https://arm.sputniknews.ru/20260920/rd-petdumaji-yntrutjunnerum-khakhtumner-chen-ardzanagrvel-ditvordy-hh-teghamaseri-masin-107077416.html
ՌԴ Պետդումայի ընտրություններում խախտումներ չեն արձանագրվել․ դիտորդը՝ ՀՀ տեղամասերի մասին
ՌԴ Պետդումայի ընտրություններում խախտումներ չեն արձանագրվել․ դիտորդը՝ ՀՀ տեղամասերի մասին
Sputnik Արմենիա
Ժամը 10:00-ի դրությամբ Հայաստանում Ռուսաստանի ավելի քան 600 քաղաքացի արդեն քվեարկել է ՌԴ Պետդումայի ընտրություններում։ 20.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-20T12:01+0400
2026-09-20T12:01+0400
2026-09-20T12:01+0400
ռուսաստան
հայաստան
ընտրություններ
պետդումա
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/14/107073482_0:0:1280:720_1920x0_80_0_0_c7efab3ebf87fb3ff3e2d4529be3c310.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի - Sputnik. ՌԴ Պետդումայի ընտրություններում քվեարկելու համար Հայաստանում բացված ընտրատեղամասերում խախտումներ չեն արձանագրվել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի մասնակից պետությունների քաղաքացիների ընտրական իրավունքների պահպանման, խորհրդարանականության և ժողովրդավարության զարգացման մոնիթորինգի միջազգային ինստիտուտի Երևանի մասնաճյուղի խորհրդական Վլադա Ավետյանը։Նա որպես դիտորդ գտնվում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը տեղակայված ընտրատեղամասում։Ժամը 10:00-ի դրությամբ Հայաստանում Ռուսաստանի ավելի քան 600 քաղաքացի արդեն քվեարկել է ՌԴ Պետդումայի ընտրություններում։Քվեարկությանը կարող են մասնակցել 18 տարին լրացած Ռուսաստանի քաղաքացիները, որոնք մշտապես բնակվում կամ ժամանակավորապես գտնվում են Հայաստանում։Նախնական գրանցում չի պահանջվում։ Քվեարկողները պետք է ունենան ՌԴ քաղաքացու անձը հաստատող վավեր փաստաթուղթ՝ ներքին կամ արտասահմանյան անձնագիր։Հիշեցնենք, որ Ռուսաստանում 9-րդ գումարման Պետական դումայի ընտրությունների քվեարկությունը մեկնարկել էր սեպտեմբերի 17-ին։ Այսօր վերջին օրն է։Դաշնային կուսակցական ցուցակներով ընտրություններին մասնակցում է տասը կուսակցություն․ «Միասնական Ռուսաստան»(Единая Россия), Ռուսաստանի Լիբերալ–դեմոկրատական կուսակցություն (ЛДПР), «Ուղիղ ժողովրդավարության կուսակցություն» (Партия прямой демократии), «Կանաչներ» (Зеленые), «Արդար Ռուսաստան» (Справедливая Россия), «Հայրենիք»(Родина), ՌԴ Կոմունիստական կուսակցություն (КПРФ), «Թոշակառուների կուսակցություն» (Партия пенсионеров), «Ռուսաստանի կոմունիստներ»( Коммунисты России) և «Նոր մարդիկ»(Новые люди)։Ընդհանուր առմամբ պետք է ընտրվի Պետդումայի 450 պատգամավոր․ 225-ը՝ համամասնական ցուցակներով, ևս 225-ը՝ մեծամասնական ընտրատարածքներով։ Խորհրդարան անցնելու համար կուսակցությունները պետք է հաղթահարեն 5%-ի շեմը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Наблюдатель от МПА СНГ Влада Аведян отметила активность с утра, указав на большое число молодых
Sputnik Արմենիա
Наблюдатель от МПА СНГ Влада Аведян отметила активность с утра, указав на большое число молодых
2026-09-20T12:01+0400
true
PT0M27S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/14/107073482_213:0:1173:720_1920x0_80_0_0_b5f46db3aac03f74244f1a7b7e81c310.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, հայաստան, ընտրություններ, պետդումա, видео
ռուսաստան, հայաստան, ընտրություններ, պետդումա, видео
ՌԴ Պետդումայի ընտրություններում խախտումներ չեն արձանագրվել․ դիտորդը՝ ՀՀ տեղամասերի մասին
Ժամը 10:00-ի դրությամբ Հայաստանում Ռուսաստանի ավելի քան 600 քաղաքացի արդեն քվեարկել է ՌԴ Պետդումայի ընտրություններում։
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի - Sputnik. ՌԴ Պետդումայի ընտրություններում քվեարկելու համար Հայաստանում բացված ընտրատեղամասերում խախտումներ չեն արձանագրվել։ Այս մասին
Sputnik Արմենիային հայտնել է ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի մասնակից պետությունների քաղաքացիների ընտրական իրավունքների պահպանման, խորհրդարանականության և ժողովրդավարության զարգացման մոնիթորինգի միջազգային ինստիտուտի Երևանի մասնաճյուղի խորհրդական Վլադա Ավետյանը։
Նա որպես դիտորդ գտնվում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը տեղակայված ընտրատեղամասում։
«Ապահովված են բոլոր պայմանները, որպեսզի Հայաստանի տարածքում բնակվող ՌԴ քաղաքացիները կարողանան կատարել իրենց ընտրությունը։ Այս պահի դրությամբ անձամբ ես որևէ խախտում չեմ արձանագրել։ Ակտիվություն է նկատվում հատկապես երիտասարդության շրջանում»,-ասել է նա։
Ժամը 10:00-ի դրությամբ Հայաստանում Ռուսաստանի ավելի քան 600 քաղաքացի արդեն քվեարկել է ՌԴ Պետդումայի ընտրություններում։
Քվեարկությանը կարող են մասնակցել 18 տարին լրացած Ռուսաստանի քաղաքացիները, որոնք մշտապես բնակվում կամ ժամանակավորապես գտնվում են Հայաստանում։
Նախնական գրանցում չի պահանջվում։ Քվեարկողները պետք է ունենան ՌԴ քաղաքացու անձը հաստատող վավեր փաստաթուղթ՝ ներքին կամ արտասահմանյան անձնագիր։
Հիշեցնենք, որ Ռուսաստանում 9-րդ գումարման Պետական դումայի ընտրությունների քվեարկությունը մեկնարկել էր սեպտեմբերի 17-ին։ Այսօր վերջին օրն է։
Դաշնային կուսակցական ցուցակներով ընտրություններին մասնակցում է տասը կուսակցություն․ «Միասնական Ռուսաստան»(Единая Россия), Ռուսաստանի Լիբերալ–դեմոկրատական կուսակցություն (ЛДПР), «Ուղիղ ժողովրդավարության կուսակցություն» (Партия прямой демократии), «Կանաչներ» (Зеленые), «Արդար Ռուսաստան» (Справедливая Россия), «Հայրենիք»(Родина), ՌԴ Կոմունիստական կուսակցություն (КПРФ), «Թոշակառուների կուսակցություն» (Партия пенсионеров), «Ռուսաստանի կոմունիստներ»( Коммунисты России) և «Նոր մարդիկ»(Новые люди)։
Ընդհանուր առմամբ պետք է ընտրվի Պետդումայի 450 պատգամավոր․ 225-ը՝ համամասնական ցուցակներով, ևս 225-ը՝ մեծամասնական ընտրատարածքներով։ Խորհրդարան անցնելու համար կուսակցությունները պետք է հաղթահարեն 5%-ի շեմը։