https://arm.sputniknews.ru/20260917/volvortic-chem-herana-qaghaviaciaji-kvomitei-nakhagahy-azatvel-e-ashkhatanqic-106968193.html
Ոլորտից չեմ հեռանա. քաղավիացիայի կոմիտեի նախագահը ազատվել է աշխատանքից
Ոլորտից չեմ հեռանա. քաղավիացիայի կոմիտեի նախագահը ազատվել է աշխատանքից
Sputnik Արմենիա
Նա նաև հրաժեշտի խոսք է հղել իր թիմին ու գործընկերներին` ամփոփելով վերջին տարիներին կատարված աշխատանքը։ 17.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-17T17:28+0400
2026-09-17T17:28+0400
2026-09-17T17:28+0400
միհրան խաչատրյան
քաղավիացիա
քաղավիացիայի կոմիտե
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/11/43660873_0:115:1100:734_1920x0_80_0_0_5c620c851cc92afa2ff53fe6b391ea79.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Միհրան Խաչատրյանը պաշտոնից ազատվել է։ Այս մասին տեղեկանում ենք կոմիտեի սոցցանցային էջից։Նա պաշտոնից ազատվել է սեփական դիմումի համաձայն։Նա նաև հրաժեշտի խոսք է հղել իր թիմին ու գործընկերներին` ամփոփելով վերջին տարիներին կատարված աշխատանքը և քաղաքացիական ավիացիայի ոլորտում կատարված բարեփոխումները։ Խաչատրյանը հիշեցրել է, որ իր պաշտոնավարման տարիներին ստեղծվել է 2 նոր ստորաբաժանում, վերանայվել և փոխվել է կոմիտեի տեսուչների վարձատրության համակարգը, ներդրվել է վերապատրաստումների պլան և այլն։Կոմիտեի նախկին նախագահը նաև բարձր է գնահատել ICAO/EURONAT-ի, DG MOVE/EASA-ի, ինչպես նաև եվրոպական մի շարք երկրների այլ միջազգային ավիացիոն մարմինների և ավիացիոն իշխանությունների հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը։Պնդել է` այսօր կոմիտեն ունի միջազգային պահանջներին համապատասխանող կառուցվածք, ձևավորված մասնագիտական ներուժ, ինչպես նաև կառավարման, որակի ապահովման և վերահսկողության համակարգ։Հիշեցնենք, որ Միհրան Խաչատրյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ էր նշանակվել 2022 թվականի հունիսին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/11/43660873_0:114:1100:939_1920x0_80_0_0_a4e8744487d11d301d5376e82d56dc1c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
միհրան խաչատրյան, քաղավիացիա, քաղավիացիայի կոմիտե
միհրան խաչատրյան, քաղավիացիա, քաղավիացիայի կոմիտե
Ոլորտից չեմ հեռանա. քաղավիացիայի կոմիտեի նախագահը ազատվել է աշխատանքից
Նա նաև հրաժեշտի խոսք է հղել իր թիմին ու գործընկերներին` ամփոփելով վերջին տարիներին կատարված աշխատանքը։
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Միհրան Խաչատրյանը պաշտոնից ազատվել է։ Այս մասին տեղեկանում ենք կոմիտեի սոցցանցային էջից։
Նա պաշտոնից ազատվել է սեփական դիմումի համաձայն։
«Պաշտոնը թողնելով՝ ես չեմ հեռանում ոլորտից։ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի զարգացումը ինձ համար եղել և շարունակում է մնալ կարևոր մասնագիտական առաքելություն։ Պատրաստ եմ նաև հետագայում իմ փորձով և գիտելիքներով նպաստել դրա շարունակական զարգացմանը»,– նշել է Խաչատրյանը։
Նա նաև հրաժեշտի խոսք է հղել իր թիմին ու գործընկերներին` ամփոփելով վերջին տարիներին կատարված աշխատանքը և քաղաքացիական ավիացիայի ոլորտում կատարված բարեփոխումները։
Խաչատրյանը հիշեցրել է, որ իր պաշտոնավարման տարիներին ստեղծվել է 2 նոր ստորաբաժանում, վերանայվել և փոխվել է կոմիտեի տեսուչների վարձատրության համակարգը, ներդրվել է վերապատրաստումների պլան և այլն։
Կոմիտեի նախկին նախագահը նաև բարձր է գնահատել ICAO/EURONAT-ի, DG MOVE/EASA-ի, ինչպես նաև եվրոպական մի շարք երկրների այլ միջազգային ավիացիոն մարմինների և ավիացիոն իշխանությունների հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը։
Պնդել է` այսօր կոմիտեն ունի միջազգային պահանջներին համապատասխանող կառուցվածք, ձևավորված մասնագիտական ներուժ, ինչպես նաև կառավարման, որակի ապահովման և վերահսկողության համակարգ։
«Այսօր աշխատանքը շարունակվելու է արդեն ձևավորված համակարգի, կուտակված փորձի և նոր մասնագիտական ներուժի հիման վրա։ Ամենակարևոր ձեռքբերումներից մեկն այն է, որ կոմիտեում ձևավորվել է մասնագետների նոր սերունդ, ինչը հնարավորություն կտա ավելի արագ և արդյունավետ արձագանքել ավիացիայի ոլորտի արագ զարգացող միտումներին և նոր մարտահրավերներին»,– հայտնել է Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ Միհրան Խաչատրյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ էր նշանակվել 2022 թվականի հունիսին։