https://arm.sputniknews.ru/20260921/belarusi-ev-turqmenstani-ghekavarnery-shnvorhavvorel-en-hh-ankakhutjan-orva-artiv-107099315.html
Բելառուսի և Թուրքմենստանի ղեկավարները շնորհավորել են ՀՀ Անկախության օրվա առթիվ
Բելառուսի և Թուրքմենստանի ղեկավարները շնորհավորել են ՀՀ Անկախության օրվա առթիվ
Sputnik Արմենիա
Լուկաշենկոն նշել է, որ Բելառուսին և Հայաստանին միավորում են պատմության ընդհանուր էջերը և մարդկանց միջև անկեղծ համակրանքը: 21.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-21T08:59+0400
2026-09-21T08:59+0400
2026-09-21T09:11+0400
հայաստան
ալեքսանդր լուկաշենկո
անկախության օր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/15/97116884_0:80:2797:1653_1920x0_80_0_0_06407f6dc63d78f687aac655422c6b26.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հայաստանի ժողովրդին շնորհավորել է Անկախության օրվա կապակցությամբ:Նա նշել է, որ Մինսկին ու Երևանին միավորում են պատմության ընդհանուր էջերն ու մարդկանց միջև անկեղծ համակրանքը:Տոնի առթիվ Հայաստանի նախագահին և վարչապետին շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը: Հայաստանի ժողովրդին մաղթելով խաղաղություն և բարգավաճում՝ նա նշել է, որ անկախության տարիների ընթացքում Հայաստանը զգալի հաջողությունների է հասել քաղաքական, տնտեսական և սոցիալական ոլորտներում:1990 թվականի օգոստոսի 23-ին Գերագույն խորհուրդն ընդունեց Անկախության հռչակագիրը, որը հիմք դրեց Հայաստանի Հանրապետության անկախ պետականության ստեղծմանը։ 1991թ. սեպտեմբերի 21-ին խորհրդարանը որոշեց հանրապետության տարածքում հանրաքվե անցկացնել։ Հանրապետության բնակչության ճնշող մեծամասնությունը՝ քվեարկության իրավունք ունեցողների 94,39 տոկոսը կամ 2 մլն 43 հազար մարդ, «Այո» ասաց անկախությանը։Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Հայաստանի Հանրապետությունը նշում է Անկախության օրը: 1990 թվականի օգոստոսի 23-ին Գերագույն խորհուրդն ընդունեց Անկախության հռչակագիրը, որը հիմք դրեց Հայաստանի Հանրապետության անկախ պետականության ստեղծմանը։ 1991թ. սեպտեմբերի 21-ին խորհրդարանը որոշեց հանրապետության տարածքում հանրաքվե անցկացնել։ Հանրապետության բնակչության ճնշող մեծամասնությունը՝ քվեարկության իրավունք ունեցողների 94,39 տոկոսը կամ 2 մլն 43 հազար մարդ, «Այո» ասաց անկախությանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/15/97116884_68:0:2797:2047_1920x0_80_0_0_b4984b6e2cd9bf0807b3a25f3446546b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ալեքսանդր լուկաշենկո, անկախության օր
հայաստան, ալեքսանդր լուկաշենկո, անկախության օր
Բելառուսի և Թուրքմենստանի ղեկավարները շնորհավորել են ՀՀ Անկախության օրվա առթիվ
08:59 21.09.2026 (Թարմացված է: 09:11 21.09.2026) Լուկաշենկոն նշել է, որ Բելառուսին և Հայաստանին միավորում են պատմության ընդհանուր էջերը և մարդկանց միջև անկեղծ համակրանքը:
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հայաստանի ժողովրդին շնորհավորել է Անկախության օրվա կապակցությամբ:
Նա նշել է, որ Մինսկին ու Երևանին միավորում են պատմության ընդհանուր էջերն ու մարդկանց միջև անկեղծ համակրանքը:
«Այս նշանակալի իրադարձությունը՝ ինքնիշխանություն ձեռք բերելու 35-ամյակը, խորհրդանշում է հայերի ազատ և ինքնուրույն զարգացման, իրենց հարուստ մշակույթի պահպանման ձգտումը», - ասված է շնորհավորական ուղերձում:
Տոնի առթիվ Հայաստանի նախագահին և վարչապետին շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը: Հայաստանի ժողովրդին մաղթելով խաղաղություն և բարգավաճում՝ նա նշել է, որ անկախության տարիների ընթացքում Հայաստանը զգալի հաջողությունների է հասել քաղաքական, տնտեսական և սոցիալական ոլորտներում:
1990 թվականի օգոստոսի 23-ին Գերագույն խորհուրդն ընդունեց Անկախության հռչակագիրը, որը հիմք դրեց Հայաստանի Հանրապետության անկախ պետականության ստեղծմանը։ 1991թ. սեպտեմբերի 21-ին խորհրդարանը որոշեց հանրապետության տարածքում հանրաքվե անցկացնել։ Հանրապետության բնակչության ճնշող մեծամասնությունը՝ քվեարկության իրավունք ունեցողների 94,39 տոկոսը կամ 2 մլն 43 հազար մարդ, «Այո» ասաց անկախությանը։
Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Հայաստանի Հանրապետությունը նշում է Անկախության օրը: 1990 թվականի օգոստոսի 23-ին Գերագույն խորհուրդն ընդունեց Անկախության հռչակագիրը, որը հիմք դրեց Հայաստանի Հանրապետության անկախ պետականության ստեղծմանը։ 1991թ. սեպտեմբերի 21-ին խորհրդարանը որոշեց հանրապետության տարածքում հանրաքվե անցկացնել։ Հանրապետության բնակչության ճնշող մեծամասնությունը՝ քվեարկության իրավունք ունեցողների 94,39 տոկոսը կամ 2 մլն 43 հազար մարդ, «Այո» ասաց անկախությանը։