00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
2 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
11 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
11 ր
Ուղիղ եթեր
18:00
12 ր
Ուղիղ եթեր
19:00
17 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
12:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
11 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Պետդումայի ընտրություններ. Ռոսկոմնադզորը գրանցել է արտաքին միջամտություն ՌԴ գործընթացներին

© SputnikՌԴ Պետդումայի ընտրությունները ՀՀ–ում
ՌԴ Պետդումայի ընտրությունները ՀՀ–ում - Sputnik Արմենիա, 1920, 20.09.2026
ՌԴ Պետդումայի ընտրությունները ՀՀ–ում
Բաժանորդագրվել
Ընտրական գործընթացի վրա ազդելու փորձ կատարելու համար գործարկվում են ֆիշինգային ռեսուրսներ, որոնք քողարկվում են որպես պաշտոնական կայքեր, տարբեր բոտեր և սպամ-նամակագրություններ։
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Արտաքին միջամտություն է հայտնաբերվել Ռուսաստանի Պետդումայի ընտրությունների ներքին գործընթացներին։ Այս մասին Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հայտարարեց Ռոսկոմնադզորի զանգվածային հաղորդակցությունների թույլտվությունների, վերահսկողության և վերահսկողության վարչության պետի տեղակալ Ալեքսանդր Իժկոն։
«Մենք հայտնաբերում ենք արտաքին միջամտություն մեր ներքին գործընթացներին։ Գործարկվում են պաշտոնական կայքերի քողարկմամբ ֆիշինգային ռեսուրսներ։ Տարբեր բոտեր օգտագործվում են ընտրական գործընթացի վրա ազդելու փորձ կատարելու համար։ Քաղաքական կուսակցությունների սոցիալական ցանցերում ստեղծվում են կեղծ հաշիվներ», - ասաց նա։
Ըստ Իժկոյի, իրականացվում են նաև սպամ-նամակագրություններ և տարածվում է կեղծ տեղեկատվություն ենթակառուցվածքների կոտրման մասին։ «Առցանց հրապարակումներում ընտրական նորությունների տակ մեկնաբանություններ տարածելով՝ ստեղծվում է զանգվածային հանրային դժգոհության արհեստական ​​​​պատկեր։ Այս ամբողջ գործունեությունը տարվում է մեկ նպատակով՝ վարկաբեկել և խափանել Ռուսաստանի Դաշնությունում ընտրությունները», - ասաց նա։
Հիշեցնենք, որ 9-րդ գումարման Պետական դումայի պատգամավորների ընտրությունների քվեարկությունը Ռուսաստանում մեկնարկել էր սեպտեմբերի 17-ին։ Այսօր վերջին օրն է։
Դաշնային կուսակցական ցուցակներով ընտրություններին մասնակցում է տասը կուսակցություն․ «Միասնական Ռուսաստան»(Единая Россия), Ռուսաստանի Լիբերալ–դեմոկրատական կուսակցություն (ЛДПР), «Ուղիղ ժողովրդավարության կուսակցություն» (Партия прямой демократии), «Կանաչներ» (Зеленые), «Արդար Ռուսաստան» (Справедливая Россия), «Հայրենիք»(Родина), ՌԴ Կոմունիստական կուսակցություն (КПРФ), «Թոշակառուների կուսակցություն» (Партия пенсионеров), «Ռուսաստանի կոմունիստներ»( Коммунисты России) և «Նոր մարդիկ»(Новые люди)։
Ընդհանուր առմամբ պետք է ընտրվի Պետդումայի 450 պատգամավոր․ 225-ը՝ համամասնական ցուցակներով, ևս 225-ը՝ մեծամասնական ընտրատարածքներով։ Խորհրդարան անցնելու համար կուսակցությունները պետք է հաղթահարեն 5%-ի շեմը։
Լրահոս
0