00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
12:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
11 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի
ՌԴ զինծառայող - Sputnik Արմենիա, 1920, 19.08.2024
Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ԱԹՍ-ների աննախադեպ հարձակում Մոսկվայի և Մոսկվայի մարզի վրա. կա 2 զոհ

© Photo : Андрей ВоробьевԱԹՍ–ների հարվածի հետևանք
ԱԹՍ–ների հարվածի հետևանք - Sputnik Արմենիա, 1920, 20.09.2026
ԱԹՍ–ների հարվածի հետևանք. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Մոսկվայի քաղաքապետը նշել է, որ զանգվածային հարձակումն ակնհայտորեն ծրագրված էր ՌԴ Պետդումայի ընտրությունները խափանելու նպատակով։
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի - Sputnik. Երկու մարդ է զոհվել Մերձմոսկվայի ուղղությամբ ուկրաինական ԱԹՍ-ների զանգվածային հարձակման հետևանքով, ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում ոչնչացրել են ուկրաինական 249 անօդաչու թռչող սարք։
«Գիշերը Մոսկվայի մարզը ենթարկվել է անօդաչուների զանգվածային հարձակման։ Ժամը 03:00-ից 05:00-ը ՀՕՊ ուժերն ու ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցները 17 շրջաններում խոցել ու ճնշել են 249 ԱԹՍ։ Հարձակումը շարունակվում է»,-իր Telegram-ալիքում գրել է Մոսկվայի մարզի մարզպետ Անդրեյ Վորոբյովը։
Նրա խոսքով՝ Սոֆյինոյում ԱԹՍ-ն ընկել է եռահարկ բնակելի շենքի վրա․ վնասվել է 6 բնակարան, զոհվել է 44-ամյա կին, ևս 5 մարդ տուժել է, այդ թվում՝ 2 երեխա։
Եվս մեկ մարդ զոհվել է Օրեխովո-Զուևոյի շրջանում․ մասնավոր տուն է ավերվել, ապա հրդեհվել։
Բացի այդ, մեկ տուժած կա Լենինյան շրջանում։ ԱԹՍ-ները հարվածել են նաև մերձմոսկովյան Նովիե Կոտելնիկի բնակավայրի երեք բազմաբնակարան շենքերի։ Այս մասին հայտնել է քաղաքային շրջանի ղեկավար Միխայիլ Սոբոլևը։
Հյուսիսային մայրուղու վրա ԱԹՍ-ի ընկնելուց հետո հրդեհվել է 21-հարկանի շենքի տանիքը։ Տարհանվել է 400 մարդ, այդ թվում՝ 70 երեխա։ Վնասվել է 20 ավտոմեքենա։
Հրդեհներ ու վնասներ են արձանագրվել նաև Կոտելնիկիում, Լիտկարինոյում, Կոլոմնայում, Եգորևսկում, Իստրայում և Վոսկրեսենսկում։
Մոսկվայում վնասվել է Մոսկվայի նավթավերամշակման գործարանի տարածքում գտնվող օբյեկտ, տուժածներ չկան։ Այս մասին հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
Ինչպես նշել է Մոսկվայի քաղաքապետը, հետ է մղվել թշնամու անօդաչուների ամենազանգվածային հարձակումը Մոսկվայի և Մոսկվայի մարզի վրա, երեկվանից ի վեր բոլոր բնագծերում խոցվել է ավելի քան 1600 դրոն։
«Աննախադեպ հարձակումն ակնհայտորեն ծրագրված էր ընտրությունները խափանելու նպատակով։ Հակառակորդին դա չհաջողվեց»,-Telegram-ում գրել է Սոբյանինը։
Ռուսաստանում 9-րդ գումարման Պետական դումայի ընտրությունների քվեարկությունը մեկնարկել էր սեպտեմբերի 17-ից։ Այսօր վերջին օրն է։
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար տարբեր եղանակներով, այդ թվում՝ ԱԹՍ-ների կիրառմամբ, գնդակոծում և գրոհում են ՌԴ տարածքը։
Լրահոս
0