https://arm.sputniknews.ru/20260922/inchpisi-ashun-ev-dzmer-e-linelu-kam-terevnern-u-mrjjunnery-karvogh-en-eghanak-kankhatesel-107150383.html
Ինչպիսի աշուն և ձմեռ է լինելու, կամ տերևներն ու մրջյունները կարող են եղանակ կանխատեսել
Ինչպիսի աշուն և ձմեռ է լինելու, կամ տերևներն ու մրջյունները կարող են եղանակ կանխատեսել
Sputnik Արմենիա
Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի ղեկավարն այս անգամ գիտական ձևակերպումներին նաև ժողովրդական կանխատեսումներն է ավելացրել։ 22.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-22T14:53+0400
2026-09-22T14:53+0400
2026-09-22T14:54+0400
հայաստան
գիշերահավասար
լևոն ազիզյան
երկիր մոլորակ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/18/25876193_0:85:1600:985_1920x0_80_0_0_91f6dd038efde183c3aa11c3dbc2d6b6.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik․ Վաղը Երկիր մոլորակի համար կսկսվի աստղագիտական աշունը։ Ֆեյսբուքյան իր էջում այս մասին հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի ղեկավար Լևոն Ազիզյանը։Իսկ ինչպիսի աշուն ու ձմեռ են լինելու․ կենտրոնի ղեկավարը գիտական ձևակերպումներին այս անգամ ժողովրդական կանխատեսումներն է ավելացրել։ Նա նշել է, որ հնում մարդիկ հետևել են աշնանային գիշերահավասարին՝ հավատալով, որ կան նշաններ, որոնք հուշում են՝ ինչպիսի եղանակ է լինելու։Օրինակ` տաք և անամպ եղանակը խոստանում է ուշ սկսվող ու մեղմ ձմեռ՝ առանց ուժեղ սառնամանիքների։ Եթե այդ օրը անձրև է տեղում, աշունը կլինի խոնավ ու երկարատև, իսկ ձմեռը՝ ձյունառատ։ Գետնին թափված տերևների առատությունը ցուրտ ձմռան նշան է։ Եթե թռչունները բարձր են թռչում, տաք աշուն է լինելու։ Եթե մրջյունները փակում են մրջնանոցների մուտքերը և ձվերը տեղափոխում ավելի խորը, սպասվում են վաղ ցրտեր։
երկիր մոլորակ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/18/25876193_89:0:1513:1068_1920x0_80_0_0_02285152f0bc8f4e5d719e777a84cb71.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, գիշերահավասար, լևոն ազիզյան, երկիր մոլորակ
հայաստան, գիշերահավասար, լևոն ազիզյան, երկիր մոլորակ
Ինչպիսի աշուն և ձմեռ է լինելու, կամ տերևներն ու մրջյունները կարող են եղանակ կանխատեսել
14:53 22.09.2026 (Թարմացված է: 14:54 22.09.2026) Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի ղեկավարն այս անգամ գիտական ձևակերպումներին նաև ժողովրդական կանխատեսումներն է ավելացրել։
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik․ Վաղը Երկիր մոլորակի համար կսկսվի աստղագիտական աշունը։
Ֆեյսբուքյան իր էջում այս մասին հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի ղեկավար Լևոն Ազիզյանը։
«Սեպտեմբերի 23-ին՝ Երևանի ժամանակով ժամը 04։05-ին, Արեգակը կհատի երկնային հասարակածը՝ երկնքի հյուսիսային կիսագնդից անցնելով հարավային։ Այդպիսով Հյուսիսային կիսագնդում կսկսվի աստղագիտական աշունը, իսկ Հարավայինում՝ գարունը։ Աշունը Հյուսիսային կիսագնդում կտևի մինչև դեկտեմբերի 22-ը՝ ձմեռային արևադարձ, որը համարվում է տարվա ամենակարճ ցերեկը: Դրանից հետո օրերը աստիճանաբար կսկսեն երկարել, և հաջորդ գիշերահավասարով կնշանավորի գարնան գալուստը՝ 2027 թվականի մարտի 21-ին»,– գրել է Ազիզյանը:
Իսկ ինչպիսի աշուն ու ձմեռ են լինելու․ կենտրոնի ղեկավարը գիտական ձևակերպումներին այս անգամ ժողովրդական կանխատեսումներն է ավելացրել։ Նա նշել է, որ հնում մարդիկ հետևել են աշնանային գիշերահավասարին՝ հավատալով, որ կան նշաններ, որոնք հուշում են՝ ինչպիսի եղանակ է լինելու։
Օրինակ` տաք և անամպ եղանակը խոստանում է ուշ սկսվող ու մեղմ ձմեռ՝ առանց ուժեղ սառնամանիքների։ Եթե այդ օրը անձրև է տեղում, աշունը կլինի խոնավ ու երկարատև, իսկ ձմեռը՝ ձյունառատ։ Գետնին թափված տերևների առատությունը ցուրտ ձմռան նշան է։ Եթե թռչունները բարձր են թռչում, տաք աշուն է լինելու։ Եթե մրջյունները փակում են մրջնանոցների մուտքերը և ձվերը տեղափոխում ավելի խորը, սպասվում են վաղ ցրտեր։