00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:26
29 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:22
38 ր
Ուղիղ եթեր
11:00
10 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
11 ր
Ուղիղ եթեր
18:00
11 ր
Ուղիղ եթեր
19:00
11 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Առանց բարոյական հենքի մարդը կարող է դառնալ կրթված սրիկա․ Սերոբ Խաչատրյան

Բաժանորդագրվել
30 տարի է՝ մեզ կերակրում են խոստումներով, որ շուտով լավ է լինելու, սակայն համակարգը ոչ թե կառավարվել է մասնագետներիկողմից, այլ վերևների քմահաճույքներով։ «Ուրիշ նորություններում» ասում է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը` խոսելով 35-ամյա երկրի կրթության որակի մասին։
Նա ընդգծում է, որ քաղաքական հրահանգների և անհամարժեք թիրախների պատճառով կրթական ծրագրերը կա՛մ ձախողվել են, կա՛մ կիսատ մնացել։ Խնդիրն առավել ցայտուն է պատմության հայեցակարգում և դասագրքերում, որտեղ հապճեպությունն ու իշխանության պատվերին հարմարվելու փորձերը բերել են կոպիտ բացթողումների՞։ «Արդեն 3 տարի է՝ ավագ դպրոցի պատմության դասագրքեր ընդհանրապես չկան, 21-րդ դարում աշակերտները ստիպված են սովորել հեռախոսներով կամ պատճենած թղթերով»։
Անդրադառնալով խորհրդային տարիների համակարգի հետ համեմատությանը՝ Խաչատրյանը նկատում է արժեքային ու կրթական հետընթաց։ Նրա խոսքով՝ լայն մշակութային գրագիտության փոխարեն այսօր ձևավորվում է չափազանց նեղ պրակտիկ մոտեցում, մինչդեռ առանց մշակութային ու բարոյական հենքի, մարդը կարող է դառնալ կրթված սրիկա։ Միևնույն ժամանակ, նա փաստում է, որ ազատականացման և անհարկի միջամտությունների հետևանքով ուսուցչի ու տնօրենի իշխանությունը սասանվել է․ հանվել են խստապահանջության ձևերն ու գնահատականները, բայց փոխարենը ոչինչ չի դրվել, ինչի պատճառով դպրոցը կորցրել է իր դիրքերը։
Փորձագետը նաև շեշտում է, որ այսօր առկա է խորը միջսերնդային անջրպետ․ մեծահասակները խոսում են մի լեզվով, որն անհասկանալի է արագ հասունացող երեխաներին, իսկ դպրոցը հետ է մնում կյանքից ու հաճախ շարժվում դոնորների ֆինանսավորմամբ, այլ ոչ թե ազգային կարիքներով։ Որպես ելք՝ նա առաջարկում է ապագայի դպրոցի ձևաչափը, որտեղ ուսուցիչն ու աշակերտը պետք է սովորեն միասին․ մանկավարժը պետք է խիզախություն ունենա ընդունելու իր չիմացածը և աշակերտի հետ հավասար մտնի բացահայտումների պրոցեսի մեջ։
Զրույց ամբողջությամբ` տեսանյութում։
Լրահոս
0