Էդմեն Շահբազյանը հաղթանակ է տարել UFC 331 մրցաշարում և ծածանել Հայաստանի դրոշը
17:17 20.09.2026 (Թարմացված է: 17:18 20.09.2026)
Բաժանորդագրվել
28–ամյա մարտիկն առավելության է հասել մրցավարների միաձայն որոշմամբ:
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Ամերիկահայ մենամարտիկ Էդմեն Շահբազյանը հաղթանակ է տարել UFC 331 մրցաշարում և ծածանել Հայաստանի դրոշը։ Այդ մասին նա հայտնել է «Ինստագրամի» իր էջում։
ԱՄՆ–ի Լոս Անջելես քաղաքում կայացած UFC 331 մրցաշարում միջին քաշային կարգում հանդես եկող Շահբազյանը հաղթել է բրազիլացի Բրունո Ֆերեյրային:
28–ամյա մարտիկն առավելության է հասել մրցավարների միաձայն որոշմամբ:
Խառը մենամարտերում (MMA) Շահբազյանն անցկացրել է 23 մենամարտ, որոնցից 17–ում հաղթել է, իսկ 6-ում՝ պարտվել: 33-ամյա Ֆերեյրան իր ակտիվում այժմ ունի 15 հաղթանակ և 5 պարտություն: