https://arm.sputniknews.ru/20260921/ankakh-petutjuny-vorvoshumnery-kajacnum-e-sepakan-azgajin-shahic-elnelvov-uzhegh-hajastan-107106207.html
Անկախ պետությունը որոշումները կայացնում է սեփական ազգային շահից ելնելով․ «Ուժեղ Հայաստան»
Անկախ պետությունը որոշումները կայացնում է սեփական ազգային շահից ելնելով․ «Ուժեղ Հայաստան»
Sputnik Արմենիա
Քաղաքական ուժը համոզված է` Հայաստանի անկախությունը չի կարող լինել միայն հռչակված արժեք, այլ այն պետք է պաշտպանված լինի ուժեղ բանակով, ամուր պետական... 21.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-21T11:47+0400
2026-09-21T11:47+0400
2026-09-21T11:47+0400
հայաստան
«ուժեղ հայաստան» կուսակցություն
անկախության օր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/0c/98725003_0:0:1500:844_1920x0_80_0_0_7b3ee9ae5a7f8256276171c5c1419578.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik․ Անկախ պետությունն այն է, որն իր որոշումները կայացնում է սեփական ազգային շահից ելնելով, իր իրավունքները չի փոխանակում ժամանակավոր հանգամանքների հետ և իր ապագայի տնօրինումը չի հանձնում բախտախնդիրներին։ Այս մասին նշված է «Ուժեղ Հայաստան» կուսակցության տարածած հայտարարության մեջ։Շնորհավորելով Անկախության օրվա առիթով՝ «Ուժեղ Հայաստանը» շեշտում է, որ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին մեր ժողովուրդը կատարեց իր պատմական ընտրությունը հանուն ազատ և ինքնիշխան Հայաստանի։ Այդ ընտրությունը սերունդների առաջ պարտավորություն է՝ պահպանել այն Հայաստանը, որի անկախության համար քվեարկել ենք։Շեշտվում է՝ խաղաղությունը չի կառուցում զիջումների և սեփական իրավունքներից հրաժարվելու հաշվին։ Հայաստանը պետք է համագործակցի բոլորի հետ, սակայն իր ապագայի որոշումը պահի իր ձեռքում։ «Անկախություն» նշանակում է՝ ոչ ոք մեր փոխարեն չպետք է որոշի՝ ինչպիսին է լինելու Հայաստանը։Հիշեցնենք` այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Հայաստանի Հանրապետությունը նշում է Անկախության օրը: 1990 թվականի օգոստոսի 23-ին Գերագույն խորհուրդն ընդունեց Անկախության հռչակագիրը, որը հիմք դրեց Հայաստանի Հանրապետության անկախ պետականության ստեղծմանը։ 1991թ. սեպտեմբերի 21-ին խորհրդարանը որոշեց հանրապետության տարածքում հանրաքվե անցկացնել։ Բնակչության ճնշող մեծամասնությունը՝ քվեարկության իրավունք ունեցողների 94,39 տոկոսը կամ 2 մլն 43 հազար մարդ, «Այո» ասաց անկախությանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/0c/98725003_92:0:1425:1000_1920x0_80_0_0_aba02be40e64aecbe621b59f6a4e1117.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, «ուժեղ հայաստան» կուսակցություն, անկախության օր
հայաստան, «ուժեղ հայաստան» կուսակցություն, անկախության օր
Անկախ պետությունը որոշումները կայացնում է սեփական ազգային շահից ելնելով․ «Ուժեղ Հայաստան»
Քաղաքական ուժը համոզված է` Հայաստանի անկախությունը չի կարող լինել միայն հռչակված արժեք, այլ այն պետք է պաշտպանված լինի ուժեղ բանակով, ամուր պետական ինստիտուտներով, օրենքի գերակայությամբ։
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik․ Անկախ պետությունն այն է, որն իր որոշումները կայացնում է սեփական ազգային շահից ելնելով, իր իրավունքները չի փոխանակում ժամանակավոր հանգամանքների հետ և իր ապագայի տնօրինումը չի հանձնում բախտախնդիրներին։ Այս մասին նշված է
«Ուժեղ Հայաստան» կուսակցության տարածած հայտարարության մեջ։
Շնորհավորելով Անկախության օրվա առիթով՝ «Ուժեղ Հայաստանը» շեշտում է, որ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին մեր ժողովուրդը կատարեց իր պատմական ընտրությունը հանուն ազատ և ինքնիշխան Հայաստանի։ Այդ ընտրությունը սերունդների առաջ պարտավորություն է՝ պահպանել այն Հայաստանը, որի անկախության համար քվեարկել ենք։
«Հայաստանի անկախությունը չի կարող լինել միայն հռչակված արժեք։ Այն պետք է պաշտպանված լինի ուժեղ բանակով, ամուր պետական ինստիտուտներով, օրենքի գերակայությամբ, արժանապատիվ քաղաքացիներով և իշխանությամբ, որը գիտի՝ պետության առաջին պարտավորությունը սեփական ժողովրդի ու պետական շահի պաշտպանությունն է»,- նշված է կուսակցության ուղերձում։
Շեշտվում է՝ խաղաղությունը չի կառուցում զիջումների և սեփական իրավունքներից հրաժարվելու հաշվին։ Հայաստանը պետք է համագործակցի բոլորի հետ, սակայն իր ապագայի որոշումը պահի իր ձեռքում։ «Անկախություն» նշանակում է՝ ոչ ոք մեր փոխարեն չպետք է որոշի՝ ինչպիսին է լինելու Հայաստանը։
Հիշեցնենք` այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Հայաստանի Հանրապետությունը նշում է Անկախության օրը: 1990 թվականի օգոստոսի 23-ին Գերագույն խորհուրդն ընդունեց Անկախության հռչակագիրը, որը հիմք դրեց Հայաստանի Հանրապետության անկախ պետականության ստեղծմանը։ 1991թ. սեպտեմբերի 21-ին խորհրդարանը որոշեց հանրապետության տարածքում հանրաքվե անցկացնել։ Բնակչության ճնշող մեծամասնությունը՝ քվեարկության իրավունք ունեցողների 94,39 տոկոսը կամ 2 մլն 43 հազար մարդ, «Այո» ասաց անկախությանը։