https://arm.sputniknews.ru/20260922/mvoskvan-minch-ors-pataskhan-chi-stacel-lvondvonic-lavrvovy-skripalneri-gvortsi-masin-107146844.html
Մոսկվան մինչ օրս պատասխան չի ստացել Լոնդոնից․ Լավրովը՝ «Սկրիպալների գործի» մասին
Մոսկվան մինչ օրս պատասխան չի ստացել Լոնդոնից․ Լավրովը՝ «Սկրիպալների գործի» մասին
Sputnik Արմենիա
Ռուսական դիվանագիտության ղեկավարը մեկնաբանել է «Սկրիպալների գործը»։ 22.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-22T13:42+0400
2026-09-22T13:42+0400
2026-09-22T13:51+0400
սերգեյ սկրիպալ
լոնդոն
ռուսաստան
սերգեյ լավրով
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/16/107144632_0:0:1281:720_1920x0_80_0_0_5d643b0321fe70810cfcb5ddb122b5bf.jpg
Ռուսաստանը մինչ օրս պատասխան չի ստացել Լոնդոնից Սոլսբերիի միջադեպի վերաբերյալ, այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։«Մենք մինչ օրս չենք կարողանում պատասխան ստանալ մեր Քննչական կոմիտեի, Գլխավոր դատախազության բազմաթիվ պաշտոնական հարցումներին, որոնք ուղղվել են բրիտանացի գործընկերներին՝ պաշտոնական խնդրանքներով և հղում անելով իրավական պարտավորություններին, որոնք մենք բոլորս ունենք ըստ տարբեր կոնվենցիաներով, որպեսզի տեղեկություն տրամադրեն, թե որտեղ են գտնվում Ռուսաստանի քաղաքացիները»,-իր ելույթում ասել է նա։Լավրովը նշել է, որ Լոնդոնից ռուսական կողմին այդպես էլ չեն պատասխանել։2018 թվականի մարտի 4-ին Սոլսբերիում թունավորվել էին Ռուսաստանում նախկինում պետական դավաճանության համար դատապարտված ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության (ГРУ) նախկին սպա Սերգեյ Սկրիպալն ու նրա դուստրը՝ Յուլյան, ինչը միջազգային սկանդալի պատճառ էր դարձել։ Լոնդոնը համարում է, որ Սկրիպալներին A234 («Նովիչոկ») նյութով թունավորելու հետ կապ ունի Ռուսաստանը։Մոսկվան դա կտրականապես հերքում է։ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարում էր, որ «Սկրիպալի գործը» ակնհայտորեն փլուզվում է՝ Ռուսաստանի մեղավորության որևէ ապացույցի բացակայության պատճառով։ ՌԴ ԱԳՆ-ն տասնյակ դիվանագիտական նոտաներ է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ՝ պահանջելով Ռուսաստանին հասանելիություն տրամադրել հետաքննությանը, տուժած ՌԴ քաղաքացիներին, ինչպես նաև իրավական օգնության հարցումով և համագործակցության, այդ թվում՝ համատեղ հետաքննություն անցկացնելու առաջարկներ է ներկայացրել։
լոնդոն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Где Скрипали? Никто уже не помнит, а Британия их никому не показывает
Sputnik Արմենիա
Где Скрипали? Никто уже не помнит, а Британия их никому не показывает
2026-09-22T13:42+0400
true
PT0M58S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/16/107144632_146:0:1106:720_1920x0_80_0_0_963fbe9e988d45eb9888b394498f0e42.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սերգեյ սկրիպալ, видео, լոնդոն, ռուսաստան, սերգեյ լավրով
սերգեյ սկրիպալ, видео, լոնդոն, ռուսաստան, սերգեյ լավրով
Մոսկվան մինչ օրս պատասխան չի ստացել Լոնդոնից․ Լավրովը՝ «Սկրիպալների գործի» մասին
13:42 22.09.2026 (Թարմացված է: 13:51 22.09.2026) Ռուսական դիվանագիտության ղեկավարը մեկնաբանել է «Սկրիպալների գործը»։
Ռուսաստանը մինչ օրս պատասխան չի ստացել Լոնդոնից Սոլսբերիի միջադեպի վերաբերյալ, այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Ֆեյքերի մասին երկխոսություն» 6-րդ միջազգային ֆորումի բացմանն իր ելույթի ընթացքում նախարարը հիշեցրել է ՌԴ-ի դեմ տեղեկատվական սադրանքի մասին, երբ Մոսկվային մեղադրեցին Մեծ Բրիտանիայի տարածքում Սերգեյ և Յուլյա Սկրիպալներին թունավորելու մեջ։
«Մենք մինչ օրս չենք կարողանում պատասխան ստանալ մեր Քննչական կոմիտեի, Գլխավոր դատախազության բազմաթիվ պաշտոնական հարցումներին, որոնք ուղղվել են բրիտանացի գործընկերներին՝ պաշտոնական խնդրանքներով և հղում անելով իրավական պարտավորություններին, որոնք մենք բոլորս ունենք ըստ տարբեր կոնվենցիաներով, որպեսզի տեղեկություն տրամադրեն, թե որտեղ են գտնվում Ռուսաստանի քաղաքացիները»,-իր ելույթում ասել է նա։
Լավրովը նշել է, որ Լոնդոնից ռուսական կողմին այդպես էլ չեն պատասխանել։
«Այսինքն, փաստացի, եթե պարզ ասենք, Լոնդոնը մեր քաղաքացիներին պատանդ է վերցրել»,-ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։
2018 թվականի մարտի 4-ին Սոլսբերիում թունավորվել էին Ռուսաստանում նախկինում պետական դավաճանության համար դատապարտված ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության (ГРУ) նախկին սպա Սերգեյ Սկրիպալն ու նրա դուստրը՝ Յուլյան, ինչը միջազգային սկանդալի պատճառ էր դարձել։ Լոնդոնը համարում է, որ Սկրիպալներին A234 («Նովիչոկ») նյութով թունավորելու հետ կապ ունի Ռուսաստանը։
Մոսկվան դա կտրականապես հերքում է։ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարում էր, որ «Սկրիպալի գործը» ակնհայտորեն փլուզվում է՝ Ռուսաստանի մեղավորության որևէ ապացույցի բացակայության պատճառով։ ՌԴ ԱԳՆ-ն տասնյակ դիվանագիտական նոտաներ է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ՝ պահանջելով Ռուսաստանին հասանելիություն տրամադրել հետաքննությանը, տուժած ՌԴ քաղաքացիներին, ինչպես նաև իրավական օգնության հարցումով և համագործակցության, այդ թվում՝ համատեղ հետաքննություն անցկացնելու առաջարկներ է ներկայացրել։