https://arm.sputniknews.ru/20260922/nikvol-pashinjann-arajikajum-ashkhatanqajin-ajcvov-kmekni-turqmenstan-107160519.html
Նիկոլ Փաշինյանն առաջիկայում աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստան
Նիկոլ Փաշինյանն առաջիկայում աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստան
Sputnik Արմենիա
Ենթադրվում է, որ Թուրքմենստանում Փաշինյանի աշխատանքային այցի թեմաներից մեկը կարող է դառնալ թուրքմենական գազը, ինչպես նաև տրանսպորտային կոոպերացիան։ 22.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-22T18:12+0400
2026-09-22T18:12+0400
2026-09-22T18:12+0400
գազ
նիկոլ փաշինյան
թուրքմենստան
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/15/94918158_0:0:1501:844_1920x0_80_0_0_d47d65431a96bd49bc04ef5fea07ce61.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջիկայում աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստան: Այս մասին հայտնել է Աշխաբադում ՀՀ դեսպան Արսեն Ավագյանը՝ անկախության 35–ամյակի առթիվ կազմակերպված ընդունելության ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է «Turkmenportal»–ը։Սպասվում է նաև Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի պատասխան այցը Երևան COP17 համաժողովին (հոկտեմբերի 19-30-ը)։Ենթադրվում է, որ Թուրքմենստանում Փաշինյանի աշխատանքային այցի թեմաներից մեկը կարող է դառնալ թուրքմենական գազը, ինչպես նաև տրանսպորտային կոոպերացիան։ 2025 թվականի մարտից Երևանն ու Աշխաբադը վերսկսել են բանակցությունները Իրանի տարածքով թուրքմենական գազը Հայաստան ներմուծելու շուրջ։Հայկական կողմն այն ժամանակ ցանկություն էր հայտնել գազ գնել «Թուրքմենգազ» պետական կոնցեռնից և այն փոխանակել Իրանի հետ սվոպ սխեմայով։ Երևանն այն ժամանակ նախատեսում էր գնել 600 մլն–ից մինչև 1 մլրդ խմ գազ։ Նույն թվականի հոկտեմբերին Հայաստանը Չինաստանից միջանցք գործարկեց Ղազախստանի, Թուրքմենստանի և Իրանի տարածքով։ Ներկայումս, սակայն, Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի հետ կապված, այն աշխատում է խափանումներով:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/15/94918158_0:0:1333:1000_1920x0_80_0_0_6ab5d954bfbb1fa13212f495a42761bd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գազ, նիկոլ փաշինյան, թուրքմենստան, հայաստան
գազ, նիկոլ փաշինյան, թուրքմենստան, հայաստան
Նիկոլ Փաշինյանն առաջիկայում աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստան
Ենթադրվում է, որ Թուրքմենստանում Փաշինյանի աշխատանքային այցի թեմաներից մեկը կարող է դառնալ թուրքմենական գազը, ինչպես նաև տրանսպորտային կոոպերացիան։
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջիկայում աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստան: Այս մասին հայտնել է Աշխաբադում ՀՀ դեսպան Արսեն Ավագյանը՝ անկախության 35–ամյակի առթիվ կազմակերպված ընդունելության ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է
«Turkmenportal»–ը։
Սպասվում է նաև Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի պատասխան այցը Երևան COP17 համաժողովին (հոկտեմբերի 19-30-ը)։
ՀՀ անկախության 35–ամյակի առթիվ ընդունելությունը տեղի է ունեցել Աշխաբադի «Յըլդըզ» հյուրանոցում, որին մասնակցել են Թուրքմենստանի նախարարների կաբինետի նախագահի տեղակալ Գուվանչ Աղաջանովը, դիվանագիտական կորպուսի, գիտական, հասարակական և գործարար շրջանակների ներկայացուցիչներ, ինչպես նաև Թուրքմենստանում բնակվող հայեր:
Ենթադրվում է, որ Թուրքմենստանում Փաշինյանի աշխատանքային այցի թեմաներից մեկը կարող է դառնալ թուրքմենական գազը, ինչպես նաև տրանսպորտային կոոպերացիան։ 2025 թվականի մարտից Երևանն ու Աշխաբադը վերսկսել են բանակցությունները Իրանի տարածքով թուրքմենական գազը Հայաստան ներմուծելու շուրջ։
Հայկական կողմն այն ժամանակ ցանկություն էր հայտնել գազ գնել «Թուրքմենգազ» պետական կոնցեռնից և այն փոխանակել Իրանի հետ սվոպ սխեմայով։
Երևանն այն ժամանակ նախատեսում էր գնել 600 մլն–ից մինչև 1 մլրդ խմ գազ։ Նույն թվականի հոկտեմբերին Հայաստանը Չինաստանից միջանցք գործարկեց Ղազախստանի, Թուրքմենստանի և Իրանի տարածքով։ Ներկայումս, սակայն, Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի հետ կապված, այն աշխատում է խափանումներով: