00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
12:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
11 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Թենիսի մրցաշար՝ հանուն հայ փոքրիկների առողջության․ «Лига добра»-ի մարզիկները Հայաստան կգան

© SputnikԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 20.09.2026
Բաժանորդագրվել
Կարևոր է, որ մարդիկ հասկանան՝ բարեգործությունը միայն գումար նվիրաբերելով չի լինում, մարդը կարող է բարեգործություն անել, օրինակ, իր հեղինակությունը օգտագործելով և բարին գործելը վարակիչ դարձնելով։
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik․ Մի խումբ հայ և ռուս մարզիկներ միավորել են իրենց ուժերը՝ հանուն հայ փոքրիկների։ «Лига добра» բարեգործական կազմակերպությունը, «Հայ մայրեր» ՀԿ-ն և «Իմոնք» բարեգործական հիմնադրամը նոր նախաձեռնություն են սկսել։ Սեպտեմբերի 24-ին «Лига добра»–ն Երևանում կկազմակերպի սեղանի թենիսի մրցաշար, որի ամբողջ հասույթը փոխանցվելու է 2 կազմակերպություններին։
«Лига добра»-ն համառուսաստանյան բարեգործական շարժում է, որն իրականացնում է սոցիալական ուղղվածությամբ ծրագրեր Ռուսաստանի տարածքում՝ աջակցելով ոչ միայն սպորտի զարգացմանը, այլև կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մարդկանց։ Շարժման շարքերում են հայ և ռուս մարզիկներ, իսկ կազմակերպիչը հայազգի Գոռ Մազմանյանն է, որի հետ քննարկումների արդյունքում էլ որոշվել է բարեգործական միջոցառումն այս անգամ էլ Հայաստանում անցկացնել։

«Գոռը որոշեց բոլորին այստեղ բերել՝ միաժամանակ և՛ Հայաստանը ցույց տալու բոլոր նրանց, ովքեր երբևէ մեր երկրում չեն եղել, և՛ բարեգործական ակցիա իրականացնել։ Եվ նա, բարեբախտաբար, ընտրեց մեր երկու կազմակերպությունները, որ հանգանակված գումարը պետք է հավասարապես բաշխվի։ «Лига добра»-ն բավականին մեծ գործեր է կատարում, ու մենք շատ ենք կարևորում այս նախաձեռնությունը»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում «Հայ մայրեր» բարեգործական ՀԿ-ի նախագահ Նարինե Մանուկյանը։

Նրա խոսքով՝ թենիսի մրցաշարից բացի, մարզիկները հանդիպելու են շահառու փոքրիկների հետ, այցելելու են վերականգնողական կենտրոն և այլն։ Մանուկյանը կարևորում է «Лига добра»-ի հետ համագործակցությունը մի քանի պատճառով։ Նրա կարծիքով՝ սա ևս մեկ քայլ է երկու երկրների միջև կապերի ամրապնդման համար։ Շատ կարևոր է, երբ սպորտային աշխարհի ներկայացուցիչներն են բարեգործական նախաձեռնություններին միանում, քանի որ սպորտն աշխարհում միավորող դեր ունի, և մարզիկների օրինակը վարակիչ է դառնում։
«Ես շատ եմ կարևորում, որ մարդիկ հասկանան՝ միայն գումար նվիրաբերելով չէ. մարդիկ կարող են բարեգործություն անել՝ իրենց մասնակցությունն ունենալով որևէ երեխայի կյանքի որակի բարելավմանը կամ իրենց դիրքը, ճանաչումն օգտագործել խնդրի մասին բարձրաձայնելու, երեխայի կյանքի փրկության համար և այլն։ Ուղիները շատ են, կարևորը ցանկությունն է՝ երբ մարդ որոշում է աջակցել որևէ երեխայի, սոցիալական նախաձեռնության»,- նշում է Մանուկյանը։
Սպիվակովան կայցելի Հայաստան քաղցկեղ ունեցող երեխաներին օգնելու համար
«Հայ մայրերն» ունի շուրջ 700 շահառու, և նախաձեռնությունից գոյացած հասույթն ուղղվելու է վերականգնողական կենտրոններին, որոնցում անվճար բուժում են ստանում հաշմանդամություն ունեցող, սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները։
«Իմոնք» հիմնադրամը, որի շահառուները մինչև 18 տարեկաններն են, տարեկան մեծ թվով դիմումներ է ստանում, սակայն հաշվի առնելով գումարների մեծ չափը՝ բնականաբար, ոչ բոլորին է կարողանում աջակցել։ Իսկ աջակցությունը տրամադրվում է տարբեր ախտորոշումներով երեխաներին՝ հիմնականում թանկարժեք վիրահատությունների, փոխպատվաստումների կարիքով։ Հիմնադրամի տնօրեն Աննա Հովհաննիսյանի խոսքով՝ ամենայն հավանականությամբ` հասույթը կուղղվի որևէ նոր դրամահավաքի։
Հուսով են, որ նախաձեռնությունը ոչ միայն մեծ հաջողություն կունենա, այլև ամենամյա կդառնա։
Նշենք, որ «Лига Добра»-ի բարեգործական մրցաշարը կանցկացվի սեպտեմբերի 24-ին՝ 12։00-ին, «Դինամո» սպորտային համալիրում։
Լրահոս
0