00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
2 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
11 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
11 ր
Ուղիղ եթեր
18:00
12 ր
Ուղիղ եթեր
19:00
17 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
12:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
11 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Կառավարությունը լոբբիստական գործակալություն է վարձել եկեղեցին վարկաբեկելու համար. Աշոտյան

© PhotoԱրմեն Աշոտյան
Արմեն Աշոտյան - Sputnik Արմենիա, 1920, 19.09.2026
Բաժանորդագրվել
ՀՀԿ փոխնախագահի տեղեկություններով` եկեղեցու դեմ գործընթացում նախատեսվում է ներգրավել նաև ուղեղային կենտրոններ և փորձագիտական-վերլուծական շրջանակներ։
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի կառավարությունը արևմտյան լոբբիստական գործակալություն է վարձել՝ եվրոպական մամուլում Հայ առաքելական եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ հակաքարոզչություն իրականացնելու համար։ ֆեյսբուքյան էջում նման գրառում է կատարել տնային կալանքի տակ գտնվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը` հղում անելով իր աղբյուրներին։
«Աղբյուրը բացահայտելու իրավունք չունեմ, սակայն տեղեկությունը գրեթե 100 %-ով համապատասխանում է իրականությանը»,– գրել է Աշոտյանը։
Աշոտյանի խոսքով՝ նախատեսվող հակաքարոզչության հիմնական թեզերից մեկը Հայ առաքելական սուրբ եկեղեցին և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ին «Կրեմլի ագենտ» ներկայացնելն է։
«Ստեղծված գեոպոլիտիկ իրավիճակում դա արևմտյան շրջանակներում եկեղեցու արժեզրկմանն ու վարկաբեկմանը ուղղված էֆեկտիվ հարված կարող է լինել։ Զուգահեռ հրամցվելու են թեզեր, թե եկեղեցին խոչընդոտում է այսպես կոչված «խաղաղության գործընթացին» և Հայաստանի գեոպոլիտիկ շրջադարձին»,– նշել նա։
ՀՀԿ փոխնախագահի գնահատմամբ՝ նման քարոզչության նպատակն է արևմտյան շրջանակներում արդարացնել եկեղեցու նկատմամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործողությունները և նվազեցնել դրանց իրավաչափության վերաբերյալ հնարավոր քննադատությունը։
Աշոտյանի խոսքով՝ խոսքը միայն եվրոպական ավանդական լրատվամիջոցների մասին չէ։ Նրա տեղեկություններով` եկեղեցու դեմ գործընթացում նախատեսվում է ներգրավել նաև ուղեղային կենտրոններ և փորձագիտական-վերլուծական շրջանակներ։
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ 2026 թ–ի հունվարի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կաթողիկոսի հեռացումը պահանջող10 եպիսկոպոսները հայտարարեցին Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգման» մեկնարկի մասին ու հրապարակեցին այսպես կոչված իրենց «ճանապարհային քարտեզը»։ 10 եպիսկոպոսների ու Փաշինյանի ստորագրած փաստաթղթով ստեղծվում է համակարգող խորհուրդ, որը պետք է զբաղվի Հայ առաքելական եկեղեցու «բարեփոխման» կազմակերպչական հարցերով։
Փետրվարի 14–ին ՀՀ դատախազությունը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2–րդի նկատմամբ քրեական հետապնդում հարուցեց` արգելելով նրա ելքը Հայաստանից:
Լրահոս
0