որոնումն էր։
Բանակցությունների հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ դրանք տևել են մոտ երեք ժամ, և հանդիպումն անցել է «շատ լավ»։
«Այժմ նրանց համար մեծ ներուժ կա համաձայնության գալու համար», - ասել է Թրամփը։ Նա նշել է, որ իր կարծիքով՝ Թեհրանն այժմ կանգնած է երկու տարբերակի առջև՝ հետագա սրացում կամ համաձայնություն Վաշինգտոնի հետ։ ԱՄՆ նախագահը հնարավոր է համարել, որ Իրանի հետ հակամարտությունը կարող է ավարտվել մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները:
Իրանի պետական հեռուստաընկերությունը, իր հերթին, պարզաբանել է, որ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիտկոֆի հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է Թեհրանի պայմանները` վերացնել ծովային շրջափակումը և ապաշրջափակել սառեցված ակտիվները, ինչպես նաև դադարեցնել պատերազմը դիմադրության բոլոր ճակատներում:
ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսեցին հարվածներ հասցնել Իրանում գտնվող օբյեկտներին, ինչին իրանական կողմը պատասխանեց սեփական հարվածներով։ Ներկայումս հակամարտությունը մնում է չկարգավորված։