00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:26
29 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:22
38 ր
Ուղիղ եթեր
11:00
10 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
11 ր
Ուղիղ եթեր
18:00
11 ր
Ուղիղ եթեր
19:00
11 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ՀՀ անկախության հռչակագիրը կոնֆլիկտածին ներկայացնելն աբսուրդ է․ Արամ Վարդևանյան

© SputnikԱրամ Վարդևանյան
Արամ Վարդևանյան - Sputnik Արմենիա, 1920, 21.09.2026
Արամ Վարդևանյան
Բաժանորդագրվել
Մասնագիտությամբ իրավաբան պատգամավորը շեշտեց՝ այսօր հասել ենք այն աբսուրդին, երբ «համազգային նպատակ» ձևակերպումը խնդիր է համարվում։
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik․ Հայաստանի անկախության հռչակագիրը ոչ թե կոնֆլիկտածին է, այլ դրանում ներառված դրույթները ՀՀ պետականության երազանքի և ապագայի տեսլականի մասին են։«ՀՀ անկախության հռչակագիրը և համազգային շահերը» թեմայով բաց հանդիպում-քննարկման ժամանակ այս հայտարարությունն արեց իրավաբան, ԱԺ փոխխոսնակ Արամ Վարդևանյանը։
© SputnikԱրամ Վարդևանյան
Вице-спикер НС Арам Вардеванян во время встречи-обсуждения на тему Декларация независимости РА и общенациональные интересы (21 сентября 2026). Ереван - Sputnik Արմենիա, 1920, 21.09.2026
Արամ Վարդևանյան
«Պատկերացրեք՝ մեկի ծննդյան վկայականը լինի կոնֆլիկտածին, այն վկայականը, որտեղ ձեր ծննդյան օրն է, ամիսն ու տարեթիվն է, անունն է, ազգանունը, հայրանունը, կոնֆլիկտածին է։ Աբսուրդ է, չէ՞, թվում, բայց մենք հիմա այդ իրականության մեջ ենք ապրում»,- նշեց Վարդևանյանը։
Շեշտեց՝ եթե ուսումնասիրենք միջազգային փորձը, պետությունները միշտ հպարտանում են անկախության հռչակագրով, քանի որ այն կարծես պետության հիմնադիր հայրերի պատգամը լինի։
«Մեր դեպքում էլ է այդպես՝ դրա ձևը, բովանդակությունը։ Իհարկե, ժամանակի ընթացքում ընկալումներ փոխվում են, բայց պետք է, չէ՞, լինեն համազգային նպատակներ, արժեքներ, իղձեր, որոնք հարատև են լինելու»,- ասաց Վարդևանյանը։
Ըստ նրա՝ այսօր հասել ենք այն աբսուրդին, որ «համազգային նպատակ» ձևակերպումը խնդիր է համարվում։
Հիշեցնենք` այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Հայաստանի Հանրապետությունը նշում է Անկախության օրը: 1990 թվականի օգոստոսի 23-ին Գերագույն խորհուրդն ընդունեց Անկախության հռչակագիրը, որը հիմք դրեց Հայաստանի Հանրապետության անկախ պետականության ստեղծմանը։ 1991թ. սեպտեմբերի 21-ին խորհրդարանը որոշեց հանրապետության տարածքում հանրաքվե անցկացնել։ Բնակչության ճնշող մեծամասնությունը՝ քվեարկության իրավունք ունեցողների 94,39 տոկոսը կամ 2 մլն 43 հազար մարդ, «Այո» ասաց անկախությանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 19-ին հայտարարեց, որ ՀՀ Սահմանադրությունում այլևս չպետք է խոսք լինի ՀՀ անկախության հռչակագրի մասին, քանի որ այն կոնֆլիկտի և կախվածության հռչակագիր է։
Լրահոս
0