https://arm.sputniknews.ru/20260922/khvocvel-en-ukrainaji-dzernarkutjunner-navahangistner-u-lvogistik-kentrvonner-rd-pn-107143956.html
Խոցվել են Ուկրաինայի ձեռնարկություններ, նավահանգիստներ ու լոգիստիկ կենտրոններ. ՌԴ ՊՆ
Խոցվել են Ուկրաինայի ձեռնարկություններ, նավահանգիստներ ու լոգիստիկ կենտրոններ. ՌԴ ՊՆ
Sputnik Արմենիա
Կիևում հարվածել են «Ֆայեր Փոյնթ» (Fire Point) ձեռնարկությանը, որտեղ արտադրվում էին FP-5 «Ֆլամինգո» հեռահար թևավոր հրթիռների բաղադրիչներն ու մարտական մասերը: 22.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-22T12:48+0400
2026-09-22T12:48+0400
2026-09-22T13:23+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
ուկրաինա
ռազմական հատուկ գործողություն
հատուկ ռազմական գործողություն
նավահանգիստ
https://cdn.am.sputniknews.ru/img/475/55/4755584_0:115:3084:1850_1920x0_80_0_0_d61516110889d42b5a07ea5cf62c20ad.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի - Sputnik. Ռուսաստանցի զինվորականներն անցած գիշեր զանգվածային հարված են հասցրել Կիևի, Դնեպրոպետրովսկի, Պոլտավայի, Վիննիցայի և Օդեսայի մարզերի օբյեկտներին։ Այս մասին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից։Գերատեսչության տվյալներով՝ կիրառվել են ցամաքային, ծովային և օդային տեղակայման ճշգրիտ զինատեսակներ, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր։ Թիրախում եղել են մետալուրգիական և քիմիական արդյունաբերության, վառելիքաէներգետիկ ու ռազմաարդյունաբերական համալիրների ձեռնարկությունները, նավահանգստային և լոգիստիկ ենթակառուցվածքները, ինչպես նաև Ուկրաինայի ԶՈւ–ի շահերի համար օգտագործվող նավերը։Ռուսաստանի բանակը կրկին հարվածներ է հասցրել Ուկրաինայի նավերին և նավահանգիստներին. ՊՆԿիևում խոցվել է «Ֆայեր Փոյնթ» ձեռնարկությանը, որտեղ արտադրվում էին FP-5 «Ֆլամինգո» հեռահար թևավոր հրթիռների բաղադրիչներն ու մարտական մասերը։Դնեպրոպետրովսկի մարզում հարված են հասցրել Կրիվոյ Ռոգի մետալուրգիական կոմբինատին, որը ռազմական արտադրանք էր թողարկում։ Դնեպրոպետրովսկում խոցվել է «Ինտերպայպ Ստալ» խողովակի գործարանը, որը մետաղագլաններ էր մատակարարում հեռահար ԱԹՍ–ների բաղադրիչների արտադրության համար։Նույն մարզում, ՌԴ ՊՆ տվյալներով, խոցվել են «Սիրիուս Էքստրուժն»-ի երեք լոգիստիկ կենտրոնները, որոնք օգտագործվում էին Ուկրաինայի ԶՈւ–ի համար նախատեսված բեռների պահպանման և բաշխման նպատակով։Պավլոգրադում հարվածն ուղղվել է «Սովրախիմ» ձեռնարկության դեմ։ Ռուսական ռազմական գերատեսչությունում հայտարարել են, որ այնտեղ արտադրվում էին մարտական մասեր, պինդ հրթիռային վառելիք և դրա բաղադրիչները՝ «Ֆայեր Փոյնթ» ընկերության FP-9 բալիստիկ հրթիռների համար։Պոլտավայի մարզում թիրախավորվել է Կրեմենչուգի նավթավերամշակման գործարանը։ Ձեռնարկությունը վառելիք էր արտադրում Ուկրաինայի ԶՈւ–ի կարիքների համար։ Բացի այդ, հարված է հասցվել Կրեմենչուգում գտնվող JTI Ուկրաինա ծխախոտի ֆաբրիկային, որտեղ կազմակերպվել էր հրաձգային զենքի ռազմամթերքի արտադրություն։ՌԴ ՊՆ-ն ցուցադրել է ՖԱԲ-500-ով Ուկրաինայի ԶՈւ-ի դիրքերին հասցված հարվածներըՕդեսայի մարզում, պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն, խոցվել են Օդեսայի լոգիստիկ երկու կենտրոններ և Իլյիչևսկում գտնվող «Նովայա պոչտա»-ի կենտրոնը։ Այնտեղ պահվում և բաշխվում էին ռազմական ու երկակի նշանակության բեռներ։Խոցվել են նաև Ռենիի նավահանգստի ենթակառուցվածքային օբյեկտներ, որոնք օգտագործվում էին ռազմական բեռների և քսայուղային նյութերի բեռնաթափման ու պահպանման համար։Բացի այդ, ՌԴ ՊՆ-ն հայտնել է ռազմական նշանակության բեռով Օդեսայի նավահանգիստ ուղևորվող չորաբեռնատար նավի խոցման մասին։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/475/55/4755584_136:0:2867:2048_1920x0_80_0_0_10817dd7210e24303b9bbc0aedc88354.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուկրաինա, ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն, նավահանգիստ
ուկրաինա, ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն, նավահանգիստ
Խոցվել են Ուկրաինայի ձեռնարկություններ, նավահանգիստներ ու լոգիստիկ կենտրոններ. ՌԴ ՊՆ
12:48 22.09.2026 (Թարմացված է: 13:23 22.09.2026) Կիևում հարվածել են «Ֆայեր Փոյնթ» (Fire Point) ձեռնարկությանը, որտեղ արտադրվում էին FP-5 «Ֆլամինգո» հեռահար թևավոր հրթիռների բաղադրիչներն ու մարտական մասերը:
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի - Sputnik. Ռուսաստանցի զինվորականներն անցած գիշեր զանգվածային հարված են հասցրել Կիևի, Դնեպրոպետրովսկի, Պոլտավայի, Վիննիցայի և Օդեսայի մարզերի օբյեկտներին։ Այս մասին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից։
Գերատեսչության տվյալներով՝ կիրառվել են ցամաքային, ծովային և օդային տեղակայման ճշգրիտ զինատեսակներ, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր։ Թիրախում եղել են մետալուրգիական և քիմիական արդյունաբերության, վառելիքաէներգետիկ ու ռազմաարդյունաբերական համալիրների ձեռնարկությունները, նավահանգստային և լոգիստիկ ենթակառուցվածքները, ինչպես նաև Ուկրաինայի ԶՈւ–ի շահերի համար օգտագործվող նավերը։
Կիևում խոցվել է «Ֆայեր Փոյնթ» ձեռնարկությանը, որտեղ արտադրվում էին FP-5 «Ֆլամինգո» հեռահար թևավոր հրթիռների բաղադրիչներն ու մարտական մասերը։
Դնեպրոպետրովսկի մարզում հարված են հասցրել Կրիվոյ Ռոգի մետալուրգիական կոմբինատին, որը ռազմական արտադրանք էր թողարկում։ Դնեպրոպետրովսկում խոցվել է «Ինտերպայպ Ստալ» խողովակի գործարանը, որը մետաղագլաններ էր մատակարարում հեռահար ԱԹՍ–ների բաղադրիչների արտադրության համար։
Նույն մարզում, ՌԴ ՊՆ տվյալներով, խոցվել են «Սիրիուս Էքստրուժն»-ի երեք լոգիստիկ կենտրոնները, որոնք օգտագործվում էին Ուկրաինայի ԶՈւ–ի համար նախատեսված բեռների պահպանման և բաշխման նպատակով։
Պավլոգրադում հարվածն ուղղվել է «Սովրախիմ» ձեռնարկության դեմ։ Ռուսական ռազմական գերատեսչությունում հայտարարել են, որ այնտեղ արտադրվում էին մարտական մասեր, պինդ հրթիռային վառելիք և դրա բաղադրիչները՝ «Ֆայեր Փոյնթ» ընկերության FP-9 բալիստիկ հրթիռների համար։
Պոլտավայի մարզում թիրախավորվել է Կրեմենչուգի նավթավերամշակման գործարանը։ Ձեռնարկությունը վառելիք էր արտադրում Ուկրաինայի ԶՈւ–ի կարիքների համար։ Բացի այդ, հարված է հասցվել Կրեմենչուգում գտնվող JTI Ուկրաինա ծխախոտի ֆաբրիկային, որտեղ կազմակերպվել էր հրաձգային զենքի ռազմամթերքի արտադրություն։
Օդեսայի մարզում, պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն, խոցվել են Օդեսայի լոգիստիկ երկու կենտրոններ և Իլյիչևսկում գտնվող «Նովայա պոչտա»-ի կենտրոնը։ Այնտեղ պահվում և բաշխվում էին ռազմական ու երկակի նշանակության բեռներ։
Խոցվել են նաև Ռենիի նավահանգստի ենթակառուցվածքային օբյեկտներ, որոնք օգտագործվում էին ռազմական բեռների և քսայուղային նյութերի բեռնաթափման ու պահպանման համար։
Բացի այդ, ՌԴ ՊՆ-ն հայտնել է ռազմական նշանակության բեռով Օդեսայի նավահանգիստ ուղևորվող չորաբեռնատար նավի խոցման մասին։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։