https://arm.sputniknews.ru/20260920/voreve-artarvoc-iravitshak-chi-eghel-hhum-rd-despani-gnahatakany-petdumaji-yntrutjunnerin--107085568.html
Որևէ արտառոց իրավիճակ չի եղել. ՀՀ–ում ՌԴ դեսպանի գնահատականը Պետդումայի ընտրություններին
Որևէ արտառոց իրավիճակ չի եղել. ՀՀ–ում ՌԴ դեսպանի գնահատականը Պետդումայի ընտրություններին
Sputnik Արմենիա
Դիվանագետն իր երախտագիտությունը հայտնեց հայկական կողմին՝ ռուսական ընտրատեղամասերի անվտանգության ապահովման ուղղված միջոցառումների համար: 20.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-20T16:44+0400
2026-09-20T16:44+0400
2026-09-20T16:46+0400
սերգեյ կոպիրկին
ռուսաստան
հայաստան
ընտրություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/14/107084208_0:0:1280:720_1920x0_80_0_0_6ea49c14d99043bc299a9a939a3c11a0.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. ՌԴ Պետդումայի ընտրությունների քվեարկության ընթացքում Հայաստանում բացված ընտրատեղամասերում ոչ մի արտառոց իրավիճակ չի գրանցվել, իսկ ընտրողների թիվն արդեն գերազանցել է 1800–ը: Այս մասին դիվանագիտական ներկայացուցչությունում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Նա նաև երախտագիտություն հայտնեց հայկական կողմին՝ ռուսական ընտրատեղամասերի անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումների համար:Դեսպանի խոսքով՝ ընտրողների հոսքը շարունակում է ակտիվ մնալ։ Ժամը 15:00-ի դրությամբ քվեարկել է 1808 մարդ: Նա հիշեցրեց, որ Ռուսաստանի դեսպանատան և Գլխավոր հյուպատոսության ընտրատեղամասերը կաշխատեն մինչև Երևանի ժամանակով ժամը 20:00–ը: Պատասխանելով մասնակցության մասին հարցին՝ դեսպանը նշեց. «Կարծում եմ՝ ավելի բարձր կլինի մասնակցությունը, եկեք սպասենք ավարտին»:Դիվանագետն ընդգծեց, որ Պետական դումայի ընտրությունները շատ կարևոր իրադարձություն են երկրի և նրա քաղաքացիների կյանքում: «Շատ պատասխանատու փուլ ենք ապրում մեր պատմության մեջ, ոչ հեշտ փուլ, և այս համատեքստում ընտրությունները, անշուշտ, ունեն հատուկ նշանակություն, հատուկ իմաստ: Այնպես որ կարծում եմ` բնական է, որ մենք նման ակտիվություն ենք տեսնում ընտրություններին»,– հստակեցրեց նա։ Ինչ վերաբերում է ձայների հաշվարկին, ապա դեսպանն ասաց, որ այն կիրականացվի սահմանված ընթացակարգին համապատասխան և դիտորդների ներկայությամբ: Պատասխանելով հեռավար քվեարկության հնարավորության մասին հարցին՝ նա նշեց, որ Հայաստանում նման ձևաչափ չկա։Հիշեցնենք, որ 9-րդ գումարման Պետական դումայի պատգամավորների ընտրությունների քվեարկությունը Ռուսաստանում մեկնարկել էր սեպտեմբերի 17-ին։ Այսօր վերջին օրն է։Ռուս հայտնի երգչուհի Զառան քվեարկել է Հայաստանի ընտրատեղամասում
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Выборы в Госдуму имеют особый смысл — Копыркин
Sputnik Արմենիա
Выборы в Госдуму имеют особый смысл — Копыркин
2026-09-20T16:44+0400
true
PT2M26S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/14/107084208_267:0:1227:720_1920x0_80_0_0_508e3dfafcfdbcb88076af08c15ea9a3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սերգեյ կոպիրկին, видео, ռուսաստան, հայաստան, ընտրություններ
սերգեյ կոպիրկին, видео, ռուսաստան, հայաստան, ընտրություններ
Որևէ արտառոց իրավիճակ չի եղել. ՀՀ–ում ՌԴ դեսպանի գնահատականը Պետդումայի ընտրություններին
16:44 20.09.2026 (Թարմացված է: 16:46 20.09.2026) Դիվանագետն իր երախտագիտությունը հայտնեց հայկական կողմին՝ ռուսական ընտրատեղամասերի անվտանգության ապահովման ուղղված միջոցառումների համար:
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. ՌԴ Պետդումայի ընտրությունների քվեարկության ընթացքում Հայաստանում բացված ընտրատեղամասերում ոչ մի արտառոց իրավիճակ չի գրանցվել, իսկ ընտրողների թիվն արդեն գերազանցել է 1800–ը:
Այս մասին դիվանագիտական ներկայացուցչությունում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Արվել է անհրաժեշտ ամեն ինչ, որպեսզի ապահովվի քվեարկության անցկացումը Ռուսաստանի օրենսդրությանը համապատասխան, ինչպես նաև անվտանգ և պատշաճ քվեարկությունը։ Պետք է արձանագրեմ, որ արտառոց ինչ-որ իրավիճակներ չեն եղել։ Հուսանք, որ չեն էլ լինի»,– ասաց Կոպիրկինը։
Նա նաև երախտագիտություն հայտնեց հայկական կողմին՝ ռուսական ընտրատեղամասերի անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումների համար:
Դեսպանի խոսքով՝ ընտրողների հոսքը շարունակում է ակտիվ մնալ։ Ժամը 15:00-ի դրությամբ քվեարկել է 1808 մարդ: Նա հիշեցրեց, որ Ռուսաստանի դեսպանատան և Գլխավոր հյուպատոսության ընտրատեղամասերը կաշխատեն մինչև Երևանի ժամանակով ժամը 20:00–ը: Պատասխանելով մասնակցության մասին հարցին՝ դեսպանը նշեց. «Կարծում եմ՝ ավելի բարձր կլինի մասնակցությունը, եկեք սպասենք ավարտին»:
Դիվանագետն ընդգծեց, որ Պետական դումայի ընտրությունները շատ կարևոր իրադարձություն են երկրի և նրա քաղաքացիների կյանքում:
«Շատ պատասխանատու փուլ ենք ապրում մեր պատմության մեջ, ոչ հեշտ փուլ, և այս համատեքստում ընտրությունները, անշուշտ, ունեն հատուկ նշանակություն, հատուկ իմաստ: Այնպես որ կարծում եմ` բնական է, որ մենք նման ակտիվություն ենք տեսնում ընտրություններին»,– հստակեցրեց նա։
Ինչ վերաբերում է ձայների հաշվարկին, ապա դեսպանն ասաց, որ այն կիրականացվի սահմանված ընթացակարգին համապատասխան և դիտորդների ներկայությամբ:
«Երաշխավորում եմ, որ դա կլինի ազնիվ և թափանցիկ հաշվարկ։ Մենք արդեն նման փորձ ունենք»,– եզրափակեց Կոպիրկինը։
Պատասխանելով հեռավար քվեարկության հնարավորության մասին հարցին՝ նա նշեց, որ Հայաստանում նման ձևաչափ չկա։
Հիշեցնենք, որ 9-րդ գումարման Պետական դումայի պատգամավորների ընտրությունների քվեարկությունը Ռուսաստանում մեկնարկել էր սեպտեմբերի 17-ին։ Այսօր վերջին օրն է։