https://arm.sputniknews.ru/20260922/erkar-kisashrjazgest-italiaji-agn-ghekavari-hajtararutjuny-skandali-pattshar-e-dardzel-107145576.html
«Երկար կիսաշրջազգեստ»․ Իտալիայի ԱԳՆ ղեկավարի հայտարարությունը սկանդալի պատճառ է դարձել
«Երկար կիսաշրջազգեստ»․ Իտալիայի ԱԳՆ ղեկավարի հայտարարությունը սկանդալի պատճառ է դարձել
Sputnik Արմենիա
Նախարարը ստիպված է եղել ներողություն խնդրել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակում։ 22.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-22T13:26+0400
2026-09-22T13:26+0400
2026-09-22T13:27+0400
իտալիա
կին
անտոնիո տայանի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/15/55650403_0:0:1601:901_1920x0_80_0_0_760c6410b200c4a425c8558035b4cb5d.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Իտալիայի արտգործնախարար, փոխվարչապետ Անտոնիո Տայանին ներողություն է խնդրել այն հայտարարության համար, որ կիսաշրջազգեստի երկարությունից կարելի է դատել, թե կինը որքան հուսալի կլինի ամուսնության ընթացքում։«Առաջ, Իտալիա» (Forza Italia) կուսակցության միջոցառման ժամանակ հնչեցած հայտարարությունը քննադատության ալիք է բարձրացրել Իտալիայում, այդ թվում՝ ընդդիմության կողմից։Ավելի վաղ Տայանին, խոսելով այն մասին, թե ինչպիսի կնոջ կցանկանար տեսնել իր որդու կողքին, ասել էր, թե նախապատվությունը կտար ավելի լուրջ, գուցե պակաս աչքի ընկնող, բայց հավատարիմ կնոջը, որը լավ մայր կդառնա։ Միաժամանակ նախարարը աղջկա լրջությունը կապել էր կիսաշրջազգեստի երկարության հետ։Քննադատությունից հետո Տայանին հիշեցրել է կանանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ իր գործունեության, ինչպես նաև Իրանում ու Աֆղանստանում Իտալիայի դեսպանների պաշտոններում կանանց նշանակման մասին։
իտալիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/15/55650403_71:0:1494:1067_1920x0_80_0_0_fc7badbefb7d2d1508a3c6066c34d083.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իտալիա, կին, անտոնիո տայանի
իտալիա, կին, անտոնիո տայանի
«Երկար կիսաշրջազգեստ»․ Իտալիայի ԱԳՆ ղեկավարի հայտարարությունը սկանդալի պատճառ է դարձել
13:26 22.09.2026 (Թարմացված է: 13:27 22.09.2026) Նախարարը ստիպված է եղել ներողություն խնդրել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակում։
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Իտալիայի արտգործնախարար, փոխվարչապետ Անտոնիո Տայանին ներողություն է խնդրել այն հայտարարության համար, որ կիսաշրջազգեստի երկարությունից կարելի է դատել, թե կինը որքան հուսալի կլինի ամուսնության ընթացքում։
«Առաջ, Իտալիա» (Forza Italia) կուսակցության միջոցառման ժամանակ հնչեցած հայտարարությունը քննադատության ալիք է բարձրացրել Իտալիայում, այդ թվում՝ ընդդիմության կողմից։
«Ներողություն եմ խնդրում, եթե որևէ մեկը վիրավորվել է իմ ասածից։ Ես երբեք չեմ մտածել կանանց վիրավորելու մասին և երբեք դա չեմ արել ո՛չ մասնավոր, ո՛չ էլ հանրային կյանքում»,- Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակում լրագրողների հետ զրույցում ասել է Տայանին։
Ավելի վաղ Տայանին, խոսելով այն մասին, թե ինչպիսի կնոջ կցանկանար տեսնել իր որդու կողքին, ասել էր, թե նախապատվությունը կտար ավելի լուրջ, գուցե պակաս աչքի ընկնող, բայց հավատարիմ կնոջը, որը լավ մայր կդառնա։ Միաժամանակ նախարարը աղջկա լրջությունը կապել էր կիսաշրջազգեստի երկարության հետ։
Քննադատությունից հետո Տայանին հիշեցրել է կանանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ իր գործունեության, ինչպես նաև Իրանում ու Աֆղանստանում Իտալիայի դեսպանների պաշտոններում կանանց նշանակման մասին։