https://arm.sputniknews.ru/20260921/rd-zun-kievi-marzum-lvogistik-kentrvon-u-gazabashkhich-kajan-e-khvocel-rd-pn-107104457.html
ՌԴ ԶՈւ–ն Կիևի մարզում լոգիստիկ կենտրոն ու գազաբաշխիչ կայան է խոցել․ ՌԴ ՊՆ
ՌԴ ԶՈւ–ն Կիևի մարզում լոգիստիկ կենտրոն ու գազաբաշխիչ կայան է խոցել․ ՌԴ ՊՆ
Sputnik Արմենիա
Գիշերը ՌԴ ԶՈւ-ն անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել Ուկրաինայի լոգիստիկ կենտրոններին, պահեստներին և նավահանգիստներին, ինչպես նաև Ուկրաինայի ԶՈւ–ի... 21.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-21T11:11+0400
2026-09-21T11:11+0400
2026-09-21T11:13+0400
ռուսաստան
կիև
պահեստ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/13/97907263_0:0:3153:1774_1920x0_80_0_0_2f7ab9d55819e95f8bb58af5bccf85eb.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Ռուսական զինուժը գիշերային հարվածների ընթացքում Կիևի մարզում գտնվող լոգիստիկ կենտրոն է խոցել, որտեղ պահվում և որտեղից բաշխվում էր ռազմական նշանակության արտադրանք։ Այս մասին հայտնում է ՌԴ ռազմական գերատեսչությունը։Ռուսաստանի ԶՈւ-ն խոցել է նաև Բոյարկայում գտնվող գազաբաշխիչ կայանը, որն ապահովում էր Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների գազի մատակարարումը։ՌԴ զինված ուժերը հարվածել են նաև բաց ծովում գտնվող բեռնատար նավին, որը Օդեսայի նավահանգիստ էր տեղափոխում Ուկրաինայի ԶՈւ-ի համար նախատեսված բեռներ։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
կիև
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/13/97907263_424:0:3153:2047_1920x0_80_0_0_064812aa62d55a9e5b1aa0c6589187d6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, կիև, պահեստ
ՌԴ ԶՈւ–ն Կիևի մարզում լոգիստիկ կենտրոն ու գազաբաշխիչ կայան է խոցել․ ՌԴ ՊՆ
11:11 21.09.2026 (Թարմացված է: 11:13 21.09.2026) Գիշերը ՌԴ ԶՈւ-ն անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել Ուկրաինայի լոգիստիկ կենտրոններին, պահեստներին և նավահանգիստներին, ինչպես նաև Ուկրաինայի ԶՈւ–ի շահերի համար օգտագործվող նավերին։
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Ռուսական զինուժը գիշերային հարվածների ընթացքում Կիևի մարզում գտնվող լոգիստիկ կենտրոն է խոցել, որտեղ պահվում և որտեղից բաշխվում էր ռազմական նշանակության արտադրանք։ Այս մասին հայտնում է ՌԴ ռազմական գերատեսչությունը։
«Հարվածի հետևանքով Կիևի մարզում խոցվել է «BDU Logistic» լոգիստիկ կենտրոնը Սչաստլիվոյե բնակավայրում, որի պահեստային տարածքներում կազմակերպված էր ռազմական նշանակության արտադրանքի պահպանումն ու բաշխումը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ռուսաստանի ԶՈւ-ն խոցել է նաև Բոյարկայում գտնվող գազաբաշխիչ կայանը, որն ապահովում էր Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների գազի մատակարարումը։
ՌԴ զինված ուժերը հարվածել են նաև բաց ծովում գտնվող բեռնատար նավին, որը Օդեսայի նավահանգիստ էր տեղափոխում Ուկրաինայի ԶՈւ-ի համար նախատեսված բեռներ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։