https://arm.sputniknews.ru/20260922/arajikajum-hajkakan-shukajum-khajtnvi-wb-taxi-tsarajutjuny-107138347.html
Առաջիկայում հայկական շուկայում կհայտնվի WB Taxi ծառայությունը
Առաջիկայում հայկական շուկայում կհայտնվի WB Taxi ծառայությունը
Sputnik Արմենիա
Առաջիկա շաբաթների ընթացքում WB Taxi-ն աստիճանաբար կընդլայնի հասանելիությունը։ 22.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-22T10:47+0400
2026-09-22T10:47+0400
2026-09-22T11:54+0400
տաքսի
վայլդբերիզ (wildberries)
երևան
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/1016/10/10161032_0:35:1600:935_1920x0_80_0_0_99dbc65d274396c02c0afd9f0886862a.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի -Sputnik. Առաջիկայում հայկական շուկայում կհայտնվի նաև Wildberries-ի տաքսի (WB Taxi) և ուղևորափոխադրումների ծառայությունը։ Ինչպես հայտնում է ընկերությունը, առաջին փուլում ծառայությանը միանալու հատուկ հրավերներ կստանան Wildberries-ի աշխատակիցներն ու գործընկերները։Օգտատերերը նաև կկարողանան ներբեռնել WB Taxi հավելվածը Google Play-ից և App Store-ից ու հայտ ներկայացնել սպասման ցուցակում ընդգրկվելու համար։ Առաջիկա շաբաթներին WB Taxi-ն աստիճանաբար կընդլայնի հասանելիությունը։ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարները հանդիպել են «Wildberries»-ի ներկայացուցիչների հետՆշենք, որ Հայաստանն արդեն չորրորդ երկիրն է, որտեղ հնարավոր է ուղևորություն պատվիրել WB Taxi-ի միջոցով։ Այս պահին WB Taxi-ն գործում է Ուզբեկստանում, Բելառուսում և Ղրղզստանում։Հավելվածի միջոցով քարտով ուղևորությունների վճարման դեպքում օգտատերերին կտրամադրվեն բոնուսային միավորներ։ Հետագայում դրանք հնարավոր կլինի օգտագործել քարտով ուղևորությունների վճարման համար։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1016/10/10161032_154:0:1446:969_1920x0_80_0_0_933387a8e270a53bb49538388c32830c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տաքսի, վայլդբերիզ (wildberries) , երևան, հայաստան
տաքսի, վայլդբերիզ (wildberries) , երևան, հայաստան
Առաջիկայում հայկական շուկայում կհայտնվի WB Taxi ծառայությունը
10:47 22.09.2026 (Թարմացված է: 11:54 22.09.2026) Առաջիկա շաբաթների ընթացքում WB Taxi-ն աստիճանաբար կընդլայնի հասանելիությունը։
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի -Sputnik. Առաջիկայում հայկական շուկայում կհայտնվի նաև Wildberries-ի տաքսի (WB Taxi) և ուղևորափոխադրումների ծառայությունը։ Ինչպես հայտնում է ընկերությունը, առաջին փուլում ծառայությանը միանալու հատուկ հրավերներ կստանան Wildberries-ի աշխատակիցներն ու գործընկերները։
Օգտատերերը նաև կկարողանան ներբեռնել WB Taxi հավելվածը Google Play-ից և App Store-ից ու հայտ ներկայացնել սպասման ցուցակում ընդգրկվելու համար։ Առաջիկա շաբաթներին WB Taxi-ն աստիճանաբար կընդլայնի հասանելիությունը։
Նշենք, որ Հայաստանն արդեն չորրորդ երկիրն է, որտեղ հնարավոր է ուղևորություն պատվիրել WB Taxi-ի միջոցով։ Այս պահին WB Taxi-ն գործում է Ուզբեկստանում, Բելառուսում և Ղրղզստանում։
Հավելվածի միջոցով քարտով ուղևորությունների վճարման դեպքում օգտատերերին կտրամադրվեն բոնուսային միավորներ։ Հետագայում դրանք հնարավոր կլինի օգտագործել քարտով ուղևորությունների վճարման համար։