https://arm.sputniknews.ru/20260923/agn-um-tezh-qnnarkum-en-ani-badaljanin-bardzragujn-divanagitakan-astitshan-shnvorhelu-pasty-107181990.html
ԱԳՆ-ում թեժ քննարկում են Անի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան շնորհելու փաստը
ԱԳՆ-ում թեժ քննարկում են Անի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան շնորհելու փաստը
Sputnik Արմենիա
Անի Բադալյանն ԱԳՆ համակարգում աշխատում է 2014 թվականից։ 23.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-23T10:16+0400
2026-09-23T10:16+0400
2026-09-23T10:24+0400
անի բադալյան
արտաքին գործերի նախարարություն (ագն)
աստիճան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/0d/56644190_0:0:1280:721_1920x0_80_0_0_438f5a14c3c358e9c04c1e40629e98aa.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի անկախության 35-ամյակի առիթով ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Անի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան շնորհելը ԱԳՆ–ում թեժ քննարկման թեմա է դարձել, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։Նշենք, որ ՀՀ նախագահի սեպտեմբերի 16-ի հրամանագրով Անի Բադալյանին շնորհվել է «արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար» դիվանագիտական աստիճան։ Հավելենք, որ 35-ամյա Բադալյանն ԱԳՆ համակարգում աշխատում է 2014 թվականից։ 2023-ի հունվարին նշանակվել է ԱԳՆ Եվրոպայի վարչության ԵՄ բաժնի պետի պաշտոնակատար, իսկ նույն տարվա մարտին՝ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/0d/56644190_143:0:1280:853_1920x0_80_0_0_096db50111721e0a5d9c8bb9e3e6785e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անի բադալյան, արտաքին գործերի նախարարություն (ագն), աստիճան
անի բադալյան, արտաքին գործերի նախարարություն (ագն), աստիճան
ԱԳՆ-ում թեժ քննարկում են Անի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան շնորհելու փաստը
10:16 23.09.2026 (Թարմացված է: 10:24 23.09.2026) Անի Բադալյանն ԱԳՆ համակարգում աշխատում է 2014 թվականից։
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի անկախության 35-ամյակի առիթով ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Անի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան շնորհելը ԱԳՆ–ում թեժ քննարկման թեմա է դարձել, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Նշենք, որ ՀՀ նախագահի սեպտեմբերի 16-ի հրամանագրով Անի Բադալյանին շնորհվել է «արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար» դիվանագիտական աստիճան։
«Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ վերջին շրջանում Բադալյանի դերակատարությունը նախարարությունում զգալիորեն ընդլայնվել է․ նա ոչ միայն պաշտոնական խոսնակն է, այլև արտաքին քաղաքականության տարբեր հարցերում առանցքային դերակատարում ունի։ Տարբեր ուղղություններով հարցերի ու տեղեկատվության ճշտումների դեպքում աշխատակիցներին հաճախ ուղղորդում են հենց Բադալյանի միջոցով։ Թերևս այդ պատճառով է, որ քննարկման թեմա է դարձել նաև այն, որ մամուլի խոսնակի պաշտոն զբաղեցնող Բադալյանը համեմատաբար արագ ստացել է բարձրագույն դիվանագիտական աստիճաններից մեկը»,–գրում է օրաթերթը։
Հավելենք, որ 35-ամյա Բադալյանն ԱԳՆ համակարգում աշխատում է 2014 թվականից։ 2023-ի հունվարին նշանակվել է ԱԳՆ Եվրոպայի վարչության ԵՄ բաժնի պետի պաշտոնակատար, իսկ նույն տարվա մարտին՝ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ։