Տերը թող միշտ իր աջը հովանի դարձնի մեր հայրենիքի վրա․ Գարեգին Բ–ն Եռաբլուր այցելեց
12:30 21.09.2026 (Թարմացված է: 13:31 21.09.2026)

© Sputnik / Aram Nersesyan
Բաժանորդագրվել
Հոգևորականները տերունական աղոթքը հնչեցրին իրենց կյանքը հանուն հայրենիքի նվիրաբերած հայորդիների հոգիների խաղաղության համար։
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը գերագույն հոգևոր խորհրդի անդամների և այլ բարձրաստիճան հոգևորականների ուղեկցությամբ ծաղիկներ խոնարհեց «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։
© Sputnik
Հոգևորականները տերունական աղոթքը հնչեցրին իրենց կյանքը հանուն հայրենիքի նվիրաբերած հայորդիների հոգիների խաղաղության համար, այնուհետև նրանք քայլերթով մոտեցան «Արցախի կանչը» հուշակոթողին։

1/3
© Sputnik / Aram Nersesyan
Ամենայն հայոց կաթողիկոսը Եռաբլուրում

2/3
© Sputnik / Aram Nersesyan
Ամենայն հայոց կաթողիկոսը Եռաբլուրում

3/3
© Sputnik / Aram Nersesyan
Ամենայն հայոց կաթողիկոսը Եռաբլուրում
1/3
© Sputnik / Aram Nersesyan
Ամենայն հայոց կաթողիկոսը Եռաբլուրում
2/3
© Sputnik / Aram Nersesyan
Ամենայն հայոց կաթողիկոսը Եռաբլուրում
3/3
© Sputnik / Aram Nersesyan
Ամենայն հայոց կաթողիկոսը Եռաբլուրում
Վեհափառ հայրապետը մոտեցավ և ծաղիկներ խոնարհեց նաև 44-օրյա պատերազմում նահատակված Մեսրոպ Միսկարյանի շիրիմին, որի ծննդյան օրն է այսօր։
Ի պատասխան լրագրողների հորդորներին, որ պատասխանի իրենց հարցերին, Գարեգին Երկրորդը նշեց, որ Եռաբլուրն այդ վայրը չէ։
Նա շեշտեց, որ այսօր առավոտյան հոգևորականները Մայր տաճարում աղոթք են բարձրացրել առ Աստված՝ հայցելով տիրոջից անսասան պահել պետականությունը, Հայոց երկիրն ու ժողովրդին։ Հավելեց՝ թող համայն աշխարհի հայերը ոգեշնչվեն հերոսներից և նվիրումով իրենց ծառայությունը բերեն մեր պետականության ամրապնդման, հայրենիքի զորացման, ժողովրդի օրհնյալ և բարօր կյանքի համար։
Նա շեշտեց, որ այսօր առավոտյան հոգևորականները Մայր տաճարում աղոթք են բարձրացրել առ Աստված՝ հայցելով տիրոջից անսասան պահել պետականությունը, Հայոց երկիրն ու ժողովրդին։ Հավելեց՝ թող համայն աշխարհի հայերը ոգեշնչվեն հերոսներից և նվիրումով իրենց ծառայությունը բերեն մեր պետականության ամրապնդման, հայրենիքի զորացման, ժողովրդի օրհնյալ և բարօր կյանքի համար։
© Sputnik
«Թող Տերն օգնական ու պահապան լինի մեր ժողովրդին և ապրենք համերաշխ, միասնական և իրականություն դարձնենք նաև մեր հերոս զավակների իղձերն ու ցանկությունները, որոնց համար նրանք իրենց նվիրական, թանկագին կյանքն ընծայեցին։ Տերը թող միշտ իր աջը հովանի դարձնի մեր հայրենիքի և ժողովրդի վրա, ապրենք խաղաղության մեջ, համերաշխ և անվրդով կյանքով»,- ասաց Ամենայն հայոց կաթողիկոսը։
Հիշեցնենք` այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Հայաստանի Հանրապետությունը նշում է Անկախության օրը: 1990 թվականի օգոստոսի 23-ին Գերագույն խորհուրդն ընդունեց Անկախության հռչակագիրը, որը հիմք դրեց Հայաստանի Հանրապետության անկախ պետականության ստեղծմանը։ 1991թ. սեպտեմբերի 21-ին խորհրդարանը որոշեց հանրապետության տարածքում հանրաքվե անցկացնել։ Բնակչության ճնշող մեծամասնությունը՝ քվեարկության իրավունք ունեցողների 94,39 տոկոսը կամ 2 մլն 43 հազար մարդ, «Այո» ասաց անկախությանը։
Ըստ ձևավորված ավանդույթի՝ բարձրաստիճան պաշտոնյաները, քաղաքական ու հասարակական գործիչները և հոգևոր դասի ներկայացուցիչները սեպտեմբերի 21-ին այցելում են «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Հայրենիքի անկախության, պաշտպանության և անվտանգության համար իրենց կյանքը տված հերոսների հիշատակին: