Մոսկվան և Երևանը պարբերաբար քննարկում են ՀՀ–ում ռուսական բիզնես գործունեությունը․ Գալուզին
18:18 18.09.2026 (Թարմացված է: 18:28 18.09.2026)

Միխայիլ Գալուզինը. Արխիվային լուսանկար
© Sputnik / Maria Devakhina
Բաժանորդագրվել
Հայաստանում ռուսական ընկերությունների շահերի խախտումը վնաս կհասցնի ներդրումային միջավայրին։
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. Մոսկվան հայկական կողմի հետ շփումների ընթացքում պարբերաբար բարձրացնում է Հայաստանում ռուսական բիզնեսի գործունեության պայմանների հարցը։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։
«Հայաստանում ռուսական տնտեսական օպերատորների շահերի խախտումը ոչ միայն վնաս կհասցնի հանրապետության ներդրումային միջավայրին, այլև չի մնա ռուսական կողմի պատշաճ արձագանքից դուրս», — ասվում է Գալուզինի՝ գերատեսչության կայքում հրապարակված մեկնաբանության մեջ։
Նրա խոսքով՝ տարբեր մակարդակներում հայ գործընկերները հավաստիացրել են, որ ռուսական ներդրումներին ոչինչ չի սպառնում։ Սակայն, ինչպես նշել է դիվանագետը, այդ հայտարարությունները ոչ բոլոր դեպքերում են համապատասխանում իրականությանը։
Նրա խոսքով` ավելի ու ավելի շատ փորձագետներ համակարծիք են, որ հանրապետությունում նկատվում են «սեփականության վերաբաշխման» նշաններ՝ քաղաքական շարժառիթներով։
Նրա խոսքով` ավելի ու ավելի շատ փորձագետներ համակարծիք են, որ հանրապետությունում նկատվում են «սեփականության վերաբաշխման» նշաններ՝ քաղաքական շարժառիթներով։
Գալուզինն ընդգծել է, որ ռուսական կողմը «ամենայն լրջությամբ է վերաբերվում Հայաստանի ղեկավարության հայտարարություններին՝ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ձեռնարկության` «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի, Հայաստանի երկաթուղային ցանցի կառավարման կոնցեսիան ինչ-որ երրորդ երկրի վաճառելու անհրաժեշտության վերաբերյա»։
«Պնդում են, թե ռուսական ներկայությունը, իբր, զրկում է Հայաստանին մրցակցային առավելություններից՝ արևմտյան պատժամիջոցների սպառնալիքի պատճառով։ Իրականում, սակայն, ամեն ինչ հակառակն է․ ռուսական ընկերությունը երկար տարիներ իր ամբողջ եկամուտը ներդնում է հայկական երկաթուղային ենթակառուցվածքի պահպանման, արդիականացման և զարգացման գործում», – նշել է Գալուզինը։
Փոխնախարարը շեշտել է, որ կոնցեսիայի վաճառքի մասին անընդհատ խոսակցությունները՝ առանց ռուսական կողմի համար համոզիչ բացատրության, կարող են վկայել այն մասին, որ դրանց հետևում թաքնված է այլ պետությունների աշխարհաքաղաքական շահերի համար երկաթուղիների բռնագրավման և փոխանցման մտադրությունը։