https://arm.sputniknews.ru/20260922/trampy-hrvomi-statuti-bvolvor-erkrnerin-kvoch-e-arel-durs-gal-mqdi-kazmic-107170501.html
Թրամփը Հռոմի ստատուտի բոլոր երկրներին կոչ է արել դուրս գալ ՄՔԴ–ի կազմից
Թրամփը Հռոմի ստատուտի բոլոր երկրներին կոչ է արել դուրս գալ ՄՔԴ–ի կազմից
Sputnik Արմենիա
ԱՄՆ նախագահը ՄՔԴ-ն անվանել է «վերահսկողությունից դուրս եկած ինստիտուտ»: 22.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-22T21:31+0400
2026-09-22T21:31+0400
2026-09-22T21:43+0400
դոնալդ թրամփ
հռոմի ստատուտ
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/16/107169958_0:0:3072:1728_1920x0_80_0_0_1a1c8ce149aa475b26822c18deb76f37.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Հռոմի ստատուտի մասնակից բոլոր երկրներին դուրս գալ Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) կազմից: Այս մասին, ինչպես փոխանցում է Reuters-ը, նա հայտարարել է Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում։ԱՄՆ նախագահը նշել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա ՄՔԴ-ին «ցուցադրական գործընթացներ» իրականացնել ամերիկացի զինծառայողների դեմ: Թրամփը դատարանն անվանել է «վերահսկողությունից դուրս եկած ինստիտուտ» և «չար մարդկանց խումբ»:Հայաստանը ՄՔԴ անդամ է դարձել 2024 թվականի փետրվարից՝ վավերացնելով Հռոմի կանոնադրությունը՝ իբր Բաքվի ռազմական հանցագործությունների թեման բարձրացնելու համար։ Հայցերին այդպես էլ ընթացք չի տրվել, փոխարենը Երևանի այս որոշումը դարձել է Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման շղթայի օղակներից մեկը, քանի որ ավելի վաղ դատարանը նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր էր տվել:Հռոմի ստատուտը միջազգային պայմանագիր է, որի հիման վրա ստեղծվել և գործում է Միջազգային քրեական դատարանը: ՄՔԴ-ին վստահվել է հետաքննել և քննել չորս կատեգորիաների պատկանող ծանր հանցագործություններով գործեր՝ ցեղասպանություն, պատերազմական հանցագործություններ, մարդկության դեմ հանցագործություններ և ագրեսիայի հանցագործություններ: Այն մասնագիտանում է այդ հանցագործությունների մեղավորներին պատասխանատվության ենթարկելու և նրանց զոհերի համար արդարություն ապահովելու մեջ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/16/107169958_0:0:2732:2048_1920x0_80_0_0_4bf9ed2428459d3f5fb27602a9ef4c33.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դոնալդ թրամփ, հռոմի ստատուտ, միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
դոնալդ թրամփ, հռոմի ստատուտ, միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
Թրամփը Հռոմի ստատուտի բոլոր երկրներին կոչ է արել դուրս գալ ՄՔԴ–ի կազմից
21:31 22.09.2026 (Թարմացված է: 21:43 22.09.2026) ԱՄՆ նախագահը ՄՔԴ-ն անվանել է «վերահսկողությունից դուրս եկած ինստիտուտ»:
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Հռոմի ստատուտի մասնակից բոլոր երկրներին դուրս գալ Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) կազմից: Այս մասին, ինչպես փոխանցում է Reuters-ը, նա հայտարարել է Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում։
«Ես կոչ եմ անում բոլոր այն երկրներին, որոնք ՄՔԴ անդամ են, անհապաղ պաշտոնապես դուրս գալ այդ ոչ լեգիտիմ կազմակերպությունից», — ասել է Թրամփը:
ԱՄՆ նախագահը նշել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա ՄՔԴ-ին «ցուցադրական գործընթացներ» իրականացնել ամերիկացի զինծառայողների դեմ: Թրամփը դատարանն անվանել է «վերահսկողությունից դուրս եկած ինստիտուտ» և «չար մարդկանց խումբ»:
Հայաստանը ՄՔԴ անդամ է դարձել 2024 թվականի փետրվարից՝ վավերացնելով Հռոմի կանոնադրությունը՝ իբր Բաքվի ռազմական հանցագործությունների թեման բարձրացնելու համար։ Հայցերին այդպես էլ ընթացք չի տրվել, փոխարենը Երևանի այս որոշումը դարձել է Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման շղթայի օղակներից մեկը, քանի որ ավելի վաղ դատարանը նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր էր տվել:
Հռոմի ստատուտը միջազգային պայմանագիր է, որի հիման վրա ստեղծվել և գործում է Միջազգային քրեական դատարանը: ՄՔԴ-ին վստահվել է հետաքննել և քննել չորս կատեգորիաների պատկանող ծանր հանցագործություններով գործեր՝ ցեղասպանություն, պատերազմական հանցագործություններ, մարդկության դեմ հանցագործություններ և ագրեսիայի հանցագործություններ: Այն մասնագիտանում է այդ հանցագործությունների մեղավորներին պատասխանատվության ենթարկելու և նրանց զոհերի համար արդարություն ապահովելու մեջ: