https://arm.sputniknews.ru/20260918/hajastani-havaqakannery-haghtel-en-shakhmati-hamashkharhajin-46-rd-olimpiadaji-erkrvord-pulum-106989564.html
Հայաստանի հավաքականները հաղթել են շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայի երկրորդ փուլում
Հայաստանի հավաքականները հաղթել են շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայի երկրորդ փուլում
Sputnik Արմենիա
Շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադան անցկացվում է Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում։ 18.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-18T11:13+0400
2026-09-18T11:13+0400
2026-09-18T12:09+0400
շախմատ
շախմատիստ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/12/106989420_0:376:938:904_1920x0_80_0_0_5460299f3ae6c313f01daa2c368fb829.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանի հավաքականները կրկին վստահ հաղթանակներ են տարել շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում անցկացվող օլիմպիադայի 2-րդ խաղափուլում տղամարդկանց հավաքականը 3.5:0.5 հաշվով առավելության է հասել Շոտլանդիայի հավաքականի նկատմամբ:Կանանց հավաքականը 3:1 հաշվով առավելության է հասել Սինգապուրի հավաքականի նկատմամբ: Հաղթանակներ են տարել կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանը, միջազգային վարպետներ Լիլիթ Մկրտչյանն ու Սուսաննա Գաբոյանը։ 3-րդ խաղափուլում Հայաստանի տղամարդկանց հավաքականը կմրցի Շվեդիայի, իսկ կանանց հավաքականը՝ Խորվաթիայի հավաքականի հետ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/12/106989420_0:288:938:992_1920x0_80_0_0_9b5d3afdd86f6e90d26c863500c48ea3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
շախմատ, շախմատիստ
Հայաստանի հավաքականները հաղթել են շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայի երկրորդ փուլում
11:13 18.09.2026 (Թարմացված է: 12:09 18.09.2026) Շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադան անցկացվում է Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում։
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանի հավաքականները կրկին վստահ հաղթանակներ են տարել շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում: Տեղեկությունը հայտնում է
Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում անցկացվող օլիմպիադայի 2-րդ խաղափուլում տղամարդկանց հավաքականը 3.5:0.5 հաշվով առավելության է հասել Շոտլանդիայի հավաքականի նկատմամբ:
Հաղթանակ են տարել գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը, Գաբրիել Սարգսյանը և Մանուէլ Պետրոսյանը: Հայկ Մարտիրոսյանի խաղն ավարտվել է ոչ-ոքի արդյունքով:
Կանանց հավաքականը 3:1 հաշվով առավելության է հասել Սինգապուրի հավաքականի նկատմամբ: Հաղթանակներ են տարել կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանը, միջազգային վարպետներ Լիլիթ Մկրտչյանն ու Սուսաննա Գաբոյանը։
3-րդ խաղափուլում Հայաստանի տղամարդկանց հավաքականը կմրցի Շվեդիայի, իսկ կանանց հավաքականը՝ Խորվաթիայի հավաքականի հետ: