00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:26
29 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:22
38 ր
Ուղիղ եթեր
11:00
10 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
11 ր
Ուղիղ եթեր
18:00
11 ր
Ուղիղ եթեր
19:00
11 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Անկախության պարտեզ. «Ուժեղ Հայաստանը» ծառատունկ է իրականացրել Տիգրանաշենում

Բաժանորդագրվել
Նարեկ Կարապետյանը տեղեկացրեց, որ տուրիստական ծրագիր ունեն, մոտ ժամանակներս կդիմեն շինթույլտվություն ստանալու համար, որպեսզիՏիգրանաշենի տարածքում կարողանան զբոսաշրջային գոտի սարքել։
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ՀՀ Անկախության 35–ամյակի առթիվ այսօր ծառատունկ իրականացրեց Արարատի մարզի Տիգրանաշեն բնակավայրում։ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը նշեց, որ այս տարվա իրենց մարտահրավերը Տիգրանաշենն է` այն պահել հայկական, զարգացնել, այլ ոչ թե հանձնել։
«Այս ծառատունկը խորհրդանշում է զարգացում, այլ ոչ թե հանձնում։ Այն կարելի է կոչել Անկախության պարտեզ կամ այգի»,– նշեց նա։
Կարապետյանը տեղեկացրեց, որ տուրիստական ծրագիր ունեն և մոտ ժամանակներս կդիմեն շինթույլտվություն ստանալու համար, որպեսզիՏիգրանաշենի տարածքում կարողանան զբոսաշրջային գոտի սարքել` գլեմփինգ (ժամանակակից տուրիզմի ուղղություն, որը միավորում է բնության գրկում հանգիստն ու հյուրանոցային հարմարավետությունը–խմբ.)։
«Մարդիկ, որպեսզի կարողանան Երևանից ընդամենը մի քանի տասնյակ րոպե հեռավորության վրա գալ այստեղ, տուրիստական շարժ լինի, որ մարդիկ չթողնեն, դուրս գան»,– ասաց նա։
Ըստ Կարապետյանի` շինթույլտվության հնարավորությունը խնդրահարույց կարող է լինել, սակայն իրենց առաջարկած տուրիստական ծրագիրն այնպիսին է, որ ամբողջ տարածքի համար շինթույլտվություն չի պահանջվի, այսինքն` այն անհրաժեշտ կլինի միայն ռեստորանային տարածքի համար և, ըստ այդմ, նախ կկառուցեն գլեմփինգը, ապա ռեստորանի համար կստանան թույլտվություն։
Նա տեղեկացրեց, որ այսօր հանդիպելու են նաև տիգրանաշենցիների հետ, բոլորի տներով առանձին կանցնեն և մի քանի առաջարկ կներկայացնեն։
Կարապետյանի խոսքով` առաջարկներից մեկն այն է, որ հենց ճանապարհին կառուցեն շուկա, որպեսզի տեղացիները կարողանան իրենց բերքը հենց տեղում վաճառել։
Բացի այդ, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները որոշել են իրենց պարգևավճարներն ուղղել Տիգրանաշենի տների բարեկարգմանը։
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ ԱԺ-ում խոսել էր Արարատի մարզի Տիգրանաշեն հայկական գյուղի մասին։ Նա հայտարարել էր, որ ադրբեջանական կողմի հետ դեռևս մանրամասն չեն քննարկվել անկլավների և էքսկլավների հարցերը, սակայն դրանք պետք է լուծվեն խաղաղության, այլ ոչ թե հակամարտության տրամաբանությամբ, ինչը նշանակում է, որ պետք է գործել երկու հանրապետությունների բնակիչների շահերից ելնելով՝ նրանց համար լրացուցիչ բարդություններ չստեղծելով: Նա հայտարարել էր, որ Երևանի և Բաքվի կողմից համաձայնեցված սահմանազատման սկզբունքի համաձայն՝ Արծվաշենը Հայաստանի տարածքն է, մինչդեռ Քյարքին (Տիգրանաշեն), Բարխուդարլուն և Յուխարի Ասկիպարան՝ ոչ:
Լրահոս
0