Եթե 65 տարեկանից հետո չկա զբաղվածություն, տանը նստելն ու մեկուսանալը ուղիղ ճանապարհ են դեպի դեմենցիա։ Հայաստանում այս հիվանդությունը հաղթահարելու համար առնվազն... 21.09.2026, Sputnik Արմենիա
Հայաստանում Ալցհայմերի հիվանդությունը դատավճիռ է ինչպես հիվանդի, այնպես էլ նրա հարազատների համար։ Հավանաբար այսքան վստահ չէի լինի, եթե անձամբ չբախվեի Հայաստանի առողջապահական համակարգում և ոչ միայն այդ համակարգում տիրող տոտալ անտարբերությանը։Ի՞նչ է Ալցհայմերի հիվանդությունըԱլցհայմերի հիվանդությունը նեյրոդեգեներատիվ խնդիր է, որն ուղեկցվում է հիշողության, մտավոր գործունեության և այլ ֆունկցիաների խանգարմամբ և հանգեցնում է տոտալ թուլամտության (դեմենցիայի):Հարազատներիցս մեկի մոտ դեռ տարիներ առաջ ԱՄՆ-ում ախտորոշվել էր այս հիվանդությունը։ 2 ամիս առաջ 73-ամյա պապիկը ԱՄՆ-ից տեղափոխվեց Հայաստան։ Եթե մինչ այդ հիվանդությունն ուղեկցվում էր միայն հիշողության վատթարացմամբ և խոսքի խանգարմամբ, ապա Հայաստանում դրան գումարվեց սարսափելի ագրեսիան և այն կարգի, որ նա սկսեց վտանգ ներկայացնել տան մյուս անդամների, այդ թվում՝ երեխաների համար։Շաբաթներ շարունակ թե՛ ոստիկանություն, թե՛ շտապօգնություն, թե՛ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգերն ապարդյուն էին։ Բոլորը գալիս էին, ուսերը թոթվում ու գնում. «Ձեր հիվանդն է, մենք ոչինչ չենք կարող անել»։Պարզվեց` Հայաստանում գործող հոգեբուժական կենտրոնները նման հիվանդների համար չեն։ Եվ այստեղ է, որ հիվանդի հարազատները այս քաոսում մնում են միայնակ, եթե իհարկե պատրաստ չեն դիմել մասնավոր կլինիկաների։ Իսկ այդ «պատրաստ չեն»-ը ձևավորվում է ոլորտում գործող անմարդկային գների հետևանքով։Փոքրիկ ուսումնասիրությունը բավական էր` հասկանալու համար, որ Հայաստանում մի քանի մասնավոր կլինիկաներ կան, որտեղ նման հիվանդներին պահում են օրական 18 000- 35 000 դրամ և ավել գումարով։ Այսինքն` միջինում եթե ծառայությունն արժե օրական 25 000 դրամ, հիվանդի ամսական վճարը կկազմի 775,000 դրամ։ Իսկ արդյոք սա հասանելի գումար է Հայաստանում ապրող միջին վիճակագրական ընտանիքի համար։Իսկ ի՞նչ են անում առողջապահության նախարարությունում կամ աշատանիք և բարեկեցության նախարարությունում, կհարցնեք դուք, և ես կասեմ, որ հիվանդությունը ներառված չէ առողջության ապահովագրության մեջ, չկա համավճարի որևէ տարբերակ։ Իսկ թե կոնկրետ այս ուղղությամբ ինչ են անում նախարարությունները` կիմանանք 1 ամիս անց, երբ ավարտվի գրավոր հարցման համար պահանջվող հավելյալ ժամկետը։Հայաստանում աշխատանքները տարվում են Ալցհայմեր հիվանդությունը կանխարգելու ուղղությամբ։ Քանի որ սեպտեմբերի 21-ը Ալցհայմերի դեմ պայքարի համաշխարհային օրն է, դրան ընդառաջ Հայաստանում մի շարք միջոցառումներ իրականացվեցին` ուղղված հիվանդության իրազեկմանը, տարեցների ժամանցի կազմակերպմանը։Այս միջոցառումներին մասնակցելու համար Հայաստան էր ժամանել ամերիկահայ հերոնտոլոգ (ծերաբույժ) դոկտոր Ջեյն Մահաքյանը, որը «Ալցհայմերի խնամք Հայաստան» հասարակական կազմակերպության համահիմնադիրներից է։«2018 թվականին ամեն ինչ սկսվեց կարիքից։ Հայաստանում կոգնիտիվ խնդիրներ ունեցող անձանց համար չկար որևէ տեսակի ծառայություն կամ իրազեկում։ Երբ այցելեցի Երևանի N 1 տուն-ինտերնատ, ծանոթացա տարեցների հետ, պարզվեց, որ նրանց մեծ մասն ունի Ալցհայմերի հիվանդություն, բայց չկան այդ ուղղությամբ տարվող աշխատանքներ»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց դոկտոր Ջեյնը։Նրա խոսքով՝ ուղեղի ախտաբանական փոփոխությունները սկսվում են դեռևս կլինիկական ախտանիշների ի հայտ գալուց մոտ 20 տարի առաջ։ Վաղ փուլում ուղեղը կարողանում է կոմպենսացնել առաջացող խանգարումները, սակայն ժամանակի ընթացքում այդ հնարավորությունները սպառվում են և հանգեցնում խոսքի, շարժողական և այլ ֆունկցիաների կորուստի։ Այս դեպքում հիվանդն ունի շուրջօրյա խնամքի կարիք: Շատ հաճախ ագրեսիվ վարքագիծը կարող է ցավի հետևանք լինել։ Հիվանդության միջին և ծանր փուլերում հիվանդը չի կարողաում բացատրել իր ցավը և ագրեսիան դառնում է պաշտպանություն։«Ալցհայմերի խնամք Հայաստան» ՀԿ-ն 2023 թվականին ՀՀ մարզերում և Երևանում ապրող 40 և բարձր տարիքի 4400 անձի կոգնիտիվ գնահատում է իրականացրել։ Արդյունքները ցույց են տվել,որ հետազոտությանը մասնակցած 35.7 %–ի մոտ կան կոգնիտիվ խնդիրներ։Նրա խոսքով՝ իրենք 2023 թվականին առաջին անգամ քարտեզի վրա են դրել Հայաստանում դեմենցիայի տարածվածությունը և առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ ստեղծել դեմենցիայի կանխարգելման ազգային պլանը։ Այս տարի այդ ծրագիրն ավարտվում է, սակայն ըստ դոկտոր Ջեյնի՝ դեռ շատ անելիք ունեն, որոնցից ամենակարևորներից մեկն այն է, որ հիվանդությունն ախտորոշող թեստերը հայաֆիկացվեն, ներդրվեն «Արմեդ» համակարգում, որպեսզի առողջապահական համակարգը իմանա այս կամ այն անձի հնարավոր հիվանդությունը և զբաղվի նրանով։«Մենք հիմա աշխատում ենք ազգային ռեգիստր ունենալու ուղղությամբ։ Եթե, օրինակ, տեսնենք, որ 55 տարեկան մարդը խնդիր ունի, մենք կսկսենք նրանով զբաղվել։ Այսօր Հայաստանում տարեցների համար անվճար ունենք հիշողության սրճարաններ, որտեղ մարդիկ իրար հետ շփվում են, տարբեր վարժություններ են անում ու գրանցում են նկատելի դրական փոփոխություններ»,-ասաց նա։«Ալցհայմերի խնամք Հայաստան» հասարակական կազմակերպության ծրագրերի պատասխանատու Օֆելյա Կամավոսյանն էլ իր հերթին նշեց, որ հիվանդների հարազատներից առաջին օգնության ճիչը ինքն է ստանում։«Գրեթե ամեն օր ինձ զանգում են միջին տարիքի մարդիկ ու հարցնում` ի՞նչ անեմ մորս հետ, ո՞ւր տանեմ հորս։ Մենք ուղղորդում ենք, որ հիվանդը գոնե ախտորոշում ունենա, պատշաճ դեղորայք ստանա, բայց այս դեպքերը բոլորիս հիշեցնում են, որ դեմենցիան կարող է լինել բոլորիս ընտանիքներում, և պետք է աշխատել դրա կանխարգելման ուղղությամբ»,-ասաց Կամավոսյանը։Իսկ կանխարգելման ուղղությամբ աշխատել` նշանակում է կյանքի ընթացքում գիտելիքների պաշար, վառ տպավորություններ ունենալ, ճամփորդել, նոր զգացողություններ, նոր համեր զգալ։ Վառ կյանքը մեզ ապահովում է, որպեսզի 60 ից հետո հիվանդությունը վրա չհասնի կամ գոնե ուշ վրա հասնի։Մասնագետները միաբերան պնդում են` եթե 65 տարեկանից հետո չկա զբաղվածություն, տանը նստելն ու մեկուսանալը, սպորտով չզբաղվելը ուղիղ ճանապարհ է դեպի դեմենցա։«Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպությունն այսօր առողջապահության նախարարության հետ համատեղ իրականացնում է «Առողջ երկարակեցություն» ծրագիրը։ Պետական ծրագրից այսօր օգտվում են 300 տարեցներ, իսկ ՀԿ-ի շահառուները մոտ 100-ն են։ Նրանք շաբաթական երկու անգամ հաճախում են տարբեր խմբակների, երգում, պարում, տարբեր մարզումներ իրականացնում ու շփվում միմյանց հետ։Այդ շահառուներից մեկը մասնագիտությամբ բժիշկ, 76-ամյա Սուսաննա Չոբանյանն է։ Շաբաթական 2 անգամ հաճախում է Արաբկիրի «Առողջ երկարակեցության» ակումբ, Իսկ այսօր եկել էր «Արամ Խաչատրյան» համերգասրահի փորձասենյակ` պարելու:«Ինձ դուր են գալիս մարդկային շփումները և այն աշխատանքը, որ տանում են մեզ հետ։ Ցանկացած տարիքում մարդը կարիք ունի շփման»,-վստահ է Սուսաննա Չոբանյանը։Զրույցի ընթացքում մեզ է մոտենում 81–ամյա Ալվարդ Մանդակունյանը, որը ևս եկել էր պարելու:Այդ տարիքում ֆանտաստիկ տեսք ունեցող այս կինը երաժիշտ է, երգահան, քանոնարար, դաշնակահար, գրում է բանաստեղծություններ և հաճախում «Առողջ երկարակեցության» ծրագրի «Աշնանային ձայներ» երգչախումբ։ Չնայած իր կյանքում շատ երգչախմբեր է ղեկավարել, տիկին Մանդակունյանն այսօր հաճույքով է երգում իրենից անգամներ փոքր խմբավարի ղեկավարությամբ։Ասում է՝ ցանկացած տարիքում մարդն ուզում է հագեցած կյանքով ապրել ու չհիվանդանալ։Ամեն տարի աշխարհում գրանցվում է Ալցհայմերի հիվանդությունը շուրջ 10 միլիոն նոր դեպք։ Հաշվի առնելով բնակչության ծերացման միտումները և կյանքի տևողության աճը՝ կանխատեսվում է, որ առաջիկա տասնամյակներում Ալցհայմերի հիվանդության և այլ դեմենցիաների տարածվածությունը կշարունակի աճել, և մինչև 2050 թվականը այդ հիվանդությամբ ապրող անձանց թիվը կարող է հասնել շուրջ 152 միլիոնի։
Եթե 65 տարեկանից հետո չկա զբաղվածություն, տանը նստելն ու մեկուսանալը ուղիղ ճանապարհ են դեպի դեմենցիա։ Հայաստանում այս հիվանդությունը հաղթահարելու համար առնվազն միլիոնատեր է պետք լինել։ Իսկ եթե հավաքած միլիոններ չունեք, աշխատեք հիվանդության կանխարգելման ուղղությամբ։
Հայաստանում Ալցհայմերի հիվանդությունը դատավճիռ է ինչպես հիվանդի, այնպես էլ նրա հարազատների համար։ Հավանաբար այսքան վստահ չէի լինի, եթե անձամբ չբախվեի Հայաստանի առողջապահական համակարգում և ոչ միայն այդ համակարգում տիրող տոտալ անտարբերությանը։
Ի՞նչ է Ալցհայմերի հիվանդությունը
Ալցհայմերի հիվանդությունը նեյրոդեգեներատիվ խնդիր է, որն ուղեկցվում է հիշողության, մտավոր գործունեության և այլ ֆունկցիաների խանգարմամբ և հանգեցնում է տոտալ թուլամտության (դեմենցիայի):
Հարազատներիցս մեկի մոտ դեռ տարիներ առաջ ԱՄՆ-ում ախտորոշվել էր այս հիվանդությունը։ 2 ամիս առաջ 73-ամյա պապիկը ԱՄՆ-ից տեղափոխվեց Հայաստան։ Եթե մինչ այդ հիվանդությունն ուղեկցվում էր միայն հիշողության վատթարացմամբ և խոսքի խանգարմամբ, ապա Հայաստանում դրան գումարվեց սարսափելի ագրեսիան և այն կարգի, որ նա սկսեց վտանգ ներկայացնել տան մյուս անդամների, այդ թվում՝ երեխաների համար։
«Առողջ երկարակեցություն» ծրագրի շահառուներից մեկի կոշիկները
Շաբաթներ շարունակ թե՛ ոստիկանություն, թե՛ շտապօգնություն, թե՛ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգերն ապարդյուն էին։ Բոլորը գալիս էին, ուսերը թոթվում ու գնում. «Ձեր հիվանդն է, մենք ոչինչ չենք կարող անել»։
Պարզվեց` Հայաստանում գործող հոգեբուժական կենտրոնները նման հիվանդների համար չեն։ Եվ այստեղ է, որ հիվանդի հարազատները այս քաոսում մնում են միայնակ, եթե իհարկե պատրաստ չեն դիմել մասնավոր կլինիկաների։ Իսկ այդ «պատրաստ չեն»-ը ձևավորվում է ոլորտում գործող անմարդկային գների հետևանքով։
Փոքրիկ ուսումնասիրությունը բավական էր` հասկանալու համար, որ Հայաստանում մի քանի մասնավոր կլինիկաներ կան, որտեղ նման հիվանդներին պահում են օրական 18 000- 35 000 դրամ և ավել գումարով։ Այսինքն` միջինում եթե ծառայությունն արժե օրական 25 000 դրամ, հիվանդի ամսական վճարը կկազմի 775,000 դրամ։ Իսկ արդյոք սա հասանելի գումար է Հայաստանում ապրող միջին վիճակագրական ընտանիքի համար։
Իսկ ի՞նչ են անում առողջապահության նախարարությունում կամ աշատանիք և բարեկեցության նախարարությունում, կհարցնեք դուք, և ես կասեմ, որ հիվանդությունը ներառված չէ առողջության ապահովագրության մեջ, չկա համավճարի որևէ տարբերակ։ Իսկ թե կոնկրետ այս ուղղությամբ ինչ են անում նախարարությունները` կիմանանք 1 ամիս անց, երբ ավարտվի գրավոր հարցման համար պահանջվող հավելյալ ժամկետը։
Հայաստանում աշխատանքները տարվում են Ալցհայմեր հիվանդությունը կանխարգելու ուղղությամբ։ Քանի որ սեպտեմբերի 21-ը Ալցհայմերի դեմ պայքարի համաշխարհային օրն է, դրան ընդառաջ Հայաստանում մի շարք միջոցառումներ իրականացվեցին` ուղղված հիվանդության իրազեկմանը, տարեցների ժամանցի կազմակերպմանը։
Այս միջոցառումներին մասնակցելու համար Հայաստան էր ժամանել ամերիկահայ հերոնտոլոգ (ծերաբույժ) դոկտոր Ջեյն Մահաքյանը, որը «Ալցհայմերի խնամք Հայաստան» հասարակական կազմակերպության համահիմնադիրներից է։
«Ալցհայմերի խնամք Հայաստան» հասարակական կազմակերպության համահիմնադիր, հերոնտոլոգ (ծերաբույժ) դոկտոր Ջեյն Մահաքյան
«2018 թվականին ամեն ինչ սկսվեց կարիքից։ Հայաստանում կոգնիտիվ խնդիրներ ունեցող անձանց համար չկար որևէ տեսակի ծառայություն կամ իրազեկում։ Երբ այցելեցի Երևանի N 1 տուն-ինտերնատ, ծանոթացա տարեցների հետ, պարզվեց, որ նրանց մեծ մասն ունի Ալցհայմերի հիվանդություն, բայց չկան այդ ուղղությամբ տարվող աշխատանքներ»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց դոկտոր Ջեյնը։
Նրա խոսքով՝ ուղեղի ախտաբանական փոփոխությունները սկսվում են դեռևս կլինիկական ախտանիշների ի հայտ գալուց մոտ 20 տարի առաջ։ Վաղ փուլում ուղեղը կարողանում է կոմպենսացնել առաջացող խանգարումները, սակայն ժամանակի ընթացքում այդ հնարավորությունները սպառվում են և հանգեցնում խոսքի, շարժողական և այլ ֆունկցիաների կորուստի։ Այս դեպքում հիվանդն ունի շուրջօրյա խնամքի կարիք: Շատ հաճախ ագրեսիվ վարքագիծը կարող է ցավի հետևանք լինել։ Հիվանդության միջին և ծանր փուլերում հիվանդը չի կարողաում բացատրել իր ցավը և ագրեսիան դառնում է պաշտպանություն։
«Ալցհայմերի խնամք Հայաստան» ՀԿ-ն 2023 թվականին ՀՀ մարզերում և Երևանում ապրող 40 և բարձր տարիքի 4400 անձի կոգնիտիվ գնահատում է իրականացրել։ Արդյունքները ցույց են տվել,որ հետազոտությանը մասնակցած 35.7 %–ի մոտ կան կոգնիտիվ խնդիրներ։
«Ապացուցված իրողություն է, որ այդ մարդիկ 7-10 տարի հետո ունենալու են դեմենցիա։ Սակայն ցավալի է, որ այդ փուլում, երբ դեռ հնարավոր է ինչ-որ բան անել հիվանդությունը կանխելու համար, ո՛չ հետազոտվածները, ո՛չ նրանց հարազատները հակված չեն հավատալու հնարավոր հիվանդության առկայությանը»,-ասաց դոկտոր Ջեյնը։
Նրա խոսքով՝ իրենք 2023 թվականին առաջին անգամ քարտեզի վրա են դրել Հայաստանում դեմենցիայի տարածվածությունը և առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ ստեղծել դեմենցիայի կանխարգելման ազգային պլանը։ Այս տարի այդ ծրագիրն ավարտվում է, սակայն ըստ դոկտոր Ջեյնի՝ դեռ շատ անելիք ունեն, որոնցից ամենակարևորներից մեկն այն է, որ հիվանդությունն ախտորոշող թեստերը հայաֆիկացվեն, ներդրվեն «Արմեդ» համակարգում, որպեսզի առողջապահական համակարգը իմանա այս կամ այն անձի հնարավոր հիվանդությունը և զբաղվի նրանով։
«Ալցհայմերի խնամք Հայաստան» հասարակական կազմակերպության համահիմնադիր, հերոնտոլոգ (ծերաբույժ) դոկտոր Ջեյն Մահաքյան
«Մենք հիմա աշխատում ենք ազգային ռեգիստր ունենալու ուղղությամբ։ Եթե, օրինակ, տեսնենք, որ 55 տարեկան մարդը խնդիր ունի, մենք կսկսենք նրանով զբաղվել։ Այսօր Հայաստանում տարեցների համար անվճար ունենք հիշողության սրճարաններ, որտեղ մարդիկ իրար հետ շփվում են, տարբեր վարժություններ են անում ու գրանցում են նկատելի դրական փոփոխություններ»,-ասաց նա։
«Ալցհայմերի խնամք Հայաստան» հասարակական կազմակերպության ծրագրերի պատասխանատու Օֆելյա Կամավոսյանն էլ իր հերթին նշեց, որ հիվանդների հարազատներից առաջին օգնության ճիչը ինքն է ստանում։
«Ալցհայմերի խնամք Հայաստան» հասարակական կազմակերպության ծրագրերի պատասխանատու Օֆելյա Կամավոսյան
«Գրեթե ամեն օր ինձ զանգում են միջին տարիքի մարդիկ ու հարցնում` ի՞նչ անեմ մորս հետ, ո՞ւր տանեմ հորս։ Մենք ուղղորդում ենք, որ հիվանդը գոնե ախտորոշում ունենա, պատշաճ դեղորայք ստանա, բայց այս դեպքերը բոլորիս հիշեցնում են, որ դեմենցիան կարող է լինել բոլորիս ընտանիքներում, և պետք է աշխատել դրա կանխարգելման ուղղությամբ»,-ասաց Կամավոսյանը։
Իսկ կանխարգելման ուղղությամբ աշխատել` նշանակում է կյանքի ընթացքում գիտելիքների պաշար, վառ տպավորություններ ունենալ, ճամփորդել, նոր զգացողություններ, նոր համեր զգալ։ Վառ կյանքը մեզ ապահովում է, որպեսզի 60 ից հետո հիվանդությունը վրա չհասնի կամ գոնե ուշ վրա հասնի։
Մասնագետները միաբերան պնդում են` եթե 65 տարեկանից հետո չկա զբաղվածություն, տանը նստելն ու մեկուսանալը, սպորտով չզբաղվելը ուղիղ ճանապարհ է դեպի դեմենցա։
«Ալցհայմերի խնամք Հայաստան» ՀԿ-ի «Առողջ երկարակեցություն» ծրագրի շահառուները «Արամ Խաչատրյան» համերգասրահի փորձասենյակում
«Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպությունն այսօր առողջապահության նախարարության հետ համատեղ իրականացնում է «Առողջ երկարակեցություն» ծրագիրը։ Պետական ծրագրից այսօր օգտվում են 300 տարեցներ, իսկ ՀԿ-ի շահառուները մոտ 100-ն են։ Նրանք շաբաթական երկու անգամ հաճախում են տարբեր խմբակների, երգում, պարում, տարբեր մարզումներ իրականացնում ու շփվում միմյանց հետ։
«Ալցհայմերի խնամք Հայաստան» ՀԿ-ի «Առողջ երկարակեցություն» ծրագրի շահառուները «Արամ Խաչատրյան» համերգասրահի փորձասենյակում
Այդ շահառուներից մեկը մասնագիտությամբ բժիշկ, 76-ամյա Սուսաննա Չոբանյանն է։ Շաբաթական 2 անգամ հաճախում է Արաբկիրի «Առողջ երկարակեցության» ակումբ, Իսկ այսօր եկել էր «Արամ Խաչատրյան» համերգասրահի փորձասենյակ` պարելու:
Այդ տարիքում ֆանտաստիկ տեսք ունեցող այս կինը երաժիշտ է, երգահան, քանոնարար, դաշնակահար, գրում է բանաստեղծություններ և հաճախում «Առողջ երկարակեցության» ծրագրի «Աշնանային ձայներ» երգչախումբ։ Չնայած իր կյանքում շատ երգչախմբեր է ղեկավարել, տիկին Մանդակունյանն այսօր հաճույքով է երգում իրենից անգամներ փոքր խմբավարի ղեկավարությամբ։
Ասում է՝ ցանկացած տարիքում մարդն ուզում է հագեցած կյանքով ապրել ու չհիվանդանալ։
Ամեն տարի աշխարհում գրանցվում է Ալցհայմերի հիվանդությունը շուրջ 10 միլիոն նոր դեպք։ Հաշվի առնելով բնակչության ծերացման միտումները և կյանքի տևողության աճը՝ կանխատեսվում է, որ առաջիկա տասնամյակներում Ալցհայմերի հիվանդության և այլ դեմենցիաների տարածվածությունը կշարունակի աճել, և մինչև 2050 թվականը այդ հիվանդությամբ ապրող անձանց թիվը կարող է հասնել շուրջ 152 միլիոնի։