https://arm.sputniknews.ru/20260918/gagik-khachatrjany-kalanavvorumic-16-or-anc-patshatsh-buzhognutjun-chi-stacel-pashtpanakan-tim-107000889.html
Գագիկ Խաչատրյանը կալանավորումից 16 օր անց պատշաճ բուժօգնություն չի ստացել. պաշտպանական թիմ
Գագիկ Խաչատրյանը կալանավորումից 16 օր անց պատշաճ բուժօգնություն չի ստացել. պաշտպանական թիմ
Sputnik Արմենիա
Փաստաբանների խոսքով՝ Խաչատրյանի ընտանիքի նախաձեռնությամբ նրան վիրահատած գերմանացի բժիշկը ժամանել է Հայաստան, սակայն նրան թույլ չեն տվել ՔԿՀ-ում զննել... 18.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-18T15:23+0400
2026-09-18T15:23+0400
2026-09-18T15:24+0400
գագիկ խաչատրյան
փաստաբան
դատ
բժիշկ
հիվանդ
հիվանդանոց
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/0a/106661438_0:55:1280:775_1920x0_80_0_0_03e8a0813de4082eecbd3a5c997b30bb.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը կալանավորումից և «Երևան-Կենտրոն» ՔԿՀ տեղափոխվելուց 16 օր անց դեռ չի ստացել իր առողջական վիճակին համապատասխան բժշկական օգնություն։ Այս մասին հայտարարություն է տարածել նրա պաշտպանական թիմը։Ըստ պաշտպանների՝ 71-ամյա Խաչատրյանին չի այցելել բուժող կամ համապատասխան մասնագիտացում ունեցող բժիշկ, նա չի տեղափոխվել մասնագիտացված բուժհաստատություն, անհրաժեշտ հետազոտություններ չեն իրականացվել, տրամադրվել են միայն առանձին ցավազրկող միջոցներ։Նշվում է, որ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի միջամտությամբ որոշ հարցերի տեղային լուծումներ են տրվել, սակայն, պաշտպանների գնահատմամբ, նրա առողջության և կյանքի համար վտանգը չի վերացել։Պաշտպանները ստեղծված իրավիճակը գնահատում են որպես «խոշտանգման լրջագույն հատկանիշներ» պարունակող և ԶԼՄ-ներին, իրավապաշտպան կազմակերպություններին ու միջազգային կառույցների ներկայացուցիչներին կոչ են անում ուշադրության կենտրոնում պահել գործը։Հիշեցնենք` սեպտեմբերի 1-ին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել էր: Դիմակավորված ԱԱԾ ծառայողները նրան պառկած վիճակում պատգարակով տնից դուրս էին բերել, ապա շտապօգնության մեքենայով տեղափոխել ՔԿ, որտեղ էլ միջնորդություն էր ներկայացվել նրան կալանավորելու վերաբերյալ: Արդյունքումօգոստոսի 2-ին նա 2 ամսով կալանավորվեց։Խաչատրյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեջ, ինչ առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Գործի շրջանակում անհետաձգելի քննչական և վարութային գործողություններ են իրականացվել Խաչատրյանի, նրա որդու բնակարաններում, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված շուրջ 21 ընկերության գրասենյակներում և մասնաճյուղերում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/0a/106661438_0:0:1280:960_1920x0_80_0_0_27b0cad4e86e86efd9f832c1f58215b9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գագիկ խաչատրյան, փաստաբան, դատ, բժիշկ, հիվանդ, հիվանդանոց
գագիկ խաչատրյան, փաստաբան, դատ, բժիշկ, հիվանդ, հիվանդանոց
Գագիկ Խաչատրյանը կալանավորումից 16 օր անց պատշաճ բուժօգնություն չի ստացել. պաշտպանական թիմ
15:23 18.09.2026 (Թարմացված է: 15:24 18.09.2026) Փաստաբանների խոսքով՝ Խաչատրյանի ընտանիքի նախաձեռնությամբ նրան վիրահատած գերմանացի բժիշկը ժամանել է Հայաստան, սակայն նրան թույլ չեն տվել ՔԿՀ-ում զննել Խաչատրյանին։
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը կալանավորումից և «Երևան-Կենտրոն» ՔԿՀ տեղափոխվելուց 16 օր անց դեռ չի ստացել իր առողջական վիճակին համապատասխան բժշկական օգնություն։ Այս մասին հայտարարություն է տարածել նրա պաշտպանական թիմը։
Ըստ պաշտպանների՝ 71-ամյա Խաչատրյանին չի այցելել բուժող կամ համապատասխան մասնագիտացում ունեցող բժիշկ, նա չի տեղափոխվել մասնագիտացված բուժհաստատություն, անհրաժեշտ հետազոտություններ չեն իրականացվել, տրամադրվել են միայն առանձին ցավազրկող միջոցներ։
Նշվում է, որ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի միջամտությամբ որոշ հարցերի տեղային լուծումներ են տրվել, սակայն, պաշտպանների գնահատմամբ, նրա առողջության և կյանքի համար վտանգը չի վերացել։
Փաստաբանները նաև հայտել են, որ Խաչատրյանի ընտանիքի նախաձեռնությամբ Հայաստան է ժամանել նրան վիրահատած գերմանացի բժիշկ, պրոֆեսոր Նիլս Հանսեն Ալգենշտետը։ Փաստաբանները միջնորդել են, որ բժշկին թույլատրվի «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում տեսակցել և զննել Խաչատրյանին, սակայն տեսակցությունը չի թույլատրվել։
Պաշտպանները ստեղծված իրավիճակը գնահատում են որպես «խոշտանգման լրջագույն հատկանիշներ» պարունակող և ԶԼՄ-ներին, իրավապաշտպան կազմակերպություններին ու միջազգային կառույցների ներկայացուցիչներին կոչ են անում ուշադրության կենտրոնում պահել գործը։
Հիշեցնենք` սեպտեմբերի 1-ին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել էր: Դիմակավորված ԱԱԾ ծառայողները նրան պառկած վիճակում
պատգարակով տնից դուրս էին բերել, ապա շտապօգնության մեքենայով տեղափոխել ՔԿ, որտեղ էլ միջնորդություն էր ներկայացվել նրան կալանավորելու վերաբերյալ: Արդյունքում
օգոստոսի 2-ին նա 2 ամսով կալանավորվեց։
Խաչատրյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեջ, ինչ առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Գործի շրջանակում անհետաձգելի քննչական և վարութային գործողություններ են իրականացվել Խաչատրյանի, նրա որդու բնակարաններում, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված շուրջ 21 ընկերության գրասենյակներում և մասնաճյուղերում։