00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:26
34 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
9 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
13 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:57
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Աղի լճի տարածքի եղեգները չեն կտրվի. քաղաքապետարանից հայտնել են` ինչ աշխատանքներ են արվելու

© Sputnik / Aram NersesyanԱղի լիճ
Աղի լիճ - Sputnik Արմենիա, 1920, 22.09.2026
Բաժանորդագրվել
Աղի լճի տարածքում նոր ենթակառուցվածքներ են ավելանալու։
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Երևանում գտնվող Աղի լճի տարածքում բարեկարգման աշխատանքների շրջանակում եղեգները չեն կտրվի։ Այս մասին Sputnik Արմենիային վստահեցրին Երևանի քաղաքապետարանից։
Նշենք, որ սեպտեմբերի 21-ից սոցցանցերում մարդիկ ահազանգում են, որ քաղաքապետարանի կողմից «տենդեր շահողները» սկսել են քանդել Աղի լճի հարակից եղեգնուտը, որը բնական ֆիլտր է լճի համար։ Քաղաքացիները մտավախություն ունեն, որ եղեգնուտի փոխարեն սալիկապատ տարածք է լինելու։ Երևանի քաղաքապետարանից պատասխանել էին, որ ոչ թե քանդելու են լիճը, այլ բարեկարգելու են տարածքը։
«Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման վարչության պետ Անդրանիկ Թևոսյանը, Էրեբունու թաղապետ Հակոբ Բալայանը, այլ պաշտոնյաներ և շահագրգիռ անձինք հանդիպել են և՛ բնակիչների, և՛ տեղի այցելուների հետ։ Հիմնական դժգոհությունը եղեգների վերաբերյալ է եղել, որպեսզի չկտրվի։ Այսինքն, այն հատվածը, որտեղ բուն աշխատանքը պետք է լիներ (աջակողմյան հատված), այլ հատված է տեղափոխվում»,–նշեցին Երևանի քաղաքապետարանից։
Ավելին` վստահեցրին, որ պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ տարածքի բնակիչները գոհունակություն են հայտնել, որ տարածքը բարեկարգվելու է։
Քաղաքապետարանից նշեցին, որ շինարարական աշխատանքներն իրականացնելու շրջանում Աղի լճի մուտքը որոշ ժամանակով կարող է սահմանափակվել։ Ընդգծեցին նաև, որ տեղեկությունները, թե Աղի լճի բարեկարգումից հետո տարածքը վճարովի է դառնալու, իրականության հետ որևէ կապ չունեն։
«Նախատեսվում է լճի աջակողմյան հատվածի բացազատում և դրա տեղում նոր ավազե ափի ստեղծում, որի նպատակն է ավելացնել այցելուներ ընդունելու հնարավորությունը: Բացի դրանից, նախատեսվում է հարմարավետ ավտոկայանատեղիի ստեղծում, տարածքի լուսավորում, զուգարանների կառուցում, նոր` հարմարավետ ցնցուղարանների, բետոնե պառկելաթախտերի, նոր շվաքարանների կառուցում, ինչպես նաև վորքաութ հատված` հագեցած մարզասարքերով»,– ասացին քաղաքապետարանից։
Երևանում գողացված տերմինալը գտել են Աղի լճում
Հիշեցնենք, որ սոցցանցերում օգտատերերը դժգոհում են քաղաքապետարանի աշխատանքից` ընդգծելով, որ մարդիկ տասնամյակներ շարունակ գալիս են Աղի լիճ, որպեսզի վայելեն այն, ինչը տրված է բնության կողմից, և քաղաքապետարանը պետք է բարեկարգի լճից դուրս հատվածները՝ չխաթարելով լճի էկոհամակարգը։
Լրահոս
0