00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:26
29 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:22
38 ր
Ուղիղ եթեր
11:00
10 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
11 ր
Ուղիղ եթեր
18:00
11 ր
Ուղիղ եթեր
19:00
11 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:26
17 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:51
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Անելիք կա միջազգային իրավական գործիքակազմի իրացման առումով․ Վարդևանյանը՝ գերիների մասին

© Sputnik / Aram Nersesyan Արամ Վարդևանյան
Արամ Վարդևանյան - Sputnik Արմենիա, 1920, 22.09.2026
Բաժանորդագրվել
Արամ Վարդևանյանը կարծում է, որ միջազգային արտաքին դիվանագիտական և քաղաքական գործիքները պետք է ավելի մեծ թափով օգտագործվեն։
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի առումով մեծ անելիք կա հանրային, միջազգային իրավական գործիքակազմի իրացման տեսանկյունից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց իրավաբան, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Արամ Վարդևանյանը` նշելով, որ խոսքը նաև դիվանագիտական բաղադրիչի մասին է։
Սեպտեմբերի 18–ին հայտնել էինք, որ Արցախի նախկին պետնախարար, գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանը հրապարակային ուղերձ է հղել Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևային` բարձրաձայնելով հայ գերիների պահման պայմաններին վերաբերող բժշկական և իրավական մի շարք հարցեր։ Ադրբեջանի ՄԻՊ-ն էլ հայտարարել է, թե անձամբ Ռուբեն Վարդանյանի նկատմամբ բանտում խտրականության խնդիր չի տեսնում։ Նա նաև ընդգծել էր, թե ապահովվում է հայ գերիների իրավունքի իրացումը, այդ թվում` բժշկական և հոգեբանական սպասարկման տեսանկյունից։
«Չեմ կարծում, որ միջազգային հանրության համար կարող է որևէ կերպ ընդունելի լինել այն հակամարդասիրական, հակամարդկային, դաժան, մի շարք կոնվենցիաների հակասող վարքագիծը, որը կա Ադրբեջանում, այդ թվում` Ռուբեն Վարդանյանի նկատմամբ։ Բաքվի վարքագիծը ակնհայտ ցույց է տալիս՝ այնտեղ չկա ժողովրդավարություն, մարդու իրավունքների, ինչպես նաև համամարդկային մարդասիրական արժեքների նկատմամբ հարգանք։ Դրան պետք է լինի պատշաճ արձագանք։ Պետք է դիմել միջազգային ատյաններին նույնիսկ դրանց դանդաղկոտության պայմաններում և հետևողական լինել այդ ուղղությամբ»,- ասաց Վարդևանյանը։
Նրա խոսքով՝ միջազգային արտաքին դիվանագիտական և քաղաքական գործիքները պետք է ավելի մեծ թափով օգտագործվեն։ Ըստ ԱԺ փոխխոսնակի՝ դա որոշակի առումով կարող է կարևոր և բեկումնային լինել։
Հարցին, թե ինչ գործողություններ են պատրաստվում իրականացնել գերիների վերադարձի հետ կապված, Վարդևանյանը վստահեցրեց՝ առաջիկայում հանրությունը կտեսնի իրենց քայլերն այդ ուղղությամբ։
«Մի շարք գործողություններ կան, որոնք պետք է իրացնենք։ Խորհրդարանական դիվանագիտության գործիքակազմն այս ուղղությամբ մաքսիմալ իրացվելու է»,- ասաց ընդդիմադիր քաղաքական գործիչը։
Ինչ վերաբերում է իշխանությունների կողմից իրականացվող գործողություններին, ապա դրանք, նրա խոսքով, պետք է դիտարկել արդյունքների տեսանկյունից։ Ըստ Վարդևանյանի՝ այն հանգամանքը, որ մինչ օրս Բաքվում ապօրինի պահվող գրեթե 20 գերի կա, արդեն իսկ նշանակում է, որ արված աշխատանքը բավարար չէ։ Ըստ ԱԺ փոխխոսնակի՝ բավարար կլիներ այն դեպքում, երբ Բաքվի բանտերում հայ գերիների նկատմամբ մարդասիրական կոլապսը դադարեցվեր, ու նրանք ազատ արձակվեին։
Հիշեցնենք` պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 19 հայ գերի կա։ Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը», որը Բաքվում սկսվել էր 2025 թվականի հունվարին, ավարտվեց այս տարվա փետրվարի 5–ին, և հրապարակվեցին դատավճիռները` ցմահ ազատազրկման դատապարտվեցին Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման։
Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվեցին 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում էր առանձնացված վարույթով։ Փետրվարի 17-ին հայտնի դարձավ, որ Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման է դատապարտել:
Լրահոս
0