https://arm.sputniknews.ru/20260919/trampy-stvoragrel-e-rusastani-ev-irani-dem-gremi-dzhvokhajin-patzhamijvocneri-orenqy-107031182.html
Թրամփը ստորագրել է Ռուսաստանի և Իրանի դեմ Գրեմի «դժոխային պատժամիջոցների» օրենքը
Թրամփը ստորագրել է Ռուսաստանի և Իրանի դեմ Գրեմի «դժոխային պատժամիջոցների» օրենքը
Sputnik Արմենիա
Փաստաթուղթը թույլ է տալիս մինչև 100% չափով մաքսատուրքեր սահմանել ռուսական էներգակիրների խոշորագույն գնորդների ապրանքների նկատմամբ։ 19.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-19T09:41+0400
2026-09-19T09:41+0400
2026-09-19T15:17+0400
ամն
դոնալդ թրամփ
օրենք
ռուսաստան
պատժամիջոցներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/01/100501392_0:0:1600:901_1920x0_80_0_0_2ae3ddd095f132c53fcfbef83db41f63.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ հնարավոր նոր պատժամիջոցների սահմանման մասին օրենքը։ Այս մասին հայտնել են Սպիտակ տանը։ Միջոցներն ինքնաբերաբար ուժի մեջ չեն մտնի. դրանք կարող է սահմանել միայն ԱՄՆ առաջնորդը՝ իր հայեցողությամբ։Հանգուցյալ սենատոր Լինդսի Գրեմի հեղինակած նախաձեռնությանը (ՌԴ-ում ներառված է ահաբեկիչների և ծայրահեղականների ցուցակում) ավելի վաղ հավանություն էին տվել ԱՄՆ Սենատը և Ներկայացուցիչների պալատը։Օրենքը ԱՄՆ ներմուծվող ապրանքների համար նախատեսում է մինչև 100% լրացուցիչ մաքսատուրքերի սահմանման հնարավորություն այն երկրներից, որոնք կհամապատասխանեն ռուսական նավթի և գազի խոշորագույն գնորդների չափանիշներին և կշարունակեն գնել դրանք։ Առանձին նախատեսված են մինչև 500% մաքսատուրքեր ռուսական ծագման ապրանքների համար, որոնք անմիջապես ներմուծվում են ԱՄՆ։ԱՄՆ-ն հասել է Գրենլանդիայի նկատմամբ ռազմական վերահսկողությանՓաստաթղթի հեղինակները նախատեսել են նաև ԱՄՆ քաղաքացիների համար ՌԴ-ում ներդրումների սահմանափակումներ և ԱՄՆ-ից ռուսաստան էներգակիրների մատակարարման արգելք։Օրենքի գլխավոր առանձնահատկությունը երկրորդային մաքսատուրքերի կիրառման հարցում նախագահի լայն լիազորություններն են։ Թրամփը կկարողանա որոշել դրանց ներդրման ժամկետներն ու չափը, ինչպես նաև առանձին երկրների համար բացառություններ տրամադրել սահմանափակումներից՝ առանց Կոնգրեսի հետ նախնական համաձայնեցման։Բացի այդ, օրենքը Թրամփին թույլ է տալիս դադարեցնել դրանով նախատեսված պատժամիջոցների և մաքսատուրքերի գործողությունը՝ փաստաթղթով սահմանված պայմանների կատարման դեպքում, որոնք կապված են Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության համաձայնագրի կնքման և մարտական գործողությունների դադարեցման հետ։Վաշինգտոնը պատրաստ է Մոսկվայի հետ գործարար համաձայնագրերի` նախքան հակամարտության ավարտըԱՄՆ Ներկայացուցիչների պալատի շատ անդամներ չեն թաքցրել, որ օրինագիծը համարում են անհաջող, քանի որ այն ԱՄՆ վարչակազմին հիմքեր է տալիս մաքսատուրքեր սահմանել ԱՄՆ խոշոր առևտրային գործընկերների դեմ։ Դեմոկրատ կոնգրեսականները վերջին տարիներին շատ ջանքեր են գործադրում, որպեսզի, ընդհակառակը, սահմանափակեն Սպիտակ տան հնարավորություններն այս ոլորտում։
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/01/100501392_101:0:1524:1067_1920x0_80_0_0_d7ae1f6f88c3e0e685301be2d1783e75.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, դոնալդ թրամփ, օրենք, ռուսաստան, պատժամիջոցներ
ամն, դոնալդ թրամփ, օրենք, ռուսաստան, պատժամիջոցներ
Թրամփը ստորագրել է Ռուսաստանի և Իրանի դեմ Գրեմի «դժոխային պատժամիջոցների» օրենքը
09:41 19.09.2026 (Թարմացված է: 15:17 19.09.2026) Փաստաթուղթը թույլ է տալիս մինչև 100% չափով մաքսատուրքեր սահմանել ռուսական էներգակիրների խոշորագույն գնորդների ապրանքների նկատմամբ։
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ հնարավոր նոր պատժամիջոցների սահմանման մասին օրենքը։ Այս մասին հայտնել են Սպիտակ տանը։ Միջոցներն ինքնաբերաբար ուժի մեջ չեն մտնի. դրանք կարող է սահմանել միայն ԱՄՆ առաջնորդը՝ իր հայեցողությամբ։
Հանգուցյալ սենատոր Լինդսի Գրեմի հեղինակած նախաձեռնությանը (ՌԴ-ում ներառված է ահաբեկիչների և ծայրահեղականների ցուցակում) ավելի վաղ հավանություն էին տվել ԱՄՆ Սենատը և Ներկայացուցիչների պալատը։
«Նախագահը ստորագրել է օրենքը՝ H.R. 5334, «Լինդսի Օ. Գրեմի անվան Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին օրենքը», որը թույլատրում և ընդլայնում է սահմանված պատժամիջոցները, մաքսատուրքերն ու արգելքները Ռուսաստանի նկատմամբ, ինչպես նաև երկարաձգում է Իրանի դեմ գործող պատժամիջոցների ժամկետը», - հայտարարել են Սպիտակ տանը։
Օրենքը ԱՄՆ ներմուծվող ապրանքների համար նախատեսում է մինչև 100% լրացուցիչ մաքսատուրքերի սահմանման հնարավորություն այն երկրներից, որոնք կհամապատասխանեն ռուսական նավթի և գազի խոշորագույն գնորդների չափանիշներին և կշարունակեն գնել դրանք։
Առանձին նախատեսված են մինչև 500% մաքսատուրքեր ռուսական ծագման ապրանքների համար, որոնք անմիջապես ներմուծվում են ԱՄՆ։
Փաստաթղթի հեղինակները նախատեսել են նաև ԱՄՆ քաղաքացիների համար ՌԴ-ում ներդրումների սահմանափակումներ և ԱՄՆ-ից ռուսաստան էներգակիրների մատակարարման արգելք։
Օրենքի գլխավոր առանձնահատկությունը երկրորդային մաքսատուրքերի կիրառման հարցում նախագահի լայն լիազորություններն են։ Թրամփը կկարողանա որոշել դրանց ներդրման ժամկետներն ու չափը, ինչպես նաև առանձին երկրների համար բացառություններ տրամադրել սահմանափակումներից՝ առանց Կոնգրեսի հետ նախնական համաձայնեցման։
Բացի այդ, օրենքը Թրամփին թույլ է տալիս դադարեցնել դրանով նախատեսված պատժամիջոցների և մաքսատուրքերի գործողությունը՝ փաստաթղթով սահմանված պայմանների կատարման դեպքում, որոնք կապված են Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության համաձայնագրի կնքման և մարտական գործողությունների դադարեցման հետ։
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի շատ անդամներ չեն թաքցրել, որ օրինագիծը համարում են անհաջող, քանի որ այն ԱՄՆ վարչակազմին հիմքեր է տալիս մաքսատուրքեր սահմանել ԱՄՆ խոշոր առևտրային գործընկերների դեմ։ Դեմոկրատ կոնգրեսականները վերջին տարիներին շատ ջանքեր են գործադրում, որպեսզի, ընդհակառակը, սահմանափակեն Սպիտակ տան հնարավորություններն այս ոլորտում։