https://arm.sputniknews.ru/20260922/ukrainaji-hardzakman-hetevanqvov-vnasvel-e-zapvorvozhiei-aek-i-radiacivon-hskvoghutjan-ditakety-107151836.html
Ուկրաինայի հարձակման հետևանքով վնասվել է Զապորոժիեի ԱԷԿ-ի ռադիացիոն հսկողության դիտակետը
Ուկրաինայի հարձակման հետևանքով վնասվել է Զապորոժիեի ԱԷԿ-ի ռադիացիոն հսկողության դիտակետը
Sputnik Արմենիա
Զապորոժիեի ԱԷԿ-ի շրջանում անմիջական ռադիացիոն սպառնալիք չկա։ 22.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-22T15:34+0400
2026-09-22T15:34+0400
2026-09-22T15:35+0400
զապորոժիե
ատոմակայան
ուկրաինա
ռուսաստան
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/06/80338121_0:84:1600:984_1920x0_80_0_0_e67ce0b54e8bbfd1e502397b7bf5c386.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Ուկրաինական ԱԹՍ-ն հարվածել է Զապորոժիեի ԱԷԿ-ի տեղակայված ռադիացիոն հսկողության դիտակետին, որը կայանից 13 կմ է հեռու և գտնվում է Իվանովկայի շրջանում։ Դիտակետը վնասվել է, հայտնում է Զապորոժիեի ԱԷԿ-ի մամուլի ծառայությունը։Դիտակետերից մեկի շարքից դուրս գալը չի նշանակում ռադիացիոն իրավիճակի վերահսկողության դադարեցում և ինքնին չի վկայում ռադիացիոն սպառնալիքի առկայության մասին։ Այնուամենայնիվ, դրա կորուստը նվազեցնում է համակարգի հնարավորությունները համապատասխան ուղղությամբ օպերատիվ տվյալների հավաքագրման հարցում, նշված է հայտարարության մեջ։Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում տեղադրված է վեց էներգաբլոկ, յուրաքանչյուրը` 1 ԳՎտ հզորությամբ։ 2022 թվականի հոկտեմբերին ատոմակայանը դարձավ ՌԴ-ի սեփականությունը։Զապորոժիեի մարզը Ռուսաստանի մաս դարձավ 2022 թվականի սեպտեմբերին անցկացված հանրաքվեի արդյունքներով: Կիևը չի ընդունում հանրաքվեի արդյունքները և շարունակում է հրետակոծել մարզը: Այժմ ՌԴ վերահսկողության ներքո է Զապորոժիեի մարզի ավելի քան 70%-ը, մնացած մասը (այդ թվում՝ մարզկենտրոն Զապորոժիե քաղաքը) ուկրաինական զորքերի վերահսկողության տակ է: 2023 թվականի մարտից մարզի ժամանակավոր վարչական կենտրոն է դարձել Մելիտոպոլ քաղաքը:Ուկրաինայի ԶՈւ-ն հարձակվել է ԶԱԷԿ-ի արտաքին ճառագայթային հսկողության լաբորատորիայի վրա
զապորոժիե
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/06/80338121_89:0:1512:1067_1920x0_80_0_0_20934c0c0e495ba222d5fc338d64e68a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
զապորոժիե, ատոմակայան, ուկրաինա, ռուսաստան, պատերազմ
զապորոժիե, ատոմակայան, ուկրաինա, ռուսաստան, պատերազմ
Ուկրաինայի հարձակման հետևանքով վնասվել է Զապորոժիեի ԱԷԿ-ի ռադիացիոն հսկողության դիտակետը
15:34 22.09.2026 (Թարմացված է: 15:35 22.09.2026) Զապորոժիեի ԱԷԿ-ի շրջանում անմիջական ռադիացիոն սպառնալիք չկա։
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Ուկրաինական ԱԹՍ-ն հարվածել է Զապորոժիեի ԱԷԿ-ի տեղակայված ռադիացիոն հսկողության դիտակետին, որը կայանից 13 կմ է հեռու և գտնվում է Իվանովկայի շրջանում։ Դիտակետը վնասվել է, հայտնում է Զապորոժիեի ԱԷԿ-ի մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ դիտակետը ռադիացիոն իրավիճակի մշտադիտարկման համակարգի տարրերից մեկն էր, որը մասնագետներին թույլ էր տալիս օպերատիվ արձագանքել հնարավոր փոփոխություններին։ Մասնագետներն բոլոր անհրաժեշտ միջոցներն ունեն ռադիացիոն հսկողության մշտադիտարկումը շարունակելու համար։
Դիտակետերից մեկի շարքից դուրս գալը չի նշանակում ռադիացիոն իրավիճակի վերահսկողության դադարեցում և ինքնին չի վկայում ռադիացիոն սպառնալիքի առկայության մասին։ Այնուամենայնիվ, դրա կորուստը նվազեցնում է համակարգի հնարավորությունները համապատասխան ուղղությամբ օպերատիվ տվյալների հավաքագրման հարցում, նշված է հայտարարության մեջ։
Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում տեղադրված է վեց էներգաբլոկ, յուրաքանչյուրը` 1 ԳՎտ հզորությամբ։ 2022 թվականի հոկտեմբերին ատոմակայանը դարձավ ՌԴ-ի սեփականությունը։
Զապորոժիեի մարզը Ռուսաստանի մաս դարձավ 2022 թվականի սեպտեմբերին անցկացված հանրաքվեի արդյունքներով: Կիևը չի ընդունում հանրաքվեի արդյունքները և շարունակում է հրետակոծել մարզը: Այժմ ՌԴ վերահսկողության ներքո է Զապորոժիեի մարզի ավելի քան 70%-ը, մնացած մասը (այդ թվում՝ մարզկենտրոն Զապորոժիե քաղաքը) ուկրաինական զորքերի վերահսկողության տակ է: 2023 թվականի մարտից մարզի ժամանակավոր վարչական կենտրոն է դարձել Մելիտոպոլ քաղաքը: