https://arm.sputniknews.ru/20260923/erdvoghany-pashinjanin-hravirel-e-turqiajum-kajanaliq-gagatnazhvoghvovin-107223196.html
Էրդողանը Փաշինյանին հրավիրել է Թուրքիայում կայանալիք գագաթնաժողովին
Էրդողանը Փաշինյանին հրավիրել է Թուրքիայում կայանալիք գագաթնաժողովին
Sputnik Արմենիա
Փաշինյան–Էրդողան հանդիպումը կայացել է «Թուրքական տանը»։ 23.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-23T23:49+0400
2026-09-23T23:49+0400
2026-09-24T00:34+0400
հայաստան
թուրքիա
նիկոլ փաշինյան
ռեջեփ թայիփ էրդողան
ամն
նյու յորք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/01/92977864_0:87:1670:1026_1920x0_80_0_0_748f2692847fbd1d625b15faff075304.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Թուրքիայում կայանալիք COP31-ի առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա նոյեմբերին Անթալիայում։ Այս մասին հայտնում է Թուրքիայի նախագահի աշխատակազմը։Թե ինչ է պատասխանել ՀՀ վարչապետը, դեռ հայտնի չէ։Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Փաշինյանն ու Էրդողանը հանդիպել են ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանի շրջանակում։ Հանդիպումը, ինչպես 2 տարի առաջ, կայացել է «Թուրքական տանը»։Հայտնի է` ինչ են քննարկել Փաշինյանն ու ԷրդողանըԷրդողանը նշել է, որ միջազգային կազմակերպությունների շրջանակում Հայաստանի և Թուրքիայի միջև զարգացող համագործակցությունը նպաստում է երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Թուրքիայի ղեկավարը հայտարարել է նաև, որ Անկարան աջակցում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին, այդ թվում՝ առևտրի և տրանսպորտի ոլորտներում, և ընդգծել է դրական դինամիկայի պահպանման կարևորությունը։ Բացի այդ, կողմերն անդրադարձել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին։ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան ողջունում է այդ ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի փոխադարձ քայլերը։
թուրքիա
ամն
նյու յորք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/01/92977864_93:0:1577:1113_1920x0_80_0_0_284eaf04e850b38f4c77877cf4eea4ce.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, թուրքիա, նիկոլ փաշինյան, ռեջեփ թայիփ էրդողան, ամն, նյու յորք
հայաստան, թուրքիա, նիկոլ փաշինյան, ռեջեփ թայիփ էրդողան, ամն, նյու յորք
Էրդողանը Փաշինյանին հրավիրել է Թուրքիայում կայանալիք գագաթնաժողովին
23:49 23.09.2026 (Թարմացված է: 00:34 24.09.2026) Փաշինյան–Էրդողան հանդիպումը կայացել է «Թուրքական տանը»։
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Թուրքիայում կայանալիք COP31-ի առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա նոյեմբերին Անթալիայում։ Այս մասին հայտնում է Թուրքիայի նախագահի աշխատակազմը։
Թե ինչ է պատասխանել ՀՀ վարչապետը, դեռ հայտնի չէ։
Ավելի վաղ
տեղեկացրել էինք, որ Փաշինյանն ու Էրդողանը հանդիպել են ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանի շրջանակում։ Հանդիպումը, ինչպես 2 տարի առաջ, կայացել է «Թուրքական տանը»։
Էրդողանը նշել է, որ միջազգային կազմակերպությունների շրջանակում Հայաստանի և Թուրքիայի միջև զարգացող համագործակցությունը նպաստում է երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացին։
Թուրքիայի ղեկավարը հայտարարել է նաև, որ Անկարան աջակցում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին, այդ թվում՝ առևտրի և տրանսպորտի ոլորտներում, և ընդգծել է դրական դինամիկայի պահպանման կարևորությունը։
Բացի այդ, կողմերն անդրադարձել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին։ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան ողջունում է այդ ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի փոխադարձ քայլերը։