00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ռուսաստանի Պետդումայի ընտրությունների եռօրյա քվեարկությունն ավարտվել է. նախնական տվյալներ

© SputnikՌԴ Պետդումայի ընտրությունները Երևանում
ՌԴ Պետդումայի ընտրությունները Երևանում - Sputnik Արմենիա, 1920, 20.09.2026
ՌԴ Պետդումայի ընտրությունները Երևանում
Բաժանորդագրվել
Մշակվել է արձանագրությունների 13,88%-ը։
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Ավարտվել է Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատգամավորների ընտրությունների եռօրյա քվեարկությունը։ Մոսկվայի ժամանակով ժամը 21:00-ին փակվել են երկրի ամենարևմտյան շրջանի` Կալինինգրադի շրջանի հատվածները:
«Քվեարկության նախնական արդյունքները ստացվում են։ Արձանագրությունների 13,88%-ին հաշվվել է»,– ասել է ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Էլլա Պամֆիլովան։
Նախնական տվյալներով՝ «Միասնական Ռուսաստանը»(Единая Россия) հավաքում է ձայների 57,54%-ը՝ առաջին արձանագրությունները մշակելուց հետո, ՌԴ Կոմունիստական ​​կուսակցությունը՝ 13,67%, «Նոր մարդիկ» կուսակցությունը (Новые люди)՝ 7,96%, «Արդար Ռուսաստանը» (Справедливая Россия)՝ 5,16%: Նախնական արդյունքներով` հենց այս հինգ կուսակցություններն են հաղթահարում 5 տոկոսի արգելքը և ցուցակների հիման վրա մտնում Պետդումա։ Էլեկտրոնային քվեարկության արդյունքներով «Եդինայա Ռոսիա»-ն Մոսկվայում ունի 52,6 տոկոս, հայտնում է Մոսկվայի քաղաքային ընտրական հանձնաժողովը։
Նշենք, որ Exit poll-ի ВЦИОМ-ի տվյալների համաձայն՝ «Եդինայա Ռոսիա»-ն ՌԴ Պետդումայի ընտրություններում ստանում է 49,4 տոկոս։ Հինգ արտախորհրդարանական կուսակցություններ չեն ստացել բավարար թվով ձայներ հինգ տոկոսի արգելքը հաղթահարելու համար:
Հիշեցնենք, որ 9-րդ գումարման Պետական դումայի պատգամավորների ընտրությունների քվեարկությունը Ռուսաստանում մեկնարկել էր սեպտեմբերի 17-ին։ Այսօր վերջին օրն է։
Դաշնային կուսակցական ցուցակներով ընտրություններին մասնակցում է տասը կուսակցություն․ «Միասնական Ռուսաստան»(Единая Россия), Ռուսաստանի Լիբերալ–դեմոկրատական կուսակցություն (ЛДПР), «Ուղիղ ժողովրդավարության կուսակցություն» (Партия прямой демократии), «Կանաչներ» (Зеленые), «Արդար Ռուսաստան» (Справедливая Россия), «Հայրենիք»(Родина), ՌԴ Կոմունիստական կուսակցություն (КПРФ), «Թոշակառուների կուսակցություն» (Партия пенсионеров), «Ռուսաստանի կոմունիստներ»( Коммунисты России) և «Նոր մարդիկ»(Новые люди)։
Ընդհանուր առմամբ պետք է ընտրվի Պետդումայի 450 պատգամավոր․ 225-ը՝ համամասնական ցուցակներով, ևս 225-ը՝ մեծամասնական ընտրատարածքներով։ Խորհրդարան անցնելու համար կուսակցությունները պետք է հաղթահարեն 5%-ի շեմը։
Լրահոս
0