ՌԴ 600–ից ավելի քաղաքացիներ արդեն քվեարկել են ՀՀ ընտրատեղամասերում
10:59 20.09.2026 (Թարմացված է: 11:57 20.09.2026)

ՌԴ Պետդումայի ընտրությունների քվեարկությունը ՀՀ–ում
© Sputnik
Բաժանորդագրվել
Հայաստանում գտնվող ՌԴ քաղաքացիները քվեարկում են ՌԴ Պետդումայի ընտրություններին։
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում ՌԴ ավելի քան 600 քաղաքացի արդեն քվեարկել է ՌԴ Պետդումայի ընտրություններին։ Այս մասին Sputnik Արմենիային և ՌԻԱ Նովոստիին հայտնեց Երևանում ՌԴ դեսպանատան մամուլի քարտուղար Դմիտրի Դանիլովը։
Այսպիսով, այսօր` ժամը 10:00–ի դրությամբ ՌԴ դեսպանատան շենքում տեղակայված ընտրատեղամասում քվեարկել է 434 մարդ, իսկ «Էրեբունի» ավիաբազայի աշխատակիցների և նրանց ընտանիքների անդամների տեղամասային ընտրատեղամասում՝ 176 մարդ:
Այսպիսով, այսօր` ժամը 10:00–ի դրությամբ ՌԴ դեսպանատան շենքում տեղակայված ընտրատեղամասում քվեարկել է 434 մարդ, իսկ «Էրեբունի» ավիաբազայի աշխատակիցների և նրանց ընտանիքների անդամների տեղամասային ընտրատեղամասում՝ 176 մարդ:

ՌԴ Պետդումայի ընտրությունների քվեարկությունը ՀՀ–ում
© Sputnik
Գյումրիի ընտրատեղամասի վերաբերյալ տվյալներ դեռ չկան։ Մինչդեռ Գյումրիում ևս երկու ընտրատեղամաս է բացվել` մեկը ՌԴ գլխավոր հյուպատոսությունում, 2–րդը՝ ռուսական ռազմաբազայի տարածքում՝ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների համար:
Քվեարկությանը կարող են մասնակցել 18 տարին լրացած, Հայաստանում մշտապես բնակվող կամ ժամանակավորապես բնակվող Ռուսաստանի քաղաքացիները:
Նախնական գրանցում չի պահանջվում: Քվեարկողները պետք է ունենան ՌԴ քաղաքացու անձը հաստատող վավեր փաստաթուղթ՝ ներքին կամ արտասահմանյան անձնագիր։
Հիշեցնենք, որ 9-րդ գումարման Պետական Դումայի պատգամավորների ընտրությունների քվեարկությունը Ռուսաստանում սկսվել է սեպտեմբերի 17–ից: Այսօր վերջին օրն է: