https://arm.sputniknews.ru/20260919/khakhtumneri-masin-hajtararutjunn-anhimn-e-vaga-farmy-pataskhanel-e-qaghaqapetaranin-107060182.html
Խախտումների մասին հայտարարությունն այլ մոտիվ ունի․ «Վագա ֆարմի» պատասխանը քաղաքապետարանին
Խախտումների մասին հայտարարությունն այլ մոտիվ ունի․ «Վագա ֆարմի» պատասխանը քաղաքապետարանին
Sputnik Արմենիա
Դեղատների ցանցի տնօրենը պնդում է, որ քաղաքապետարանի կողմից տարածված հայտարարությունն իրականում այլ մոտիվ ունի։ 19.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-19T22:24+0400
2026-09-19T22:24+0400
2026-09-19T22:31+0400
դեղատուն
խախտում
երևանի քաղաքապետարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/09/38467539_0:83:1600:983_1920x0_80_0_0_ddac7b9b2847dea0a5d50fdcdc7a5eb7.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Խախտումների մասին հայտարարությունն անհիմն է և այլ մոտիվ ունի։ Ֆեյսբուքյան պաշտոնական էջում այսպես է արձագանքել «Վագա ֆարմ» դեղատների ցանցի հիմնադիր Վահե Վարսանյանը Երևանի քաղաքապետարանի կողմից տարածած հաղորդագրությանը։Սեպտեմբերի 17-ին Երևանի քաղաքապետարանը հայտարարել էր, թե «Վագա ֆարմի» 22 դեղատներում հայտնաբերվել են խախտումներ, մասնավորապես՝ պիտանելիության ժամկետն անց ապրանքներ, չթույլատրված ապրանքատեսականի, առանց թույլտվության գովազդի տեղադրում։«Օրինակ՝ տեսանյութում ներկայացվում է 06.2026 թվականին արտադրված ծովի աղ՝ պիտանելիության 2 տարի ժամկետով, արտադրողի մակնշումով, որն արտացոլում է նաև պիտանելիության ժամկետը: Դա ներկայացնում են որպես կրկնակի գնապիտակ ու ընդգրկում վարչական իրավախախտումների երկար ցանկում՝ որպես պիտանելիության ժամկետի խախտման դեպք: Նույն սկզբունքով՝ մյուս «խախտումները»»,- նշում է ցանցի հիմնադիրը։ Ինչ վերաբերում է գովազդին, Վարսանյանի խոսքով՝ խախտումների բոլոր դեպքերով քաղաքապետարանը դատարանում պարտվել է, ուստի խախտում չկա։ Նա պնդում է՝ սա դեղատնային ցանցի հեղինակությունն արատավորելու ուղիղ փորձ է:Նրա խոսքով՝ ընթացիկ տարվա հուլիսի 16-ին «Վագա ֆարմը» ՀՀ գլխավոր դատախազություն հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին՝ Երևանի քաղաքապետարանի «Դավթաշեն առողջության կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Ջենի Հովսեփյանի և քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքի կատարման փաստով։ Ըստ Վարսանյանի՝ նրանք մերժել են «Դավթաշեն առողջության կենտրոն» ՓԲԸ-ի տարածքն ավելի բարձր (540.000 ՀՀ դրամ) վարձավճարով վարձակալության հանձնելու «Վագա ֆարմ»-ի առաջարկը՝ փոխարենը 2 տարի ժամկետով վարձակալության հանձնելով նույն տարածքը «Նատալի ֆարմ» դեղատանը (ամսական 300.000 ՀՀ դրամով): Վարսանյանի հաշվարկով՝ այս ամենի հետևանքով պետությանը և համայնքին պատճառվել է առնվազն 6.624.000 ՀՀ դրամի վնաս։«Էմիլի ֆարմ» դեղատներում խախտումներ են հայտնաբերվել«Վագա ֆարմ» դեղատների ցանցի հիմնադրի խոսքով՝ երկու անգամ այս հարցով դիմել են նաև Երևանի քաղաքապետարան, որից հետո էլ դեղատներում ստուգումներ են սկսվել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/09/38467539_90:0:1510:1065_1920x0_80_0_0_d60241f14aa7ea529f8df8dbc95d0d2a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դեղատուն, խախտում, երևանի քաղաքապետարան
դեղատուն, խախտում, երևանի քաղաքապետարան
Խախտումների մասին հայտարարությունն այլ մոտիվ ունի․ «Վագա ֆարմի» պատասխանը քաղաքապետարանին
22:24 19.09.2026 (Թարմացված է: 22:31 19.09.2026) Դեղատների ցանցի տնօրենը պնդում է, որ քաղաքապետարանի կողմից տարածված հայտարարությունն իրականում այլ մոտիվ ունի։
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Խախտումների մասին հայտարարությունն անհիմն է և այլ մոտիվ ունի։ Ֆեյսբուքյան պաշտոնական էջում այսպես է
արձագանքել «Վագա ֆարմ» դեղատների ցանցի հիմնադիր Վահե Վարսանյանը Երևանի քաղաքապետարանի կողմից տարածած հաղորդագրությանը։
Սեպտեմբերի 17-ին Երևանի քաղաքապետարանը հայտարարել էր, թե
«Վագա ֆարմի» 22 դեղատներում հայտնաբերվել են խախտումներ, մասնավորապես՝ պիտանելիության ժամկետն անց ապրանքներ, չթույլատրված ապրանքատեսականի, առանց թույլտվության գովազդի տեղադրում։
«Օրինակ՝ տեսանյութում ներկայացվում է 06.2026 թվականին արտադրված ծովի աղ՝ պիտանելիության 2 տարի ժամկետով, արտադրողի մակնշումով, որն արտացոլում է նաև պիտանելիության ժամկետը: Դա ներկայացնում են որպես կրկնակի գնապիտակ ու ընդգրկում վարչական իրավախախտումների երկար ցանկում՝ որպես պիտանելիության ժամկետի խախտման դեպք: Նույն սկզբունքով՝ մյուս «խախտումները»»,- նշում է ցանցի հիմնադիրը։
Ինչ վերաբերում է գովազդին, Վարսանյանի խոսքով՝ խախտումների բոլոր դեպքերով քաղաքապետարանը դատարանում պարտվել է, ուստի խախտում չկա։ Նա պնդում է՝ սա դեղատնային ցանցի հեղինակությունն արատավորելու ուղիղ փորձ է:
«Քաղաքապետարանի կողմից կինոօպերատորով, տագնապեցնող երաժշտությամբ ծովի աղի պիտանելիության ժամկետի «խախտումների» հայտնաբերումը իրականում այլ մոտիվ ունի: Սա պատասխան է «Վագա ֆարմի»՝ Երևանի քաղաքապետարանի կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերով հասցված վնասի դեմ պայքարին»,- ասում է Վարսանյանը։
Նրա խոսքով՝ ընթացիկ տարվա հուլիսի 16-ին «Վագա ֆարմը» ՀՀ գլխավոր դատախազություն հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին՝ Երևանի քաղաքապետարանի «Դավթաշեն առողջության կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Ջենի Հովսեփյանի և քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքի կատարման փաստով։
Ըստ Վարսանյանի՝ նրանք մերժել են «Դավթաշեն առողջության կենտրոն» ՓԲԸ-ի տարածքն ավելի բարձր (540.000 ՀՀ դրամ) վարձավճարով վարձակալության հանձնելու «Վագա ֆարմ»-ի առաջարկը՝ փոխարենը 2 տարի ժամկետով վարձակալության հանձնելով նույն տարածքը «Նատալի ֆարմ» դեղատանը (ամսական 300.000 ՀՀ դրամով): Վարսանյանի հաշվարկով՝ այս ամենի հետևանքով պետությանը և համայնքին պատճառվել է առնվազն 6.624.000 ՀՀ դրամի վնաս։
«Վագա ֆարմ» դեղատների ցանցի հիմնադրի խոսքով՝ երկու անգամ այս հարցով դիմել են նաև Երևանի քաղաքապետարան, որից հետո էլ դեղատներում ստուգումներ են սկսվել։