00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:26
29 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:22
38 ր
Ուղիղ եթեր
11:00
10 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
11 ր
Ուղիղ եթեր
18:00
11 ր
Ուղիղ եթեր
19:00
11 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:26
34 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
9 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
13 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Մոսկվան մինչ օրս պատասխան չի ստացել Լոնդոնից․ Լավրովը՝ «Սկրիպալների գործի» մասին

Բաժանորդագրվել
Ռուսական դիվանագիտության ղեկավարը մեկնաբանել է «Սկրիպալների գործը»։
Ռուսաստանը մինչ օրս պատասխան չի ստացել Լոնդոնից Սոլսբերիի միջադեպի վերաբերյալ, այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Ֆեյքերի մասին երկխոսություն» 6-րդ միջազգային ֆորումի բացմանն իր ելույթի ընթացքում նախարարը հիշեցրել է ՌԴ-ի դեմ տեղեկատվական սադրանքի մասին, երբ Մոսկվային մեղադրեցին Մեծ Բրիտանիայի տարածքում Սերգեյ և Յուլյա Սկրիպալներին թունավորելու մեջ։
«Մենք մինչ օրս չենք կարողանում պատասխան ստանալ մեր Քննչական կոմիտեի, Գլխավոր դատախազության բազմաթիվ պաշտոնական հարցումներին, որոնք ուղղվել են բրիտանացի գործընկերներին՝ պաշտոնական խնդրանքներով և հղում անելով իրավական պարտավորություններին, որոնք մենք բոլորս ունենք ըստ տարբեր կոնվենցիաներով, որպեսզի տեղեկություն տրամադրեն, թե որտեղ են գտնվում Ռուսաստանի քաղաքացիները»,-իր ելույթում ասել է նա։
Լավրովը նշել է, որ Լոնդոնից ռուսական կողմին այդպես էլ չեն պատասխանել։
«Այսինքն, փաստացի, եթե պարզ ասենք, Լոնդոնը մեր քաղաքացիներին պատանդ է վերցրել»,-ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։
2018 թվականի մարտի 4-ին Սոլսբերիում թունավորվել էին Ռուսաստանում նախկինում պետական դավաճանության համար դատապարտված ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության (ГРУ) նախկին սպա Սերգեյ Սկրիպալն ու նրա դուստրը՝ Յուլյան, ինչը միջազգային սկանդալի պատճառ էր դարձել։ Լոնդոնը համարում է, որ Սկրիպալներին A234 («Նովիչոկ») նյութով թունավորելու հետ կապ ունի Ռուսաստանը։
Մոսկվան դա կտրականապես հերքում է։ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարում էր, որ «Սկրիպալի գործը» ակնհայտորեն փլուզվում է՝ Ռուսաստանի մեղավորության որևէ ապացույցի բացակայության պատճառով։ ՌԴ ԱԳՆ-ն տասնյակ դիվանագիտական նոտաներ է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ՝ պահանջելով Ռուսաստանին հասանելիություն տրամադրել հետաքննությանը, տուժած ՌԴ քաղաքացիներին, ինչպես նաև իրավական օգնության հարցումով և համագործակցության, այդ թվում՝ համատեղ հետաքննություն անցկացնելու առաջարկներ է ներկայացրել։
Լրահոս
0