https://arm.sputniknews.ru/20260922/haghtanak-zbvosajgu-10-000-qm-hvoghataratsqy-kveradardzvi-petutjany-107139707.html
«Հաղթանակ» զբոսայգու 10 000 քմ հողատարածքը կվերադարձվի պետությանը
«Հաղթանակ» զբոսայգու 10 000 քմ հողատարածքը կվերադարձվի պետությանը
Sputnik Արմենիա
Ընկերությունը փոխկապակցված էր ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի և նրա ընտանիքի հետ։ 22.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-22T11:14+0400
2026-09-22T11:14+0400
2026-09-22T11:16+0400
հայաստան
«հաղթանակ» զբոսայգի
հհ դատախազություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/16/107138468_0:0:1200:675_1920x0_80_0_0_d3fe27aeb29d6ab98ba03cb753a69448.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. «Հաղթանակ» զբոսայգու տարածքում գտնվող 10 000 քմ հողատարածքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը։ Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։ Ըստ գերատեսչության` սեպտեմբերի 11-ին վերաքննիչ վարչական դատարանն ամբողջությամբ բավարարել է գլխավոր դատախազության բողոքը՝ բեկանելով և փոփոխելով վարչական դատարանի` 2024 թվականի մարտի 11-ի վճիռը։Դատախազության տվյալներով՝ դեռևս 2008 թվականի ապրիլի 8-ին Երևանի քաղաքապետի որոշմամբ Ազատության պողոտայի 2/5 հասցեում գտնվող 10 000 քմ հողամասը օտարվել էր «Գոլդեն Փելես» հյուրանոց ՍՊԸ-ին։Վերաքննիչ վարչական դատարանի ակտն ուժի մեջ մտնելուց հետո անվավեր կճանաչվեն նաև Երևանի քաղաքապետի համապատասխան որոշման լրացումները, ինչպես նաև 2008 թվականի մայիսի 29-ին քաղաքապետարանի և «Գոլդեն Փելես» հյուրանոցի միջև կնքված` հողամասի ուղղակի վաճառքի պայմանագիրն ու ընկերության սեփականության իրավունքի պետական գրանցումը։Հիշեցնենք, որ ընկերությունը փոխկապակցված էր ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի և նրա ընտանիքի հետ։Հողատարածքը 2008-ին օտարվել է «Գոլդեն Փելես» հյուրանոց ՍՊԸ-ին՝ այն ժամանակ Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի որոշումներով։ Խոսքը «Հաղթանակ» զբոսայգու մաս կազմած՝ Ազատության պողոտա 2/5 հասցեի 10 000 քմ տարածքի մասին է։ Ըստ քրեական գործի նյութերի՝ այն նախ դուրս է բերվել զբոսայգու տարածքից, ապա կադաստրային արժեքով՝ 164,76 մլն դրամով, ուղղակի վաճառքով օտարվել ընկերությանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/16/107138468_163:0:1063:675_1920x0_80_0_0_e2354835be3f4d7a650962817714e669.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, «հաղթանակ» զբոսայգի, հհ դատախազություն
հայաստան, «հաղթանակ» զբոսայգի, հհ դատախազություն
«Հաղթանակ» զբոսայգու 10 000 քմ հողատարածքը կվերադարձվի պետությանը
11:14 22.09.2026 (Թարմացված է: 11:16 22.09.2026) Ընկերությունը փոխկապակցված էր ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի և նրա ընտանիքի հետ։
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. «Հաղթանակ» զբոսայգու տարածքում գտնվող 10 000 քմ հողատարածքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը։ Այս մասին հայտնում է
ՀՀ գլխավոր դատախազությունը։
Ըստ գերատեսչության` սեպտեմբերի 11-ին վերաքննիչ վարչական դատարանն ամբողջությամբ բավարարել է գլխավոր դատախազության բողոքը՝ բեկանելով և փոփոխելով վարչական դատարանի` 2024 թվականի մարտի 11-ի վճիռը։
Դատախազության տվյալներով՝ դեռևս 2008 թվականի ապրիլի 8-ին Երևանի քաղաքապետի որոշմամբ Ազատության պողոտայի 2/5 հասցեում գտնվող 10 000 քմ հողամասը օտարվել էր «Գոլդեն Փելես» հյուրանոց ՍՊԸ-ին։
Գերատեսչությունը պնդում է, որ հողամասը գտնվել է Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ներքո և օտարման ենթակա չի եղել։ Հենց այս հանգամանքն էլ հիմք է հանդիսացել դատարան դիմելու համար։
Վերաքննիչ վարչական դատարանի ակտն ուժի մեջ մտնելուց հետո անվավեր կճանաչվեն նաև Երևանի քաղաքապետի համապատասխան որոշման լրացումները, ինչպես նաև 2008 թվականի մայիսի 29-ին քաղաքապետարանի և «Գոլդեն Փելես» հյուրանոցի միջև կնքված` հողամասի ուղղակի վաճառքի պայմանագիրն ու ընկերության սեփականության իրավունքի պետական գրանցումը։
Հիշեցնենք, որ ընկերությունը փոխկապակցված էր ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի և նրա ընտանիքի հետ։
Հողատարածքը 2008-ին օտարվել է «Գոլդեն Փելես» հյուրանոց ՍՊԸ-ին՝ այն ժամանակ Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի որոշումներով։ Խոսքը «Հաղթանակ» զբոսայգու մաս կազմած՝ Ազատության պողոտա 2/5 հասցեի 10 000 քմ տարածքի մասին է։ Ըստ քրեական գործի նյութերի՝ այն նախ դուրս է բերվել զբոսայգու տարածքից, ապա կադաստրային արժեքով՝ 164,76 մլն դրամով, ուղղակի վաճառքով օտարվել ընկերությանը։